Մինչև 2050-ը Հայաստանի նպատակն է դառնալ կենսաբազմազանությամբ հարուստ և կլիմայադիմացկուն երկիր. ՇՄ նախարար

14/10/2025 schedule20:10
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը՝ ազգային ռազմավարությունների համադրման շրջանակում» խորագրով աշխատանքային հանդիպմանը։
 
Հանդիպմանը ներկա են եղել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերը, ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղեկացնում են նախարարությունից:
 
Բացման խոսքում նախարարը նշել է, որ այս հանդիպումը չափազանց կարևոր է կենսաբազմազանության պահպանման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացների արդյունավետ համադրման տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ աշխարհը կանգնած է ընդհանուր բնապահպանական մարտահրավերների առջև, որոնցից երկուսը՝ կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը, փոխկապակցված են և խորապես ազդում են միմյանց վրա՝ առաջացնելով էկոհամակարգային և սոցիալ-տնտեսական լուրջ հետևանքներ։
 
Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ Հայաստանի առաջնային խնդիրն է ձևավորել միավորված և սիներգիկ մոտեցում, որը կապահովի, որ կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և կենսաբազմազանության պահպանման քաղաքականությունները գործեն փոխլրացնող և փոխաջակցող ձևով։ Այս նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը» (NBSAP), որը լինելու է երկրի բնապահպանական քաղաքականության հիմնասյուներից մեկը։
 
Նախարարը ներկայացրել է, որ նոր ռազմավարությունը սահմանում է մինչև 2030 թվականը իրականացվելիք 30 ազգային թիրախ՝ ուղղված էկոհամակարգերի վերականգնմանը, կենսաբազմազանության կորուստի դանդաղեցմանը, բնական տարածքների կայուն կառավարմանը, բնության վրա հիմնված լուծումների խթանմանը և բնապահպանական կրթության ընդլայնմանը։ Հայաստանի երկարաժամկետ տեսլականն է մինչև 2050 թվականը դառնալ կենսաբազմազանությամբ հարուստ, կայուն և կլիմայադիմացկուն երկիր։
 
Նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է իր հանձնառությունները ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի շրջանակում։ Գործող Ազգային մակարդակով սահմանված գործողությունների ծրագիրը (NDC) նպատակ ունի մինչև 2030 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումները առնվազն 40 տոկոսով 1990 թվականի մակարդակի համեմատ։ Ներկայումս մեկնարկել է NDC 3.0 փուլի (2026-2035) մշակումը, որը լինելու է ավելի հավակնոտ և ընդգրկուն՝ ներառելով վերականգնվող էներգետիկայի զարգացում, էներգաարդյունավետություն, կլիմայադիմացկուն ենթակառուցվածքներ, հարմարվողական գյուղատնտեսություն և ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում։
 
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է նաև գործընթացի մասնակցային և թափանցիկ ձևաչափը՝ ընդգրկելով պետական մարմիններ, համայնքներ, գիտական և մասնավոր հատվածը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը։ Նա նշել է, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորելու ազգային բնապահպանական քաղաքականության ամուր և արդյունավետ համակարգ։
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, ինչպես նաև 2026-2035 թթ. ժամանակահատվածի համար նախատեսված Ազգային մակարդակով սահմանված ներդրումները (NDC 3.0)։
 
Նախարարն ընդգծել է, որ համատեղ և համակարգված աշխատանքը հնարավորություն կտա Հայաստանին դառնալու տարածաշրջանում առաջատար օրինակ՝ համադրելով բնության պահպանումը, տնտեսական առաջընթացը և մարդու բարեկեցությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
479 դիտում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է բացվել

17-ամյա Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն

Կտրիճ Ներսիսյան, զավակ ունե՞ս, թե՞ ոչ. դեռ որքա՞ն հոգևորականի ես այս շղթայում զոհաբերելու՝ աթոռդ պահելու համար

13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն

Հագեցած աշխատանքային օրն ավարտեցինք Կապանում. Ալեն Սիմոնյան

ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ

ԱՍՀ նախարարը քննարկման ժամանակ կարևորել է պետություն-քաղհասարակություն համագործակցությամբ իրականացված ծրագրերը

Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել

Շուրջ 5 մլն եվրոյի աջակցություն՝ Ոստիկանության և ՓԾ կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը

Լանջաղբյուրում մեքենան բախվել է քարե պարսպին. զոհ ու վիրավոր կան

Վարույթով, որում ներգրավված է նաև Քերոբյանը, 9 ձերբակալված կա. կալանքի միջնորդություններ են ներկայացվել

Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Լուսացույցի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում

Ադրբեջանով ՀՀ ցորեն գալը հավաստում է՝ հեռու-մոտիկ երկրները ընդունում են, որ խաղաղություն է. տեսանյութ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արարատի մարզի խուզարկությունների վերաբերյալ. ձերբակալվել է 8 անձ. լուսանկարներ

Պետք է հասկանալ՝ արդյոք այս քայլով ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով չի փորձում մեզ պահել իր ազդեցության գոտում

Վարչապետն ընդունել է Վահե Գաբրաշին. քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական ծրագրերին առնչվող հարցեր

Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորմանն առնչվող հարցեր են քննարկվել. հանդիպում է տեղի ունեցել

Կցրտի՞, թե՞ կտաքանա. ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնում է

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարի հետ

Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Խուզարկություններ Արարատի մարզում. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե

Այս հանդիպմանն էի պատրաստվում սրճարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ն բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը պետք է պատրաստվել առանձնահատուկ կերպով. վարչապետ

Մահացել է Վահագն Ալեքսանյանի մայրը

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են

Ադրբեջանում միջոցառում պետք չէ ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան. Հարությունյան

Աննա Վարդապետյանն ու Իտալիայի գլխավոր զինվորական դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին

Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա ՀՀ ազգային հավաքականում. Եղիշե Մելիքյան

Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան

ԱՄԷ-ում առևանգել և սպանել են կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակին և կնոջը

Ալեն Սիմոնյանը Սիսիանում տաքսու վարորդներից մեկի մեքենան է վարել. տեսանյութ