Բելգիայի թագուհին այցելել է Ծաղկունքի նախակրթարան

15/10/2025 schedule18:22

Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի նախակրթարան:

Ինչպես հայտնել է նախարարությունը, Բելգիայի թագուհին և ԿԳՄՍ նախարարի տեղակալը զրուցել են նախակրթարանի սաների և մանկավարժների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով և ուսումնական գործընթացի կազմակերպմամբ: Ծաղկունքի նախակրթարանն ունի 13 սան: Այն հիմնովին վերանորոգված է, հագեցած խաղահրապարակներով, նոր գույքով ու դիդակտիկ պարագաներով:

559816371_1135742095414670_855012724189549085_n.jpg (680 KB)

Ծաղկունքում գործող նախադպրոցական այլընտրանքային ծառայությունը հիմնվել է 2022 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում:

Բելգիայի թագուհին հետաքրքրվել է երեխաների՝ վաղ տարիքից կրթական համակարգում ընդգրկվածության ցուցանիշով՝ ընդգծելով, որ այն համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է այդ ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները և նշել, որ այս առումով ցուցանիշները բարելավվել են շնորհիվ ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման ծրագրի: Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ընթացիկ տարվա ավարտին նախադպրոցական համակարգում երեխաների ընդգրկվածության ցուցանիշը կկազմի 85 տոկոս:

560321560_1135742195414660_7604650533523823269_n.jpg (431 KB)559948604_1135742082081338_7486119417517330123_n.jpg (558 KB)

Անդրադարձ է եղել նաև համընդհանուր ներառական միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների առկայության, ինչպես նաև մանկավարժների վերապատրաստման ծրագրերին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայտնել է՝ տարեցտարի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի մեծ թվով երեխաներ են ընդգրկվում նախադպրոցական կրթության համակարգում: Նա նաև տեղեկացրել է՝ վերակառուցվող և նորակառույց բոլոր հաստատություններում ներառական միջավայրի ապահովումը պարտադիր պահանջ է:

559977449_1135742265414653_6285868713974557459_n.jpg (479 KB)560157153_1135742288747984_4765400621732149807_n.jpg (550 KB)

Արաքսիա Սվաջյանը նաև ներկայացրել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականի հունվարից ՀՀ բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների, ինչպես նաև նախակրթարանների երեխաները պետական բյուջեի միջոցների հաշվին տաք սնունդ են ստանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ ծրագրի դրական ազդեցությունն արդեն զգալի է ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում․ երեխաները վերանայում են իրենց սննդակարգը՝ գիտելիք ստանալով ճիշտ և առողջ սնվելու վերաբերյալ։

559887871_1135742322081314_8181518119343413140_n.jpg (610 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1116 դիտում

Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մասնակիցների հետ. լուսանկարներ

Փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը. Սերգեյ Բագրատյանը՝ նոր օրինագծի մասին

ՏԿԵ փոխնախարարը և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը քննարկել են համայնքային զարգացման ծրագրերը

«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մաhացել. դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը քննարկել են միջազգային հակամարտությունները

Արտակարգ դեպք Երևանում. «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը

Սարդարապատ գյուղի մսուր-մանկապարտեզը հիմնանորոգվել ու համալրվել է նոր գույքով. տեսանյութ

Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի

Հանդիպել են Արամ Ա-ն և Նենսի Փելոսին

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն

ՀՀ-ին է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող 158 միլիոն 263 հազար դոլար արժեքով հողատարածք

Հրդեհ Սվերդլով գյուղում. այրվել են տներից մեկի տանիքն ու առաստաղը

Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Ապօրինի արդյունահանվել է 1500 խմ մարմարի հանույթ. շուրջ 24 մլն դրամով իրացվել է. կան ձերբակալվածներ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության հնարավորությունները՝ արդյունաբերության և ԲՏ ոլորտներում

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորները դուրս են բերվել հատուկ տեխնիկայի կիրառմամբ

Որտեղ և երբ կարող է սպառողը ծանոթանալ հոկտեմբերին սպառած էլեկտրաէներգիայի քանակի, արժեքի մասին տեղեկատվությանը

Վրաերթ հյուրանոցային համալիրի մոտ. հետիոտնը մահացել է

Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն

Աննա Հակոբյանի՝ սոցցանցում արված որ հրապարակումներն են ունեցել կես միլիոն և ավելի դիտում

Զանգերը սպասարկվում են 100%-ով. բարեփոխումներ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. տեսանյութ

Բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն. տեսանյութ

Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել. նա կգտնվի դատական ​​​​խիստ վերահսկողության տակ

Դուք ում շունն եք. պոդյում են դուրս եկել ու փորձում են քծնել Պուտինին՝ ով ավելի շատ կարող է. տեսանյութ

Վարչապետը «Գիտուժ»-ի անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը

Քննարկվել է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունը

Հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված խաղացողների ցանկը. մեկնարկել է մարզական հավաքը

Աբովյանում դանակահարված քաղաքացիներից մեկը՝ 24-ամյա երիտասարդը, մահացել է

Թքել են ձեր նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա. որտեղից ձեզ այդ ոսկեդուռ զուգարաններն ու տները, ա՛յ խեղճուկրակներ

Աբովյանում երիտասարդ է դանակահարվել

ՀԷՑ-ը միջազգային բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունների սպասարկումը կիրականացնի սահմանված ժամկետներում

Քննարկվել են Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունները

Ինչպե՞ս էր Քոչարյանը պատերազմի 2-րդ օրը հասկացել, որ պարտվելու ենք. դրա համար պիտի պայմաններ լինեն. տեսանյութ

ԵՄ-ի հետ կրթության ոլորտում համագործակցությունն օրինակելի է. Ժաննա Անդրեասյան

Արարատ Միրզոյանը կմեկնի Դանիա

«Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի գործընթացների լուսաբանմամբ. վարչապետն ընդունել է Քրիստոֆեր Ռուդիին

Բավարարվել է Անդորրայի միջնորդությունը. գողության համար մեղադրվողը հանձնվել է իրավասու մարմիններին

Ռիադում Գևորգ Պապոյանը հանդիպել է նախարար Աբդուռահման ալ Ֆադլիի հետ. ինչ հարցեր են քննարկվել

Սերժ Սարգսյանին առաջարկում եմ ինձ մոտ տարբեր խեղկատակների ուղարկելու փոխարեն ինքը հերթագրվի ընդունելության