Երևան
12 °C
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության 6-ամսյա գործունեությունն ամփոփվել է մարզային վարչության Կապանի տեղամասում: Հիշեցնենք, որ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության պաշտոնական մեկնարկը տրվել է 2025 թվականի ապրիլի 11-ին:
Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ ընդգրկուն և հագեցած գործակարգավարական խորհրդակցություն է տեղի ունեցել Սյունիքի մարզային վարչության ողջ անձնակազմի հետ:

Խորհրդակցության մեկնարկին ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Սյունիքի մարզ այցի նպատակն է էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության շրջանակներում մոնիթորինգային աշխատանքների իրականացումը՝ ուղղված վարչության աշխատանքային գործունեության վերլուծությանը, ընթացիկ գործընթացների գնահատմանը, ինչպես նաև ապագա քայլերի ավելի արդյունավետ պլանավորմանը։

Ծառայության ղեկավարը շեշտել է Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը և ընդգծել, որ այն ունի առանձնահատուկ տեղ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ էկոպարեկային ծառայության առաջին մարզային վարչությունը պաշտոնապես գործարկվել է հենց այստեղ և դիտարկվում է որպես կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մեկնակետ։
Սյունիքի մարզային վարչության պետ Սասուն Մանուկյանը նշել է, որ իրենց ամենօրյա գործունեության ընթացքում ակներև է դառնում, որ հասարակության շրջանում ձևավորված է դրական վերաբերմունք ծառայության նկատմամբ, և իրենք անում են ամեն բան եղած լավը պահելու և կատարելագործվելու ուղղությամբ:


Հաջորդիվ մարզային վարչության ղեկավար կազմը ներկայացրել է իրենց պատասխանատվության գոտում վարչության պաշտոնական գործարկումից մինչ օրս իրականացված գործնական քայլերը, արձանագրված արդյունքներն ու ցուցանիշները, ներկայացվել է իրավախախտումների արձանագրման վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ ըստ տեղամասերի: Այնուհետև ներկայացվել են մարզային վարչության անձնակազմի կողմից մշակված օրենսդրական բարեփոխումների առաջարկներ, որոնք, ըստ մարզային վարչության պետ Սասուն Մանուկյանի, ձևավորվել են ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում վերլուծություններ անելու արդյունքում:

Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է՝ առանցքային է այն հարցը, որ որևէ իրավախախտում չպետք է վրիպի ծառայողների տեսադաշտից, իսկ թերացումները պետք է բացառվեն: Նա նշել է, որ թեպետ կարևոր է նաև իրավախախտումների բացահայտումը, բայց մեր գործունեությունն առավել պետք է կենտրոնանա կանխարգելման ուղղության վրա: Կիրակոսյանը նշել է նաև, որ Սյունիքի մարզային վարչության գործունեությունը ծառայում է որպես ծառայության ամբողջական պատկերի արտացոլում:
«Սյունիքի մարզային վարչությունը ծառայության հայելին է, հանրային ընկալումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեծապես ձևավորվում է հենց Սյունիքից: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ամենօրյա ռեժիմով սեփական գիտելիքները և կարողությունները զարգացնելու, ոլորտին առնչվող օրենքների գերազանց տիրապետման անհրաժեշտություն ունենք: Մենք պետք է բնությանը մոտենանք հոգատարությամբ, սիրով և հասկանանք, որ մեր առաքելությունն ապագա սերունդներին առողջ բնություն և հարուստ կենսաբազմազանություն փոխանցելու առաքելություն ունենք»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ Էկոպարեկային ծառայողի աշխատանքը ոչ միայն պատասխանատու է ու դժվար, այլ նաև գրավիչ և չափազանց հետաքրքիր:

Անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածության դրական միտմանը՝ ընդգծելով, որ կանանց աճող մասնակցությունն էկոպարեկային ծառայության գործունեության մեջ ոչ միայն հարստացնում է թիմային մտածողությունն ու աշխատանքի որակը, այլև արտացոլում է պետության որդեգրած ներգրավող և հավասար հնարավորություններ ապահովող քաղաքականության ուղղվածությունը։


