Երևան
12 °C
«Որակի նշան» ընկերությունն իր 6-ամյա կենսագրությամբ չնայած կարճ, բայց խոստումնալից ճանապարհ է անցել։ Ընկերության կողմից ամեն տարի իրականացվում են մեգանախագծեր, մրցանակաբաշխություններ, որոնց աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է, իսկ բովանդակությունը՝ ծավալուն։

«Որակի նշան» ընկերության ծրագրերի ղեկավար Արտակ Բաղունցի խոսքերով․ «2019թ. սկսած՝ ընկերության կողմից իրականացվում են տարատեսակ մրցանակաբաշխություններ։ 2022 թվականից ընկերությունը հանդիսանում է INTERNATIONAL QUALITY մեծ ընտանիքի անդամ։

2022 թվականից սկսած՝ ընկերության կողմից անցկացվել են մի շարք «Միջազգային Որակի նշան» մրցանակաբաշխություններ ԱՄԷ՝ Դուբայ քաղաքում, Փարիզում և Մոնակոյում:

Հերթական անգամ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում սեպտեմբերի 16-ին «Որակի նշան» ընկերության կողմից իրականացվեց «Միջազգային Որակի նշան Դուբայ-2025» «International Quality Mark Dubai 2025» մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։

«Որակի նշան» ընկերության մասնագիտական խորհուրդը անկախ փորձագիտական հանձնաժողովի և լրագրողական ուսումնասիրությունների արդյունքում ամենամյա կտրվածքով ուսումնասիրում և գնահատում է տարբեր ոլորտներ, կատարում սոցիոլոգիական հարցումներ և հանրության, ու սպառողների շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում անվանակարգված մրցանակակիրները ստանում են իրենց արժանի որակի նշան մրցանակներն ու հավաստագրերը։

«Որակի նշան» ընկերության կողմից կազմակերպված «Միջազգային որակի նշան Դուբայ-2025» մրցանակաբաշխության նախնական փորձագիտական աշխատանքներին մասնակցել է նաև BSCOSMO միջազգային բիզնես ակումբը։

Մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակների արժանացան Հայաստանում իրենց ոլորտում առաջատար և լավագույն ընկերություններ ու կազմակերպություններ, հանրային ծառայողներ, գործարարներ, լավագույն և նվիրյալ բժիշկներ, բժշկական կենտրոններ, սպասարկման ոլորտում առաջատարներ, ուսումնական հաստատություններ, բիզնես աշխարհի ակնառու ներկայացուցիչներ և ինչպես նաև ոլորտում իրենց ուրույն ձեռագիր ունեցող անհատներ:

Մրցանակների և հավաստագրերի արժանացան Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, «Հայոց տուն»՝ «Армянский дом» ընկերության խանութների և ռեստորանների ցանցերի հիմնադիր, մոսկվայաբնակ գործարար Ռոբերտ Ազարյանը, «Այգ Գրուպ» կաթնամթերք արտադրող ընկերության կոմերցիոն տնօրեն Աղվան Բարսեղյանը և վաճառքի տնօրեն Գարիկ Հովհաննիսյանը, «Կապանի ճանապարհների շինարարական և շահագործման» ընկերության հիմնադիր-տնօրեն Արարատ Կարապետյանը, «Լեգե Արտիս» ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր Վահե Սմբատյանը, BSCOSMO միջազգային բիզնես ակումբի հիմնադիր-տնօրեն Անդրեյ Հայրիյանը, «Էկո Կլիմ» ընկերության տնօրեն Սուրեն Սահակյանը, «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման հեղինակ, հեռուստամեկնաբան Վահե Ղազարյանը, Մարտունու բժշկական կենտրոնի «Էնդոսկոպիայի և ընդհանուր վիրաբուժության» ծառայության ղեկավար Սիրակ Սիրականյանը, «ArmTrade» ընկերության հիմնադիր-տնօրեն Մարատ Եղիազարյանը, «Top Med» ստոմատոլոգիական կլինիկայի համահիմնադիրներ Պերճ և Գոռ Սարգսյանները, Full Service Consulting հաշվապահական կազմակերպության հիմնադիր Վահագն Խաչատրյանը, Eagles ընկերության համահիմնադիրներ Վահե Սարգսյանը և Վազգեն Նազարյանը, «Դոլմա» ռեստորանի հիմնադիր Խաժակ Սարգսյանը և «Մայ Սփեյս» անշարժ գույքի ընկերության տնօրեն Էդվարդ Հարությունյանը:

