Երևան
12 °C
«Արման Թաթոյանը, իր խոսքերով, «տարիների բարձունքից» գնահատական է տալիս Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալուն (ատելության ալիքի վրա և այլն), բայց երբ լրագրողը հարցնում է՝ ինչպես է վերաբերվում Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուն, համառորեն չի ուզում մտնել այդ թեմայի մեջ, լրագրողին թույլ չի տալիս իրեն «տանել այդ օրակարգ»»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Լրագրողը հիշեցնում է, որ պարոն Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացրել, ըստ այդմ՝ իրեն կարող են հարցնել՝ ինչպես է վերաբերվում կոնկրետ անձի կոնկրետ գործողությանը, ասում է՝ կոնկրետ անձերի թեմաների մեջ չեմ մտնում, անձերին գնահատական չեմ ուզում տալ:
Նիկոլ Փաշինյանի կողմից մուրճը ցույց տալու թեմայի վրա քաղաքական թեզեր է հնչեցնում, ներկայիս իշխանության (գործադիր և օրենսդիր) բոլոր ներկայացուցիչների մասնագիտական որակները կասկածի տակ է դնում, բայց փաստացի երրորդ ժամկետով իշխանություն ստանձնելու երևույթին գնահատական չի տալիս, «վեր է կանգնած այդ թեմայից» ու հպարտությամբ ասում է, որ չի հաջողվելու իրենից գնահատական կորզել:
Խոսում է գործող Սահմանադրության թերությունների մասին, բայց երբ լրագրողը հարցնում է՝ 2015-ին ինչ կարծիք ուներ Սահմանադրության փոփոխությունների մասին, ասում է՝ ես այն ժամանակ պաշտոնյա էի, պրոֆեսիոնալ գործով էի զբաղված, իմ ֆունկցիաների մեջ չէր մտնում կարծիք հայտնել:
Լրագրողը հարցնում է՝ ինչպես է վերաբերվում Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարություններին և, ընդհանրապես, խոշոր բիզնեսի քաղաքականություն մտնելուն, մարդը մի քանի րոպե խոսում է ամեն ինչից (իշխանության գործելաոճից, քաղաքական հետապնդումներից)՝ բացի կոնկրետ հարցին պատասխանելուց:
Արդեն գուշակեցիք պատասխանը՝ «որևէ անձի գնահատական չի տալու»:
Կոնկրետ ուժերի հետ կոալիցիա ձևավորելու մասին է հարցնում, ասում է՝ կանխատեսումներ չի անում: Եվ, իհարկե, «գնահատականներ չի տալիս»՝ բացի իշխանություններից, իհարկե:
Բնականաբար, մյուս հարցերի վերաբերյալ էլ (խաղաղության պայմանագիր և այլն) «պատասխանները» նույն տրամաբանության մեջ էին: Եվ այդպես 53 րոպե:
Այլ կերպ ասած, մարդը եկել էր հարցազրույցի, որ ասի՝ հույս չունենաք, որ հարցերին կպատասխանեմ: Մի պահ մտածեցի՝ Բագրատ Գալստանյանի Հ1-ի հարցազրույցի երկրորդ սերիան է ուղղակի առանց սքեմի:
Պարո՛ն Թաթոյան, իրականում Դուք տվեցիք ամենակարևոր հարցի պատասխանը, թե ինչու Ձեզ չի կարելի ընտրել»,- գրել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է բացվել
17-ամյա Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն
Կտրիճ Ներսիսյան, զավակ ունե՞ս, թե՞ ոչ. դեռ որքա՞ն հոգևորականի ես այս շղթայում զոհաբերելու՝ աթոռդ պահելու համար
13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն
Հագեցած աշխատանքային օրն ավարտեցինք Կապանում. Ալեն Սիմոնյան
ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
ԱՍՀ նախարարը քննարկման ժամանակ կարևորել է պետություն-քաղհասարակություն համագործակցությամբ իրականացված ծրագրերը
Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել
Շուրջ 5 մլն եվրոյի աջակցություն՝ Ոստիկանության և ՓԾ կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը
Լանջաղբյուրում մեքենան բախվել է քարե պարսպին. զոհ ու վիրավոր կան
Վարույթով, որում ներգրավված է նաև Քերոբյանը, 9 ձերբակալված կա. կալանքի միջնորդություններ են ներկայացվել
Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ
Լուսացույցի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում
Ադրբեջանով ՀՀ ցորեն գալը հավաստում է՝ հեռու-մոտիկ երկրները ընդունում են, որ խաղաղություն է. տեսանյութ
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արարատի մարզի խուզարկությունների վերաբերյալ. ձերբակալվել է 8 անձ. լուսանկարներ
Պետք է հասկանալ՝ արդյոք այս քայլով ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով չի փորձում մեզ պահել իր ազդեցության գոտում
Վարչապետն ընդունել է Վահե Գաբրաշին. քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական ծրագրերին առնչվող հարցեր
Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորմանն առնչվող հարցեր են քննարկվել. հանդիպում է տեղի ունեցել
Կցրտի՞, թե՞ կտաքանա. ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնում է
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարի հետ
Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խուզարկություններ Արարատի մարզում. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե
Այս հանդիպմանն էի պատրաստվում սրճարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ն բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի
Աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը պետք է պատրաստվել առանձնահատուկ կերպով. վարչապետ
Մահացել է Վահագն Ալեքսանյանի մայրը
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են
Ադրբեջանում միջոցառում պետք չէ ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան. Հարությունյան
Աննա Վարդապետյանն ու Իտալիայի գլխավոր զինվորական դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին
Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա ՀՀ ազգային հավաքականում. Եղիշե Մելիքյան
Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան
ԱՄԷ-ում առևանգել և սպանել են կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակին և կնոջը
Ալեն Սիմոնյանը Սիսիանում տաքսու վարորդներից մեկի մեքենան է վարել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT