Երևան
12 °C
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի քաղաքական հայտարարություններին:
«Փողի վրա հիմնված ընդդիմությունն այսօր ամփոփել է իր ծախսած գումարների արդյունքը։ Բազմաթիվ մանիպուլյացիաների հեղինակ Նարեկը հայտարարեց, որ իրենց շարժմանը միանալու պատճառը Սամվել Կարապետյանն է և նրա անունը, այսինքն՝ գաղափարական ոչ մի հիմք․ հերթական անհատական շարժումն է, որի առանցքում պարզապես օլիգարխ է՝ Ռուսաստանի քաղաքացի՝ հայտնի միայն իր ունեցվածքով։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ շարժմանը միանալու պատճառը հենց փողն է։
Նարեկը նաև դժգոհում է, թե 30 տարի Հայաստանում սխալ քաղաքականությամբ են զբաղվել, բայց հենց մեր իշխանության օրոք է խոսքի ազատությունը հասել այն մակարդակի, որ նույնիսկ միլիարդատեր օլիգարխի եղբորորդին, այդ 30 տարիներից առնվազն տասը իշխանական կապերի մեջ եղած մարդու որդին, այսօր ազատ խոսում է այդ նույն ժամանակների «վատ քաղաքականության» մասին։ Նարեկին հուշեք, որ սա արդեն ինքնին նվաճում է:
Նորից խոստանում է աշխատատեղեր ու բարձր աշխատավարձեր։ Շարունակում եմ հարցնել՝ ինչու ձեր սեփական ընկերություններում երբեք չեք իրականացրել այդ խոստումները, նույնիսկ մարդկային աշխատանքային պայմաններ չեք ապահովել:
Ասում է՝ կարևոր է, որ առողջապահության բյուջեն ավելանա, և ապահովագրություն ներդրվի։ Նարեկը պարզապես կտրված է իրականությունից։ Ընդամենը երեկ առողջապահության նախարարը խոսեց 2026-ից ուժի մեջ մտնող ապահովագրական համակարգի մասին, իսկ օրեր առաջ հրապարակել էի առողջապահության բյուջեի զգալի ավելացումների տվյալները, այսինքն՝ չեն հետևում իրադարձություններին, բայց խոսում են դրանց մասին։
Վերջում էլ ասում է՝ ՔՊ-ն ավելի լավ ընդդիմություն էր, քան իշխանություն։ Այո՛, ՔՊ-ն իսկապես կարողացավ առանց ֆինանսական ռեսուրսների լինել ուժեղ ընդդիմություն, իսկ հիմա՝ ժողովրդի վստահությամբ երկրորդ անգամ ընտրված իշխանություն։ Եվ մենք հավատում ենք, որ 2026-ին ևս մեր ժողովուրդը կընտրի իր ձայնի ուժով՝ հանուն խաղաղ զարգացման»,- գրել է Մանավազյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայրը
Կոչ է արվել առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերել ՀՀ-ում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
Ասում ա ի՞նչ տարբերություն` թալանում ես, թե՞ դպրոց ես սարքում. ինձ թվում ա` իրոք չի հասկանում տարբերությունը
Հայաստանը բարձր է գնահատում ՍԾՏՀԿ-ի դերը՝ տարածաշրջանային երկխոսության և գործընկերության խթանման գործում
Մահացել է Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Կոտ դ՛Իվուարի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք COP17-ի շուրջ
Զարմանալու բան չկա, որ դպրոցաշինությունը թալան է համարում. դպրոց չունեք՝ տեղափոխվեք, սա է եղել վերաբերմունքը
Գևորգ Պապոյանը Հունաստանի զբոսաշրջության նախարարին հրավիրել է Հայաստան. կստորագրվի համագործակցության հուշագիր
Երևան-Սևան ճանապարհին հարսանքավորները վթարի են ենթարկվել. կա վիրավոր
Ներկայացվել է ՀՀ տեսլականը՝ ուղղված առավել ներառական COP17-ի անցկացմանը
«Իմմեյմուններ» փոդքասթում Սերժը հերթական քաղաքական «մեյմունություն» էր անում. ինչու էր թիրախը կրկին դպրոցը