Հանդիպման ավարտին Վլադիմիր Կիրակոսյանը ծառայակիցներին հորդորել է շարունակաբար վեր հանել առկա խնդիրները, հետևողականորեն ձգտել դրանց լուծմանը, հանդես գալ նախաձեռնողականությամբ, տրամաբանված քայլերով և նպատակաուղղված առաջարկներով։ Ծառայության յուրաքանչյուր աշխատող, անկախ զբաղեցրած պաշտոնից, պետք է առաջնորդվի այն համոզմամբ, որ իր աշխատանքը, իր ներդրումն ուղղված է պետականության ամրապնդմանը։

Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մասնակիցների հետ. լուսանկարներ
Փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը. Սերգեյ Բագրատյանը՝ նոր օրինագծի մասին
ՏԿԵ փոխնախարարը և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը քննարկել են համայնքային զարգացման ծրագրերը
«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մաhացել. դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը քննարկել են միջազգային հակամարտությունները
Արտակարգ դեպք Երևանում. «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը
Սարդարապատ գյուղի մսուր-մանկապարտեզը հիմնանորոգվել ու համալրվել է նոր գույքով. տեսանյութ
Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի
Հանդիպել են Արամ Ա-ն և Նենսի Փելոսին
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն
ՀՀ-ին է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող 158 միլիոն 263 հազար դոլար արժեքով հողատարածք
Հրդեհ Սվերդլով գյուղում. այրվել են տներից մեկի տանիքն ու առաստաղը
Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ապօրինի արդյունահանվել է 1500 խմ մարմարի հանույթ. շուրջ 24 մլն դրամով իրացվել է. կան ձերբակալվածներ. տեսանյութ
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության հնարավորությունները՝ արդյունաբերության և ԲՏ ոլորտներում
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորները դուրս են բերվել հատուկ տեխնիկայի կիրառմամբ
Որտեղ և երբ կարող է սպառողը ծանոթանալ հոկտեմբերին սպառած էլեկտրաէներգիայի քանակի, արժեքի մասին տեղեկատվությանը
Վրաերթ հյուրանոցային համալիրի մոտ. հետիոտնը մահացել է
Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն
Աննա Հակոբյանի՝ սոցցանցում արված որ հրապարակումներն են ունեցել կես միլիոն և ավելի դիտում
Զանգերը սպասարկվում են 100%-ով. բարեփոխումներ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. տեսանյութ
Բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն. տեսանյութ
Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել. նա կգտնվի դատական խիստ վերահսկողության տակ
Դուք ում շունն եք. պոդյում են դուրս եկել ու փորձում են քծնել Պուտինին՝ ով ավելի շատ կարող է. տեսանյութ
Վարչապետը «Գիտուժ»-ի անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը
Քննարկվել է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունը
Հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված խաղացողների ցանկը. մեկնարկել է մարզական հավաքը
Աբովյանում դանակահարված քաղաքացիներից մեկը՝ 24-ամյա երիտասարդը, մահացել է
Թքել են ձեր նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա. որտեղից ձեզ այդ ոսկեդուռ զուգարաններն ու տները, ա՛յ խեղճուկրակներ
Աբովյանում երիտասարդ է դանակահարվել
ՀԷՑ-ը միջազգային բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունների սպասարկումը կիրականացնի սահմանված ժամկետներում
Քննարկվել են Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունները
Ինչպե՞ս էր Քոչարյանը պատերազմի 2-րդ օրը հասկացել, որ պարտվելու ենք. դրա համար պիտի պայմաններ լինեն. տեսանյութ
ԵՄ-ի հետ կրթության ոլորտում համագործակցությունն օրինակելի է. Ժաննա Անդրեասյան
Արարատ Միրզոյանը կմեկնի Դանիա
«Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի գործընթացների լուսաբանմամբ. վարչապետն ընդունել է Քրիստոֆեր Ռուդիին
Բավարարվել է Անդորրայի միջնորդությունը. գողության համար մեղադրվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ռիադում Գևորգ Պապոյանը հանդիպել է նախարար Աբդուռահման ալ Ֆադլիի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Սերժ Սարգսյանին առաջարկում եմ ինձ մոտ տարբեր խեղկատակների ուղարկելու փոխարեն ինքը հերթագրվի ընդունելության
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT