Աբովյանում ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով. վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

11/10/2025 schedule10:38

Հոկտեմբերի 11-ին վիճաբանություն, ծեծկռտուք են տեղի ունեցել, և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Կինոյի շենքի խաչմերուկում կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ժամը 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Խանամիր Հ.-ն է: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ժամեր անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին առ այն, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: «Աբովյան» բժշկական կենտրոն մեկնած իրավապահները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է:

Մինչ իրավապահները հիվանդանոցում են գտնվել, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվել, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ: Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վ.-ն է: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ նշված անձինք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում են, ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձինք, հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և խախտելով բնակիչների անդորրը, վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ և կրակոցներ, ինչից հետո նշված անձինք մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի 3 դատախազ: Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, թզբեհ, բջջային հեռախոս: Տեղում աշխատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չեն հրապարակվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1646 դիտում

Ռիադում քննարկվել են Հայաստան–Սաուդյան Արաբիա տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները

Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մասնակիցների հետ. լուսանկարներ

Փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը. Սերգեյ Բագրատյանը՝ նոր օրինագծի մասին

ՏԿԵ փոխնախարարը և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը քննարկել են համայնքային զարգացման ծրագրերը

«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մաhացել. դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը քննարկել են միջազգային հակամարտությունները

Արտակարգ դեպք Երևանում. «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը

Սարդարապատ գյուղի մսուր-մանկապարտեզը հիմնանորոգվել ու համալրվել է նոր գույքով. տեսանյութ

Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի

Հանդիպել են Արամ Ա-ն և Նենսի Փելոսին

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն

ՀՀ-ին է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող 158 միլիոն 263 հազար դոլար արժեքով հողատարածք

Հրդեհ Սվերդլով գյուղում. այրվել են տներից մեկի տանիքն ու առաստաղը

Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Ապօրինի արդյունահանվել է 1500 խմ մարմարի հանույթ. շուրջ 24 մլն դրամով իրացվել է. կան ձերբակալվածներ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության հնարավորությունները՝ արդյունաբերության և ԲՏ ոլորտներում

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորները դուրս են բերվել հատուկ տեխնիկայի կիրառմամբ

Որտեղ և երբ կարող է սպառողը ծանոթանալ հոկտեմբերին սպառած էլեկտրաէներգիայի քանակի, արժեքի մասին տեղեկատվությանը

Վրաերթ հյուրանոցային համալիրի մոտ. հետիոտնը մահացել է

Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն

Աննա Հակոբյանի՝ սոցցանցում արված որ հրապարակումներն են ունեցել կես միլիոն և ավելի դիտում

Զանգերը սպասարկվում են 100%-ով. բարեփոխումներ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. տեսանյութ

Բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն. տեսանյութ

Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել. նա կգտնվի դատական ​​​​խիստ վերահսկողության տակ

Դուք ում շունն եք. պոդյում են դուրս եկել ու փորձում են քծնել Պուտինին՝ ով ավելի շատ կարող է. տեսանյութ

Վարչապետը «Գիտուժ»-ի անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը

Քննարկվել է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունը

Հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված խաղացողների ցանկը. մեկնարկել է մարզական հավաքը

Աբովյանում դանակահարված քաղաքացիներից մեկը՝ 24-ամյա երիտասարդը, մահացել է

Թքել են ձեր նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա. որտեղից ձեզ այդ ոսկեդուռ զուգարաններն ու տները, ա՛յ խեղճուկրակներ

Աբովյանում երիտասարդ է դանակահարվել

ՀԷՑ-ը միջազգային բանկերի նկատմամբ վարկային պարտավորությունների սպասարկումը կիրականացնի սահմանված ժամկետներում

Քննարկվել են Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումների հնարավորությունները

Ինչպե՞ս էր Քոչարյանը պատերազմի 2-րդ օրը հասկացել, որ պարտվելու ենք. դրա համար պիտի պայմաններ լինեն. տեսանյութ

ԵՄ-ի հետ կրթության ոլորտում համագործակցությունն օրինակելի է. Ժաննա Անդրեասյան

Արարատ Միրզոյանը կմեկնի Դանիա

«Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի գործընթացների լուսաբանմամբ. վարչապետն ընդունել է Քրիստոֆեր Ռուդիին

Բավարարվել է Անդորրայի միջնորդությունը. գողության համար մեղադրվողը հանձնվել է իրավասու մարմիններին