2 նախագահները ինչո՞ւ են նախընտրում քաղաքականությունից բոբիկների, հայհոյախոս անմակարդակների ֆոնին հարցազրույզը
ԱՄՆ պատվիրակությունը չի մասնակցի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք G20-ին. Թրամփ
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Իհարկե՝ քո համար գյուղում դպրոց կառուցելը անիմաստ էր, քո երեխաներն ու թոռները չէին սովորելու այնտեղ. Ազարյան
Գյումրիում ձերբակալվել է ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած միջազգային հետախուզվողը
Թալանող ռեժիմի կնքահայրն ասում է դպրոց կառուցելը նույնն է, ինչ թալանելը. Ռուբինյան
Այն, ինչ տեղի ունեցավ 2020-ին, քո և Քոչարյանի տարիների քաղաքականության ուղիղ հետևանքն էր. Մանավազյան
Շուտով Տավուշի մարզի շտապօգնության ծառայությունները կմիավորվեն Հանրապետական միասնական համակարգի ներքո
էս տղան հասել է Նյու Յորք, հարցազրույց տվել, որ պատմի՝ իրեն ձերբակալել են. սրանք ժողովրդի հետ կապ չունեն
Հայաստանի դեմ հրապարակայնորեն ցուցմունք տալը կամ ոչ հեռատեսության արդյունք է, կամ օտար օրակարգի սպասարկում
Քաջարան համայնքում ակտիվ շինաշխատանքներ էին իրականցվում. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
«Կալուգայի պատմագիտությունն» էլ էսքան անփույթ չէր գտնվել մեր պատմության փաստերի նկատմամբ, որքան «հոպարի գանձը»
Հայաստանի առաջին արբանյակ «Արմսաթ-1»-ն ավարտում է առաքելությունը և մտնում ուղեծրից անկման փուլ. լուսանկարներ
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հրդեհ է բռնկվել Թուրքիայի նահանգներից մեկի օծանելիքի գործարանում. կան զոհեր
Իրենց պատկերացրած սպառազինությունը մետաղի ջարդոնն է, տեխնիկան՝ կանսերվի կոկոշը, զինվորը՝ ցրտահարված ու սոված
Բանակը դարձել է այնպիսին, որ մեզ հետ համագործակցելը լինի ավելի շահավետ, քան մեզանից ուժով խլելը. Իոաննիսյան
Աշխատասենյակդ հո սենց վիճակում չէ՞ր լինի. մեր երեխաների դպրոցները ու բանակը՝ մետաղալոմ, քո կաբինետը՝ շեն
ՄԱՄ ՋԱՆ, ցավդ տանեմ, իմ աշխարհ, անհնարինն ես արել ինձ համար, կներես, ես չկարողացա. Ալեքսանյան. լուսանկար
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 8-ին
Վարչապետը ցուցադրել է գերժամանակակից սպառազինության տեխնիկա. տեսանյութ
Շուրջ 171 միլիարդ դրամի ներդրում. Հայաստան 2025. ռազմարդյունաբերական համալիր. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ ԽԿԿ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ
Լեգիտիմություն. սա է առանցքային գործոնը, որը պետք է ապահովի մեր անվտանգությունը և ինքնիշխանությունը. վարչապետ
Ամենաապշեցուցիչն այն է, որ Սերժ Սարգսյանը մինչ օրս չի հասկացել՝ ինչու ժողովուրդը մերժեց իրեն և իր բանդային
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են մարդատարն ու կցորդիչով բեռնատարը. կա զոհ
Արայի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուշադրություն. ինչ է առաջարկում վարչապետը ՀՀ քաղաքացիներին
Բանավեճի չեք գալիս՝ եկեք տանեմ ցույց տամ բանակի ձեռքբերումները. ամենապինդ դիմակներից կհագնեք՝ չանեքդ չընկնի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT