Վարչապետը «Գիտուժ»-ի անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը

10/11/2025 schedule20:54

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։

60382_b.jpg (990 KB)

Վարչապետը շնորհավորել է ներկաներին Գիտության համաշխարհային օրվա առիթով և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու վերջին տարիներին գիտության ոլորտում իրականացված քաղաքականությունների արդյունքները և առաջիկա շրջափուլի անելիքները։ «Նախորդող շրջափուլի մասին բազմիցս խոսել ենք, այդ թվում՝ գիտության ոլորտի աշխատավարձերի բարձրացման մեր ժամանակացույցի վերաբերյալ, որն արդեն մի քանի տարի ընթացքի մեջ է և նախորդ հունվարի 1-ին հասավ իր լրումին։ Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս ընթացքի փորձը մեզ ինչ է ցույց տվել, և առաջիկայում մեր անելիքների վերաբերյալ ինչ պատկերացումներ ունենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

60376_b.jpg (677 KB)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդող ժամանակահատվածում սերտորեն աշխատել են «Գիտուժ» նախաձեռնության հետ, և այս տարիները եղել են ուղենշային։ Ազգային ժողովի կողմից հաստատվել է և հոկտեմբերի 20-ից ուժի մեջ մտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը, նախարարի խոսքով, նոր ինստիտուցիոնալ հնարավորություններ է ձևավորում գիտության զարգացման համար։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ներկայում հանրային քննարկման է ներկայացված առաջիկա 5 տարիների Գիտության զարգացման ռազմավարությունը։ «Այստեղ էլ նախարարությունը բաց է քննարկումների և առաջարկներ լսելու համար, քանի որ ներկայացված ռազմավարությունը դեռևս նախագիծ է, և առաջարկներն օգտակար կլինեն»,- ասել է նախարարը։ Նա հավելել է, որ «Գիտուժ»-ի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ անգամ անցկացվում է «Գիտության շաբաթ» միջոցառումը՝ ուղղված գիտության հանրահռչակմանը, այդ թվում՝ երեխաների շրջանում։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հատուկ գործիքակազմ և մեթոդաբանություն է մշակված, որն իրականացվում է նույնիսկ մանկապարտեզներում։ «Գիտության շաբաթ»-ի շրջանակում ավելի քան 300 ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մասնակցել են գիտափորձերի և այլ միջոցառումների։

60380_b.jpg (742 KB)

«Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ նախաձեռնությունը միավորում է 202 տեխնոլոգիական ընկերությունների և 24 բիզնես ասոցիացիաների։ Նպատակն է նպաստել գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ աշխատելով Կառավարության հետ։ Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ վերջին տարիներին ակադեմիական գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման արդյունքում հնարավոր է եղել կանգնեցնել ոլորտի գրեթե վերացումը։

60379_b.jpg (915 KB)

Հանդիպման ընթացքում քննարկվել են նպատակային գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական մշակումների պետական քաղաքականության խնդիրներն ու լուծումները։ Անդրադարձ է կատարվել տնտեսության, պարենային անվտանգության ոլորտներում, պետական կառավարման համակարգում գիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացմանը, գիտության ոլորտի ֆինանսավորմանը և այլ հարցերի։

60381_b.jpg (888 KB)

Վարչապետը «Գիտուժ» նախաձեռնության անդամներին առաջարկել է ԿԳՄՍ նախարարության, Գիտության կոմիտեի հետ համագործակցությամբ շարունակել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։ Միաժամանակ երկրի ղեկավարը շեշտել է, որ Կառավարությունը պատրաստ է պետբյուջեով նախատեսված միջոցներից առանձին ֆինանսավորում տրամադրել գիտական այն ծրագրերին, որոնք հասունացել են և պատրաստ են մտնել գործնական փուլ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1291 դիտում

Պետք է թույլ չտանք, որ լինի հոգևորական, թե աշխարհիկ, հարգանքի տուրքի օրը վերածի արկածախնդրության կամ սադրանքի

Կտրիճը «լաքշրի մասայի» «լաքշրի կաթողիկոս» է», մոռացել է, որ Հայաստանի ներսում նույնպես թեմեր կան. Ղազարյան

Շնորհակալ եմ ձեր համատեղ նամակի համար. Թրամփը երախտագիտություն է հայտնել Երևանի և Բաքվի նախաձեռնության համար

Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է. վարչապետը մոտ 50 հոգանոց խմբի հետ այցելել է սահմանազատված հատված

ԱԽ քարտուղարը Հաջիևի հետ քննարկմանը կարևորել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը

Ձկնագողության դեպք է բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ

Ծայրեծայր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական, նաև հակապետական. Պալյանը՝ Շիրակի թեմի հայտարարության մասին

Մի խումբ քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի սահմանազատված հատված. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեկնարկել է արտադպրոցական կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորումը

Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը

Քաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել ԱՄՆ նախագահը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ. Ֆիդան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 6-ին

Քննարկվել է Զբաղվածության 2025-31 թթ․ ռազմավարական ծրագրի և իրականացման գործողությունների ծրագրի նախագիծը

Մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասում. Հաջիև

Արգիշտի Մեխակյանը երդմամբ ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը

Աստվածուրաց Կտրիճին աջակցություն հայտնած արք. Գլնճյանը ԿԳԲ-ի կողմից հավաքագրվել է 1979 թ.-ին․ Խորեն վարդապետ

Մահացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը

Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանը դեկտեմբերի 6-ին 3 ներկայացուցիչ ունի

Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն ու անձրև կտեղա. սպասվում է քամու ուժգնացում

Մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի հրուշակագործության դասընթացը՝ Լակի հրուշակագործության ակադեմիայի հետ համատեղ

Թրամփը պարել է 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ

Հատուկ հանձնակատար Հյուգ Մորեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Տեղի է ունեցել Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությունը. Ալեն Սիմոնյանը ևս մասնակցել է

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Լեհաստան

Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերում ուկրաինական 116 ԱԹՍ է որսացել

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը միջազգային ընկերական մրցաշարեր կանցկացնի. ժամանակացույց

«Նոր Կաթողիկոս, նորոգ Եկեղեցի». Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա առանց Գարեգին ուզուրպատորի

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը ճնշվեց աջակից հոգևորականներին կոմպրոմատներով լռեցնելով, բայց չմարեց

Ներկայացվել են ՀՀ-ին սպառնացող վտանգները. աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով Կոտայքում

Մասիս քաղաքում ջուր չի լինի. հասցեներ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության զբաղվածության և տեխնոլոգիական ռազմավարությունները

Ինժեներական քաղաքում կայացել է ԵՄ EU4Innovation East ծրագրի NCC տարեկան հանդիպումը

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է

Երևանում 7 մեքենա է բախվել. վարորդներից մեկը մահացել է

Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, բախվել ապառաժ քարերին. կա վիրավոր

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին

Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը

ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Քննարկվել են գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները