Եթե նրանք շարունակում են մնալ հոգևորական և դրա քողի ներքո դավեր են նյութում, պետք է պատժվեն. Բադալյան

15/10/2025 schedule15:01

«Հայաստանը որոշումները կայացնում է բացառապես ներքին օրենսդրության շրջանակներում և խորհրդատվության կարիք չունի, հատկապես հարևան երկրների կողմից»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Կարծում եմ, որ դավադրության տեսությունները խանգարում են առաջընթացին, ժամանակն է հեռանալ դրանից»,- նկատել է նա։

Վերջինս քննադատել է այն տպավորություն ստեղծելու փորձը, թե Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են Ադրբեջանի ցուցումով։ Նա դատարկ խոսակցություններ է անվանել այն կարծիքները, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են Ադրբեջանի պահանջով։

Պատգամավորը վստահեցրել է, որ եթե մեկը Հայաստանում հանցագործություն է կատարում, նրա դիրքը չպետք է օգտագործվի որպես մեղմացնող հանգամանք։ Բադալյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում բոլոր քաղաքացիները հավասար են՝ անկախ նրանից՝ բարձրաստիճան պաշտոնյաներ են, հոգևորականներ, թե սովորական մարդիկ. «Միքայել Աջապահյանի հասցեին մեղադրանքներն աբսուրդ չեն, նա ինքն է խոստովանել, որ բազմիցս Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր է արել»:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե «պետք է պատին ծեփել», ապա ըստ նրա՝ դրա մասին պետք էր խոսել դեռևս 2018 թվականին, երբ դրանք հնչում էին և ոչ թե հիմա, քանի որ պատերազմից հետո իրականությունները փոխվել են. «Պատերազմից հետո մեր առջև ծառացած են այլ մարտահրավերներ, որոնք մենք պարտավոր ենք փոխել»:

Նրա խոսքով՝ հոգևորականները ոչնչով չեն խանգարում, եթե զբաղվում են իրենց գործով. «Սակայն երբ հոգևորականը քաղաքականությամբ է զբաղվում, նա ավտոմատաբար համարվում է քաղաքական գործիչ և կրում է նույն պատասխանատվությունը, ինչ մյուս քաղաքական գործիչները։ Քաղաքական գործունեության մեջ հոգևորականի կարգավիճակը որևէ առավելություն չի տալիս»։

Միևնույն ժամանակ, ըստ Բադալյանի՝ եկեղեցին իրավունք չունի դիրքորոշում հայտնել քաղաքական հարցերի վերաբերյալ. «Երբեք խոսակցություն չի եղել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխել Ամենայն հայոց կաթողիկոսին, նա անձամբ դա անելու լիազորություններ չունի»:

Վերջինս հավելել է, որ քրիստոնյան չի կարող դեմ լինել խաղաղությանը։

«Շատ ավելի ազնիվ կլիներ, որ նրանք հագուստները փոխեին և զբաղվեին քաղաքականությամբ։ Իսկ եթե նրանք շարունակում են մնալ հոգևորական և դրա քողի ներքո երկրի ներսում դավեր են նյութում, ապա պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ընդգծել է պատգամավորը։

Նա վստահեցրել է, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում՝ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս բերելու համար. «Այս ընթացքում կորոշվեն ժամկետները և այն տարածքի քարտեզները, որտեղից նրանք պետք է լքեն մեր տարածքները, իսկ մենք՝ նրանցը: Նման համաձայնագրեր գոյություն ունեն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1143 դիտում

Փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը. Սերգեյ Բագրատյանը՝ նոր օրինագծի մասին

ՏԿԵ փոխնախարարը և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը քննարկել են համայնքային զարգացման ծրագրերը

«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մաhացել. դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը քննարկել են միջազգային հակամարտությունները

Արտակարգ դեպք Երևանում. «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը

Սարդարապատ գյուղի մսուր-մանկապարտեզը հիմնանորոգվել ու համալրվել է նոր գույքով. տեսանյութ

Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի

Հանդիպել են Արամ Ա-ն և Նենսի Փելոսին

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն

ՀՀ-ին է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող 158 միլիոն 263 հազար դոլար արժեքով հողատարածք

Հրդեհ Սվերդլով գյուղում. այրվել են տներից մեկի տանիքն ու առաստաղը

Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Ապօրինի արդյունահանվել է 1500 խմ մարմարի հանույթ. շուրջ 24 մլն դրամով իրացվել է. կան ձերբակալվածներ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության հնարավորությունները՝ արդյունաբերության և ԲՏ ոլորտներում

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորները դուրս են բերվել հատուկ տեխնիկայի կիրառմամբ

Որտեղ և երբ կարող է սպառողը ծանոթանալ հոկտեմբերին սպառած էլեկտրաէներգիայի քանակի, արժեքի մասին տեղեկատվությանը

Վրաերթ հյուրանոցային համալիրի մոտ. հետիոտնը մահացել է

Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն

Աննա Հակոբյանի՝ սոցցանցում արված որ հրապարակումներն են ունեցել կես միլիոն և ավելի դիտում

Զանգերը սպասարկվում են 100%-ով. բարեփոխումներ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. տեսանյութ

Բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն. տեսանյութ

Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել. նա կգտնվի դատական ​​​​խիստ վերահսկողության տակ

Դուք ում շունն եք. պոդյում են դուրս եկել ու փորձում են քծնել Պուտինին՝ ով ավելի շատ կարող է. տեսանյութ

Վարչապետը «Գիտուժ»-ի անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը

Քննարկվել է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունը

Հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված խաղացողների ցանկը. մեկնարկել է մարզական հավաքը

Աբովյանում դանակահարված քաղաքացիներից մեկը՝ 24-ամյա երիտասարդը, մահացել է

Թքել են ձեր նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա. որտեղից ձեզ այդ ոսկեդուռ զուգարաններն ու տները, ա՛յ խեղճուկրակներ

Աբովյանում երիտասարդ է դանակահարվել

ՀԷՑ-ը միջազգային բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունների սպասարկումը կիրականացնի սահմանված ժամկետներում

Քննարկվել են Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունները

Ինչպե՞ս էր Քոչարյանը պատերազմի 2-րդ օրը հասկացել, որ պարտվելու ենք. դրա համար պիտի պայմաններ լինեն. տեսանյութ

ԵՄ-ի հետ կրթության ոլորտում համագործակցությունն օրինակելի է. Ժաննա Անդրեասյան

Արարատ Միրզոյանը կմեկնի Դանիա

«Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի գործընթացների լուսաբանմամբ. վարչապետն ընդունել է Քրիստոֆեր Ռուդիին

Բավարարվել է Անդորրայի միջնորդությունը. գողության համար մեղադրվողը հանձնվել է իրավասու մարմիններին

Ռիադում Գևորգ Պապոյանը հանդիպել է նախարար Աբդուռահման ալ Ֆադլիի հետ. ինչ հարցեր են քննարկվել

Սերժ Սարգսյանին առաջարկում եմ ինձ մոտ տարբեր խեղկատակների ուղարկելու փոխարեն ինքը հերթագրվի ընդունելության

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 22 հարց է ընդգրկված