Շուրջ 5 մլն եվրոյի աջակցություն Ոստիկանության և ՓԾ կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը

07/11/2025 schedule21:10

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում» ծրագրի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ԵԱՀԿ քարտուղարության կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի Գործառնական ծառայության տնօրենի տեղակալ Շոն Դե Կալուն, ՆԳ նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

1-4.jpg (1.61 MB)

Արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ Ծրագրի մեկնարկը վկայում է երկկողմ ջանքերի գնահատման և նախորդ նախաձեռնության դրական արդյունքների մասին։

Ըստ նախարար Սարգսյանի՝ ծրագիրը կարևոր ներդրում է ունենալու նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի համատեքստում։

Արփինե Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ Ծրագիրը ներառում է ոչ միայն ոստիկանության բարեփոխումների շարունակականությունը, այլ նաև փրկարար ծառայության և աղետների ռիսկի կառավարման ոլորտների զարգացումը՝ ապահովելով դրանց համաչափ ընդգրկումը։ Կարևորվել է նաև Փրկարար ծառայության կարիքների համար հատուկ տեխնիկայի ձեռքբերումը, աղետներին առաջինը արձագանքողների ինստիտուտի հիմնադրումն ու շարունակական զարգացումը՝ ապահովելով նրանց անհրաժեշտ վերապատրաստումները, իրական ժամանակում աղետների ռիսկի կանխատեսման և կառավարման 3D մոդելավորմամբ ԵՄ-ում կիրառվող գործիքի ներդրումը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ՆԳՆ համակարգային բարեփոխումների շրջանակներում ուղենիշային արդյունքներ են գրանցվել և բարեփոխումների ճանապարհի հաջող ընթացքի մասին է վկայում այն, որ բացահայտվում են նոր շերտեր, որոնք մինչ այդ տեսանելի չէին։

2-4.jpg (2.30 MB)

Նախարարը շեշտել է, որ ծրագիրը կենտրոնանում է առավելապես քրեական և համայնքային ոստիկանությունների կարողությունների զարգացման վրա։ Նա հանցավորության կանխարգելման տեսանկյունից կարևորել է ինտելեկտի վրա հենված օպերատիվ աշխատանքի մեթոդաբանությունը, իսկ Համայնքային ոստիկանության դեպքում՝ համայնքամետ ծառայության իրականացումը, համայնքի հետ շփման տարբեր մեթոդների, գործիքների նախատեսումը։

Ծրագրի թիրախային ուղղություններից Արփինե Սարգսյանը կարևորել է նաև ծառայողներին հոգեբանական աջակցության տրամադրումը, ինչը հնարավորություն կտա նրանց հոգեբանական առողջ պատկերով շարունակել իրենց առջև դրված խնդիրների իրականացումը։

«Ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ շարունակելու Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումները, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ գործնական, և թե՛ նաև կարողությունների զարգացման, հմտությունների կատարելագործման ուղղությամբ, որովհետև մենք հեռու ենք այն մտքից, որ որևէ ինստիտուտի ներդրումն արդեն իսկ բավարար է, որպեսզի մենք արձանագրենք, որ այս կամ այն բարեփոխումն իրականացվել է, հակառակը՝ սա մի նոր գործընթացի մեկնակետ կարելի է դիտարկել»,- նշել է ՆԳ նախարարը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում կարևորել է համատեղ ծավալուն աշխատանքն ու քաղաքացիակենտրոն մոտեցումները՝ նշելով, որ դրանք նպաստում են բարեփոխումների արդյունավետ իրականացմանը և կարիքների առաջնահերթ հաշվառմանը:

«Շնորհակալություն եմ հայտնում ՆԳ նախարարին և նախարարության ողջ թիմին՝ նվիրումի և գործընկերների կարիքներին հաղորդ լինելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ կիրառելով եվրոպական լավագույն փորձը և անհրաժեշտ գործիքակազմը»,- նշել է Վասիլիս Մարագոսը:

4-4.jpg (1.77 MB)

Համատեղ հավակնություններին, թիրախային ուղղություններով աշխատանքին և արդյունավետ գործընկերությանն է անդրադարձել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին. «Ծրագրի անվանումը պատահական չէ. այն խորհրդանշում է պաշտպանական վահան, ինչպես պատահական չեն նաև այն նպատակները, որոնք ծրագրի հիմքում են՝ մարդկանց իրավունքները պաշտպանելու և իրավունքի գերակայությունն ապահովելու համար հաշվետու և կայուն ինստիտուտների ստեղծում, կարողությունների ամրապնդում»։

ՆԳ նախարարության կառուցողական մոտեցումները բարձր է գնահատել ԵԱՀԿ քարտուղարության կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի Գործառնական ծառայության տնօրենի տեղակալ Շոն Դե Կալուն։ Նրա խոսքով՝ «Ծրագիրն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն ապահովելու է բարեփոխումների շարունակական և համակարգված իրականացում՝ հիմնվելով նախորդ ծրագրի արդյունքների վրա»։

Միջոցառման մասնակիցներն ամփոփել են բարեփոխումների նախորդ փուլերում կատարված աշխատանքներն ու ներկայացրել Ծրագրի հիմնական ուղղություններով որդեգրած մոտեցումները։

Ոստիկանության և Փրկարար ծառայության բարեփոխումների նոր առաջնահերթությունների և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությամբ են կիսվել ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ենոքյանն ու պետի տեղակալ Մերուժան Խաչատրյանը։

Ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանն ու Հայաստանում ԵԱՀԿ ծրագրի ազգային համակարգող Դինա Անանյանը ներկայացրել են Ծրագրի տեսլականը, հիմնական ռազմավարական ուղղություններն ու ակնկալվող գործողությունները։

6-4.jpg (1.79 MB)

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի կողմից Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։ Շուրջ 5 միլիոն եվրոյի ներդրումը կուղղվի Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում եվրոպական և միջազգային չափանիշներին, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձին համապատասխան արդյունավետ և հաշվետու կառուցակարգեր ապահովելուն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1453 դիտում

Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային

Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը

ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն

ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի

Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել

Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել

Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան

Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է

Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին

Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ

ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել

Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ

Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ

Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե

Կայացել է Արման Ծառուկյանի և Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը. տեսանյութ

Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյան

Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է 2 կգ կշռով մաքուր ոսկուց պատրաստված թագը. տեսանյութ

Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին

Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը

Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել

Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. ինչ է դատախազությունը պահանջում նախկին մաքսային տեսուչից

Սյունիքի մարզի մի մասում ձյան տեղումներ են

ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան

Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեսանյութ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է

Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