Երևան
12 °C
Արամուսում ամուսիններին, այնուհետև ևս երկու այլ անձի սպանած անձը 2 ամսով կալանավորվել է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով:
ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:
Այնուհետև ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թ.Հ.-ն առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց:
Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան:
Նույն օրը Թ.Հ.-ն նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ՆԳՆ ծառայողների կողմից ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք:
Որոշում է կայացվել քրեական վարույթները մեկ վարույթում միացնելու մասին: Ստեղծվել է քննչական խումբ։
Թ.Հ.-ին պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է վերջինիս կողմից հափշտակված ավտոմեքենայում:
Թ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ 2-րդ մասի 7-րդ կետով (խոշոր չափերով ավազակությունը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՏԿԵ փոխնախարարը և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը քննարկել են համայնքային զարգացման ծրագրերը
«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մաhացել. դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը քննարկել են միջազգային հակամարտությունները
Արտակարգ դեպք Երևանում. «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը
Սարդարապատ գյուղի մսուր-մանկապարտեզը հիմնանորոգվել ու համալրվել է նոր գույքով. տեսանյութ
Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի
Հանդիպել են Արամ Ա-ն և Նենսի Փելոսին
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն
ՀՀ-ին է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող 158 միլիոն 263 հազար դոլար արժեքով հողատարածք
Հրդեհ Սվերդլով գյուղում. այրվել են տներից մեկի տանիքն ու առաստաղը
Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ապօրինի արդյունահանվել է 1500 խմ մարմարի հանույթ. շուրջ 24 մլն դրամով իրացվել է. կան ձերբակալվածներ. տեսանյութ
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության հնարավորությունները՝ արդյունաբերության և ԲՏ ոլորտներում
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորները դուրս են բերվել հատուկ տեխնիկայի կիրառմամբ
Որտեղ և երբ կարող է սպառողը ծանոթանալ հոկտեմբերին սպառած էլեկտրաէներգիայի քանակի, արժեքի մասին տեղեկատվությանը
Վրաերթ հյուրանոցային համալիրի մոտ. հետիոտնը մահացել է
Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն
Աննա Հակոբյանի՝ սոցցանցում արված որ հրապարակումներն են ունեցել կես միլիոն և ավելի դիտում
Զանգերը սպասարկվում են 100%-ով. բարեփոխումներ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. տեսանյութ
Բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն. տեսանյութ
Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել. նա կգտնվի դատական խիստ վերահսկողության տակ
Դուք ում շունն եք. պոդյում են դուրս եկել ու փորձում են քծնել Պուտինին՝ ով ավելի շատ կարող է. տեսանյութ
Վարչապետը «Գիտուժ»-ի անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը
Քննարկվել է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունը
Հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված խաղացողների ցանկը. մեկնարկել է մարզական հավաքը
Աբովյանում դանակահարված քաղաքացիներից մեկը՝ 24-ամյա երիտասարդը, մահացել է
Թքել են ձեր նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա. որտեղից ձեզ այդ ոսկեդուռ զուգարաններն ու տները, ա՛յ խեղճուկրակներ
Աբովյանում երիտասարդ է դանակահարվել
ՀԷՑ-ը միջազգային բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունների սպասարկումը կիրականացնի սահմանված ժամկետներում
Քննարկվել են Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունները
Ինչպե՞ս էր Քոչարյանը պատերազմի 2-րդ օրը հասկացել, որ պարտվելու ենք. դրա համար պիտի պայմաններ լինեն. տեսանյութ
ԵՄ-ի հետ կրթության ոլորտում համագործակցությունն օրինակելի է. Ժաննա Անդրեասյան
Արարատ Միրզոյանը կմեկնի Դանիա
«Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի գործընթացների լուսաբանմամբ. վարչապետն ընդունել է Քրիստոֆեր Ռուդիին
Բավարարվել է Անդորրայի միջնորդությունը. գողության համար մեղադրվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ռիադում Գևորգ Պապոյանը հանդիպել է նախարար Աբդուռահման ալ Ֆադլիի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Սերժ Սարգսյանին առաջարկում եմ ինձ մոտ տարբեր խեղկատակների ուղարկելու փոխարեն ինքը հերթագրվի ընդունելության
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 22 հարց է ընդգրկված
Բագրավանում հայտնաբերված և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված լուսանի ձագը անկել է. պատճառը հայտնի է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT