Երևան
12 °C
Արդեն տեղեկացրել ենք, որ IDBank-ի և Իդրամի Սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» նախաձեռնության 2025թ․ նոյեմբեր ամսվա շահառուն օրերս տեղի ունեցած «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնն է, որի նպատակն է խթանել արհեստական բանականության հիմքով գործիքների և լուծումների մշակումը՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանությանը և ոլորտի տեղական ու միջազգային խնդիրների հաղթահարմանը:
««Մի դրամի ուժի» կարևոր ուղղություններից մեկը բնապահպանությունն է ու այս տեսանկյունից հեքըթոնը շատ հետաքրիր էր մեզ, որովհետև փաստացի տեխնոլոգիական առաջընթացը տվյալ դեպքում ծառայեցվելու է կենսաբազմազանության ապահովմանը, ինչը, կարծում ենք, կենսական է Հայաստանի բնության համար։ Առհասարակ, IDBank-ն ու Իդրամը մշտապես աջակցում են հենց այնպիսի ծրագրերի, որոնք միտված են ապագային, և այս նախաձեռնությունը դրանցից մեկն է»,- նշեց IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
Նշենք, որ AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն անցկացվել է 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում: Միջոցառումն իրականացվել է «Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ի՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։
Մեկ ամբողջ օր Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորում մասնակից թիմերը ներկայացրել են իրենց գաղափարները, ստացել խորհրդատվություն ոլորտային փորձագետներից։ Մենթորների շարքում, որպես ֆինանսական հարցերով խորհրդատու, ներգրավված է եղել նաև IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրինության վարկավորման վարչության ՓՄՁ վարկավորման համակարգող Մերինե Ռևազյանը։
Միջոցառման ձևաչափի, մասնակիցների և առաջիկա նպատակների մասին խոսելիս, հեքըթոնի համակազմակերպիչ, ֆոնդահայթայթման պատասխանատու Մերի Մամիկոնյանը նշեց․ «Մենք փորձել ենք երկու նորարար ոլորտներ միացնել և կանաչ ծրագրերի լուծումները ստանալ 21-դ դարի տեխնոլոգիաների կիրառմամբ և, իհարկե, ներառել ենք երիտասարդների, որոնք ցանկություն ունեն այդ ոլորտում զարգանալ։ Խոսքը հիմնականում երիտասարդ IT ոլորտի ներկայացուցիչների և կենսաբազմազանության ապագա մասնագետների մասին է։ Նշեմ, որ առաջիկայում պատրաստվում ենք COP17-ի շրջանակում կազմակերպել միջազգային հեքըթոն, որն արդեն համաշխարհային մասշտաբով կմիավորի տարբեր երկրների մասնագետների և նորարարների»։
Հեքըթոնի մրցանակային՝ 3,500,000 ՀՀ դրամ ֆոնդը, տրամադրել են IDBank և Իդրամ ընկերությունները՝ «Մի դրամի ուժը» նախագծի շրջանակում` հաղթող թիմերին տրանադրելով Idcoin-ներ, որոնք կարող են օգտագործվել նախագծերը կյանքի կոչելու, անհրաժեշտ հումքը գնելու նպատակով: Նշենք, որ idcoin-ներով կարելի է վճարել 25000-ից ավելի վաճառակետում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն:
Ժյուրիի անդամ, IDBank-ի Խորհրդի անդամ Ելենա Խաչվանքյանի համոզմամբ՝ բոլորիս գիտակցության մեջ պիտի ամրագրվի, որ կենսաբազմազանությունը չափազանց կարևոր գործոն է ցանկացած միջավայրի ու նաև մեր երկրի բնության առողջության համար․ «Այն բոլոր հարցերն ու խնդիրները, որ այսօր քննարկվել են, իրականում ակնհայտ ուղիղ կապ ունեն մեր այսօրվա ապրելակերպի, ու նաև նրա հետ, թե ինչպես են ապրելու մեր երեխաները։ IDBank-ի ԿՍՊ քաղաքականությունը ամրագրում է սկզբունքներ, որոնք կարևորում են բոլորի բարեկեցիկ ապագան և հավասար տնտեսական զարգացումը, հետևաբար՝ նաև կենսաբազմազանությունը։ Եթե այսօրվա ներկայացված նախագծերի նույնիսկ մի մասը իրագործվի և հետագայում մեծանան ու դառնան ավելի կայուն և մեծ նախագծեր, էական փոփոխություն տեղի կունենա ոլորտում»,- հավելեց Ելենա Խաչվանքյանը։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում-չգրանցումը. վարչապետ. տեսանյութ
Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ զրույցում ողջունել է տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը
Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից
Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած
2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի
Ձերբակալվել է Լոս Անջելեսում ծնողներին սպանած Նիք Ռայները
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է
Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ
Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին
Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում
Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը
Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները
Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ
237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին
Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»
Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ
Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ
Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը
Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել
Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը
Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը
Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ
Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը
Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին
Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին
Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան
Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT