Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՀՀ կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակի շրջանակում այսօր ԹՈՒՄՈ կենտրոնում կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» հանդիպումը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և կրթության ոլորտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգի բարեփոխումները, առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները, կրթության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները դարձել են երկխոսության կարևոր հարթակ, որը հնարավորություն է տալիս տարին առնվազն երկու անգամ համախմբվել, քննարկել և գնահատել երկկողմ համագործակցության ընթացքն ու արդյունքները կրթության ոլորտում։

«Կարելի է վստահ ասել, որ կրթության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությունն օրինակելի է։ Անցած տարիներին իրականացված բազմաթիվ բարեփոխումներ արդեն նկատելի արդյունք են ապահովել։ Հանրակրթության չափորոշչի ներդրման բարեփոխումն այն կարևոր նախաձեռնություններից է, որը ևս հնարավոր է դարձել համատեղ ջանքերի շնորհիվ։ Դրա տրամաբանական շարունակությունն է նաև բյուջետային աջակցության ներկա ծրագիրը, որն ուղղված է նույն նպատակին՝ ամրապնդել հանրակրթության նոր չափորոշչի գաղափարները և ստեղծել բարձրորակ կրթության հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար»,- նշել է նախարարը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ կրթության ռազմավարության իրականացման ամբողջ ընթացքում ցուցաբերած աջակցության և գործընթացների համակարգման համար. «Սա թիմային մեծ աշխատանք է, որը մեզ հնարավորություն է տալիս համատեղ քննարկել ընթացիկ նախաձեռնությունները, փոխանակվել փորձով և տեսնել ծրագրերի իրական արդյունքները։ Կրթության ռազմավարությունը մեր երկրի ամենակարևոր փաստաթղթերից է. կարող ենք վստահաբար ասել՝ կրթության զարգացումը մեր պետության ռազմավարությունն է յուրաքանչյուր ոլորտում։ Սա մեծ հանձնառություն և պատասխանատվություն է, քանի որ կրթության միջոցով տալիս ենք լուծումներ հանրային և տնտեսական զարգացման բազմաթիվ խնդիրների։ Այդ նպատակին հասնելու հիմնական ճանապարհը մարդկային կապիտալի զարգացումն է, որի միջոցով հնարավոր է ապահովել մարտահրավերներն ու խնդիրները լուծելու մրցունակ ռեսուրս: Այս ճանապարհը մեզ հնարավորություն կտա մարդկային կապիտալի զարգացման միջոցով գրանցել հանրային զարգացման նոր ցուցանիշներ»:

Նախարարն անդրադարձել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունմանը, ինչպես նաև Գիտության զարգացման ռազմավարությանը, որը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում։ Նա շնորհավորել է նաև գիտական հանրույթին Գիտության միջազգային օրվա առթիվ. «Այս փուլում, երբ գիտությունն ու բարձրագույն կրթությունը դիտարկվում են որպես անքակտելի միասնություն, դրանք դարձել են պետության օրակարգի առանցքային ուղղություններ»։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ընդգծել է, որ կրթության և մարդկային կապիտալի զարգացումը Հայաստանի հետ համագործակցության հիմնական առաջնահերթություններից է։
«Շատ կարևոր է երկրի կայունության համար ներդրումներ անել հմտությունների, կարողությունների զարգացման և քաղաքացիական կրթության ամրապնդման ուղղությամբ։ Կրթությունը նաև ժողովրդավարության հզորացման կարևոր գործիք է»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ ժողովրդավարական արժեքների տարածումը և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդումը ԵՄ-Հայաստան համագործակցության հիմնասյուներից են։

Վասիլիս Մարագոսն անդրադարձել է նաև Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ երկրի տարբեր մարզերում իրականացվում են ծրագրեր՝ մեդիագրագիտության և տեղեկատվական հմտությունների զարգացման նպատակով:
«Կրթական բարեփոխումների ընթացքի գնահատումն ու ամփոփումը մեր համագործակցության կարևոր փուլերից են։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացնում են ամենշաբաթյա դինամիկ ռեժիմով»,- նշել է դեսպանը։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ այս հանդիպումը բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունների շարքի մի մասն է, որը հնարավորություն է տալիս քննարկելու կրթական բարեփոխումների ընթացքն ու ոլորտային նախաձեռնությունները։
«Հայաստանը կհասնի կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման միջնակետին. ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախարարության կողքին է. այս ծրագրի իրականացման ողջ գործընթացում տրամադրվել է տեխնիկական աջակցություն տարբեր ուղղություններով՝ ուսուցիչների մասնագիտական զարգացում, դպրոցների կառավարման բարեփոխում, ռազմավարական պլանավորում, բյուջետավորում, մոնիթորինգ և երիտասարդության ներգրավվածություն և այլն։ Սա մեծածավալ, բայց նաև ուսուցողական փորձ է բոլորիս համար»,- նշել է Վայգանդը։

«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» հերթական հանդիպման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման վերաբերյալ պանելային քննարկմանը:

Այնուհետև ներկայացվել են ԵՄ բյուջետային աջակցության իրականացման առաջընթացը և հետագա քայլերը, ինչպես նաև ՀՀ կրթության համակարգի արագ հայտորոշումը (RED), ԹՈՒՄՈ ծրագրերը, «Արհեստական բանականության ՍԵՐՈՒՆԴ» ծրագիրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երբ վանդակը գլխումդ է, Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյանը՝ Թաթոյանին
7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել ծնողների նկատմամբ. մանրամասներ՝ Գյումրու ահասարսուռ դեպքից
Գագիկ Սուրենյանը կարևոր հայտարարություն է արել. տեսանյութ
Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար
Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ
Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ
Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ
Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ
Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը
Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել
Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ
Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
Օգոստոսից մինչ այժմ քանի արձանագրություն է կազմվել Երևանում հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար
Մարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. դրանք կասեցվել են, նշանակվել են տուգանքներ
Սուտ է. Թորոսյանը՝ կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ շահարկումների մասին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն
Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի հետ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Թրամփի ուղի» նախագիծը
Վերին Լարսի անցակետում 2500 բեռնատար սպասում է անցման հերթին
Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի ասածն ապատեղեկատվություն է և ՀՀ-ի դեմ տեղեկատվական գրոհի փորձ. ՊՆ
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մերկասառույց է
Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում-չգրանցումը. վարչապետ. տեսանյութ
Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ զրույցում ողջունել է տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը
Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից
Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած
2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի
Ձերբակալվել է Լոս Անջելեսում ծնողներին սպանած Նիք Ռայները
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է
Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ
Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին
Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում
Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը
Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները
Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ
237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին
Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT