Կոտայքում 4 անձի սպանելուց հետո հափշտակել է նրանցից մեկի մեքենան. հանրային քրեական հետապնդում է հարուցվել

14/10/2025 schedule15:48

Արամուսում սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

«2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով:

ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:

Այնուհետև ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թ.Հ.-ն առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան:

Նույն օրը Թ.Հ.-ն նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ՆԳՆ ծառայողների կողմից ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք:

Որոշում է կայացվել քրեական վարույթները մեկ վարույթում միացնելու մասին: Ստեղծվել է քննչական խումբ։

Թ.Հ.-ին պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է վերջինիս կողմից հափշտակված ավտոմեքենայում:

Թ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ 2-րդ մասի 7-րդ կետով (խոշոր չափերով ավազակությունը):

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 12-ին Արամուսի 61-ամյա մի բնակիչ իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։ Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել էր։

Հայտնի էր նաև, որ Արամուսում ամուսիններին սպանելուց հետո նույն անձը հրազենի գործադրմամբ ևս 2 հոգու է սպանել: Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2292 դիտում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է բացվել

17-ամյա Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն

Կտրիճ Ներսիսյան, զավակ ունե՞ս, թե՞ ոչ. դեռ որքա՞ն հոգևորականի ես այս շղթայում զոհաբերելու՝ աթոռդ պահելու համար

13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն

Հագեցած աշխատանքային օրն ավարտեցինք Կապանում. Ալեն Սիմոնյան

ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ

ԱՍՀ նախարարը քննարկման ժամանակ կարևորել է պետություն-քաղհասարակություն համագործակցությամբ իրականացված ծրագրերը

Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել

Շուրջ 5 մլն եվրոյի աջակցություն՝ Ոստիկանության և ՓԾ կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը

Լանջաղբյուրում մեքենան բախվել է քարե պարսպին. զոհ ու վիրավոր կան

Վարույթով, որում ներգրավված է նաև Քերոբյանը, 9 ձերբակալված կա. կալանքի միջնորդություններ են ներկայացվել

Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Լուսացույցի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում

Ադրբեջանով ՀՀ ցորեն գալը հավաստում է՝ հեռու-մոտիկ երկրները ընդունում են, որ խաղաղություն է. տեսանյութ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արարատի մարզի խուզարկությունների վերաբերյալ. ձերբակալվել է 8 անձ. լուսանկարներ

Պետք է հասկանալ՝ արդյոք այս քայլով ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով չի փորձում մեզ պահել իր ազդեցության գոտում

Վարչապետն ընդունել է Վահե Գաբրաշին. քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական ծրագրերին առնչվող հարցեր

Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորմանն առնչվող հարցեր են քննարկվել. հանդիպում է տեղի ունեցել

Կցրտի՞, թե՞ կտաքանա. ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնում է

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարի հետ

Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Խուզարկություններ Արարատի մարզում. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե

Այս հանդիպմանն էի պատրաստվում սրճարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ն բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը պետք է պատրաստվել առանձնահատուկ կերպով. վարչապետ

Մահացել է Վահագն Ալեքսանյանի մայրը

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են

Ադրբեջանում միջոցառում պետք չէ ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան. Հարությունյան

Աննա Վարդապետյանն ու Իտալիայի գլխավոր զինվորական դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին

Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա ՀՀ ազգային հավաքականում. Եղիշե Մելիքյան

Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան

ԱՄԷ-ում առևանգել և սպանել են կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակին և կնոջը

Ալեն Սիմոնյանը Սիսիանում տաքսու վարորդներից մեկի մեքենան է վարել. տեսանյութ