ԳՐԱՆ ՊՐԻ մրցանակին արժանացավ «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամը, ի դեմս՝ բժշկական գիտությունների դոկտոր, «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալինա Մաքսիմի Քուշկյանի:

Մրցանակաբաշխության շրջանակներում «Որակի նշան» ընկերության գործընկերն էր «ԱՅԳ ԳՐՈՒՊ» կաթնամթերքի ընկերությունը:

Ս․թ․ դեկտեմբերի 5-7-ը «Որակի նշան» ընկերությունը իր գործընկեր BSCOSMO միջազգային բիզնես ակումբի հետ համատեղ նախատեսում է առաջին անգամ Հայաստանում կազմակերպել սպառողների համար անվտանգ և որակական չափորոշիչներին համապատասխան ընկերությունների նախադեպը չունեցող և իր տեսակով չկրկնվող մասշտաբային «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ-ԷՔՍՊՈ-2025» ցուցահանդես-վաճառք՝ սպառողին իրազեկելով, թե որ ընկերություններն են շուկայում իրենց ապրանքանիշով համապատասխանում որակապես բարձր և անվտանգ չափորոշիչներին։

«ՈՐԱԿԻ ՆՇԱՆ-ԷՔՍՊՈ-2025» ցուցահանդես-վաճառքի գլխավոր հովանավորն է «ԱՅԳ ԳՐՈՒՊ» կաթնամթերք արտադրող ընկերությունը:

«Որակի նշան» ընկերությունը ամեն անգամ ապացուցում է որակ բառի արժեքը՝ վերագնահատելով ամեն մի ընկերության կամ անհատի որակական հատկանիշները, նրանց նվիրյալ տեսակը, վերաարժեքավորում և գնահատում նրանց անցած ճանապարհը:




Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է բացվել
17-ամյա Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն
Կտրիճ Ներսիսյան, զավակ ունե՞ս, թե՞ ոչ. դեռ որքա՞ն հոգևորականի ես այս շղթայում զոհաբերելու՝ աթոռդ պահելու համար
13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն
Հագեցած աշխատանքային օրն ավարտեցինք Կապանում. Ալեն Սիմոնյան
ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
ԱՍՀ նախարարը քննարկման ժամանակ կարևորել է պետություն-քաղհասարակություն համագործակցությամբ իրականացված ծրագրերը
Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել
Շուրջ 5 մլն եվրոյի աջակցություն՝ Ոստիկանության և ՓԾ կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը
Լանջաղբյուրում մեքենան բախվել է քարե պարսպին. զոհ ու վիրավոր կան
Վարույթով, որում ներգրավված է նաև Քերոբյանը, 9 ձերբակալված կա. կալանքի միջնորդություններ են ներկայացվել
Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ
Լուսացույցի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում
Ադրբեջանով ՀՀ ցորեն գալը հավաստում է՝ հեռու-մոտիկ երկրները ընդունում են, որ խաղաղություն է. տեսանյութ
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արարատի մարզի խուզարկությունների վերաբերյալ. ձերբակալվել է 8 անձ. լուսանկարներ
Պետք է հասկանալ՝ արդյոք այս քայլով ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով չի փորձում մեզ պահել իր ազդեցության գոտում
Վարչապետն ընդունել է Վահե Գաբրաշին. քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական ծրագրերին առնչվող հարցեր
Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորմանն առնչվող հարցեր են քննարկվել. հանդիպում է տեղի ունեցել
Կցրտի՞, թե՞ կտաքանա. ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնում է
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարի հետ
Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խուզարկություններ Արարատի մարզում. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե
Այս հանդիպմանն էի պատրաստվում սրճարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ն բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի
Աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը պետք է պատրաստվել առանձնահատուկ կերպով. վարչապետ
Մահացել է Վահագն Ալեքսանյանի մայրը
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են
Ադրբեջանում միջոցառում պետք չէ ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան. Հարությունյան
Աննա Վարդապետյանն ու Իտալիայի գլխավոր զինվորական դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին
Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա ՀՀ ազգային հավաքականում. Եղիշե Մելիքյան
Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան
ԱՄԷ-ում առևանգել և սպանել են կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակին և կնոջը
Ալեն Սիմոնյանը Սիսիանում տաքսու վարորդներից մեկի մեքենան է վարել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT