Լեգիտիմություն. սա է առանցքային գործոնը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը և ինքնիշխանությունը. վարչապետ

08/11/2025 schedule11:23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և  մանրամասնել, թե ինչպես ենք ապահովելու մեր անվտանգությունը:

«Շատ քաղաքացիներ, եթե ոչ բոլորը, հարց են տալիս՝ պատմությունը՝ պատմություն, հաստատված խաղաղությունը՝ խաղաղություն, բայց ինչպե՞ս ենք պատրաստվում կառավարել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, մանավանդ որ տեսնում ենք՝ խաղաղության հայտարարությունների արանքում հնչում են հայտարարություններ, որոնք չեն բխում հաստատված խաղաղության տրամաբանությունից։

Իմ պատասխան այս հարցին՝ էլի նույնն է՝ լեգիտիմություն։

Հիմա փորձեմ կարճ բացատրել, թե ինչ է լեգիտիմությունը:

Լեգիտիմությունը մեր միջազգայնորեն ճանաչված, 29 հազար 743 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա հիմնված քաղաքականությունների վարումն է։

Այդ լեգիտիմությունը մեզ թույլ է տալու երկու բան։

Առաջինը, որ մենք, ի տարբերություն նախկինի, որևէ սահմանափակում չունենանք աշխարհի որևէ գործընկերոջ հետ որևէ տեսակի ռազմատեխնիկական համագործակցություն սահմանելու և աշխատելու, զենք-զինամթերք ձեռք բերելու՝ ըստ անհրաժեշտության, ինչն այսօր գործնականում տեղի է ունեցել: Մեր՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության շնորհիվ երկրները հերթով մեզ հետ սպառազինության և ռազմական տեխնիկայի շուրջ համագործակցության սահմանափակումները հանում են։

Բայց այս ամեն ինչը պատերազմի համար պետք չէ, խաղաղության համար է պետք, որովհետև լեգիտմությունը մեր բոլոր դիրքորոշումների և մեր բոլոր քաղաքականությունների հիմնվելը մեր ինքնիշխան և լեգիտիմ իրավունքների վրա, ուրիշներին սահմանափակում է բոլոր դեպքերում, և մեր հնարավորությունները մեծացնում է բոլոր դեպքերում։

Հետևաբար լեգիտիմություն. սա է այն առանցքային գործոնը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը երկարաժամկետ կտրվածքով, այդ թվում՝ լեգիտիմության հիմքի վրա մենք կարող ենք զարգացնել մեր բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, իրականացնել բարեփոխումներ միջազգային գործընկերների հետ, ինչը և անում ենք»,- ասել է վարչապետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
766 դիտում

Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է

Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան

Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ

Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան

Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