Աննա Վարդապետյանն ու Իտալիայի գլխավոր զինվորական դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

07/11/2025 schedule16:27

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում 2025 թվականի նոյեմբերի 7-ին Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի հետ ստորագրել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազության միջև համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես հայտնել են դատախազությունից, ստորագրման արարողությանը հայկական կողմից մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և այլք:

Աննա Վարդապետյանը շնորհավորել է ներկաներին հուշագիրը ստորագրելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձգտում է ապահովել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ, ինչպես նաև այլ պետությունների դատախազությունների հետ:

«Այս համագործակցությունը թույլ է տալիս մոտեցնել դատախազի մասնագիտական կարողությունները միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև ապահովել առավել արագ և սերտ համագործակցություն մեր օտարերկրյա գործընկերների հետ կոնկրետ քրեական գործերի շրջանակներում»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու հավելել, որ փաստաթղթի ստորագրումը արդյունք է Հայաստանում 2024 թվականին Մաուրիցիո Բլոկի հետ ձեռք բերված պայմանավորվածության:

«Հուշագրի նպատակը զինվորական գործերով քրեական հետապնդման ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով Հայաստանի Հանրապետության դատախազության և Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև արդյունավետ համագործակցության շրջանակի ընդլայնումն է: Այս հուշագրի ստորագրմամբ մենք ավելի ենք ամրապնդում մեր արդեն իսկ ձևավորված համագործակցությունը և հանձն ենք առնում առավել թիրախային և բազմակողմ համագործակցություն իրականացնել ապագայում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Հուշագրով ամրագրված համագործակցության ոլորտները ընդգրկուն են: Դրանք, ի թիվս այլնի, ներառում են իրավական ակտերի և պրակտիկ գործունեության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումն ու փոխանակումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
943 դիտում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային

Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը

ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն

ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի

Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել

Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել

Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան

Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է

Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին

Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ

ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել

Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ

Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ

Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե

Կայացել է Արման Ծառուկյանի և Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը. տեսանյութ

Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյան

Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է 2 կգ կշռով մաքուր ոսկուց պատրաստված թագը. տեսանյութ

Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին

Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը

Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել

Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. ինչ է դատախազությունը պահանջում նախկին մաքսային տեսուչից

Սյունիքի մարզի մի մասում ձյան տեղումներ են

ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան

Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեսանյութ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է

Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ

Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը

Սպիտակավոր վանական համալիրից վերադառնալիս քաղաքացի է մոլորվել