Բուլղարիայում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակության հետ կատարվածը «դիվանագիտական սկանդալ» չէ. ԱԳՆ

06/10/2025 schedule20:20

Սոֆիայի օդանավակայանում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակության հետ կապված միջադեպի առնչությամբ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է եղել պատվիրակության ղեկավարի հետ և տեղեկանալով միջադեպի մասին՝ քայլեր է ձեռնարկել ընդունող երկրից պարզաբանումներ ստանալու և հետագայում նման միջադեպերից խուսափելու համար:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Տեղի ունեցածը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ», ինչպես տարածվել է ԶԼՄ-ների կողմից, այդուհանդերձ օտարերկրյա այցերի ժամանակ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՀՀ դիվանագիտական ծառայությունների ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են իրավիճակին համապատասխան քայլեր»,- հայտնել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակը:

Իր հերթին Անիի համայնքապետարանը հայտնել է, որ մամուլում շրջանառվող լուրերը, թե հոկտեմբերի 1-4-ը Անի համայնքի պատվիրակության՝ Բուլղարիա կատարած այցի ժամանակ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, չի համապատասխանում իրականությանը։ Ընդ որում՝ տեղի լրատվամիջոցները հղում են կատարել բուլղարական լրատվամիջոցներին։

«Անիի համայնքապետարանը պարզաբանում է, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ օդանավակայանի անցակետում կատարված միջադեպը որակում է թյուրիմացություն։

Կատարվածի մասին տեղյակ է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։ Դիվանագիտական կառույցը կդրսևորի հետևողականություն և դեպքին կտա համապատասխան գնահատական։

Նշենք, որ տեղի ունեցած միջադեպից հետո անեցի պատվիրակներին օդանավակայանում դիմավորել է Նովի պազարի փոխքաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք։ Այնուհետև Նովի պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի հրավերով Բուլղարիա մեկնած Անիի պատվիրակությունը, ի դեմս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, արժանացել է ջերմ ընդունելության։ Չորսօրյա պաշտոնական այցը անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում հագեցած ու տպավորիչ օրակարգով։ Այդ մասին են վկայում մեր նախորդ հրապարակումները»,- ասվում է համայնքապետարանի հաղորդագրության մեջ:

Բուլղարական լրատվամիջոցները հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը Անի քաղաքի քաղաքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ ենթարկվել է նվաստացուցիչ զննության։ Ըստ հաղորդումների՝ նրանց ստիպել են ամբողջությամբ մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել ծառայողական տարածքներում այն դեպքում, երբ պաշտոնյաներն ու ուղեկցողները ունեցել են անհրաժեշտ փաստաթղթեր և Շենգենյան վիզաներ, որոնք տրամադրվել են Բուլղարիայի դեսպանատան կողմից Երևանում։

Պատվիրակությունը ազատ է արձակվել միայն երկուսուկես ժամ անց, սակայն նրանց հրահանգվել է վերադառնալ օդանավակայան հոկտեմբերի 4-ին և լքել Բուլղարիան, հակառակ դեպքում՝ նրանց սպառնացել է մուտքի արգելք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
757 դիտում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է բացվել

17-ամյա Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն

Կտրիճ Ներսիսյան, զավակ ունե՞ս, թե՞ ոչ. դեռ որքա՞ն հոգևորականի ես այս շղթայում զոհաբերելու՝ աթոռդ պահելու համար

13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն

Հագեցած աշխատանքային օրն ավարտեցինք Կապանում. Ալեն Սիմոնյան

ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ

ԱՍՀ նախարարը քննարկման ժամանակ կարևորել է պետություն-քաղհասարակություն համագործակցությամբ իրականացված ծրագրերը

Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել

Շուրջ 5 մլն եվրոյի աջակցություն՝ Ոստիկանության և ՓԾ կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը

Լանջաղբյուրում մեքենան բախվել է քարե պարսպին. զոհ ու վիրավոր կան

Վարույթով, որում ներգրավված է նաև Քերոբյանը, 9 ձերբակալված կա. կալանքի միջնորդություններ են ներկայացվել

Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Լուսացույցի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում

Ադրբեջանով ՀՀ ցորեն գալը հավաստում է՝ հեռու-մոտիկ երկրները ընդունում են, որ խաղաղություն է. տեսանյութ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արարատի մարզի խուզարկությունների վերաբերյալ. ձերբակալվել է 8 անձ. լուսանկարներ

Պետք է հասկանալ՝ արդյոք այս քայլով ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով չի փորձում մեզ պահել իր ազդեցության գոտում

Վարչապետն ընդունել է Վահե Գաբրաշին. քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական ծրագրերին առնչվող հարցեր

Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորմանն առնչվող հարցեր են քննարկվել. հանդիպում է տեղի ունեցել

Կցրտի՞, թե՞ կտաքանա. ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնում է

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարի հետ

Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Խուզարկություններ Արարատի մարզում. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե

Այս հանդիպմանն էի պատրաստվում սրճարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ն բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը պետք է պատրաստվել առանձնահատուկ կերպով. վարչապետ

Մահացել է Վահագն Ալեքսանյանի մայրը

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են

Ադրբեջանում միջոցառում պետք չէ ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան. Հարությունյան

Աննա Վարդապետյանն ու Իտալիայի գլխավոր զինվորական դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին

Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա ՀՀ ազգային հավաքականում. Եղիշե Մելիքյան

Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան

ԱՄԷ-ում առևանգել և սպանել են կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակին և կնոջը

Ալեն Սիմոնյանը Սիսիանում տաքսու վարորդներից մեկի մեքենան է վարել. տեսանյութ