Նախատեսվում է լուծարել ՆԳՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը

06/10/2025 schedule19:28

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել է արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Մասնակցել են նաև ՆԳ նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, քննարկման նպատակը ոլորտում առկա խնդիրների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների, հնարավոր բացերի և շահագրգիռ կողմերի տեսակետների ուսումնասիրությունն էր։ Ներկա օրենսդրական կարգավորումներով՝ Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը համարվում է հավատարմագրման ենթակա գործունեություն։

Փորձաքննություն իրականացնելու իրավունք ունեն ՆԳ նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր։

Գործող մոդելն ունի մի շարք բացեր, որոնց մասով քաղաքականության մշակման, ստանդարտների սահմանման և դրանց վերահսկողության տեսանկյունից հատվածային լուծումներ են նախատեսվել։ Խնդրի լուծման և համակարգի բարելավման նպատակով ՆԳ նախարարությունը մշակել է ոլորտային ռազմավարություն, որը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am հարթակում։ Առաջարկվում է անցում կատարել լիցենզավորման համակարգի, որի շրջանակում գործընթացի ղեկավարումը կվերապահվի ՆԳ նախարարությանը։

Նախատեսվում է նաև լուծարել ՆԳ նախարարության ենթակայության տակ գործող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ գործընթացը դարձնելով ավելի թափանցիկ և մրցակցային։

Քննարկվել են նաև լիցենզավորման մոդելի առավելությունները, վերահսկողական մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները, մասնավոր հատվածի ներգրավվածության սահմանները և շահերի բախման ռիսկերը։

Մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել բարեփոխումների գործընթացին և առաջարկել լուծումներ։ Համատեղ լուծումներ և գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով ՆԳ նախարարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ նմանօրինակ քննարկումները շարունակական են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
645 դիտում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է բացվել

17-ամյա Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն

Կտրիճ Ներսիսյան, զավակ ունե՞ս, թե՞ ոչ. դեռ որքա՞ն հոգևորականի ես այս շղթայում զոհաբերելու՝ աթոռդ պահելու համար

13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն

Հագեցած աշխատանքային օրն ավարտեցինք Կապանում. Ալեն Սիմոնյան

ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ

ԱՍՀ նախարարը քննարկման ժամանակ կարևորել է պետություն-քաղհասարակություն համագործակցությամբ իրականացված ծրագրերը

Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել

Շուրջ 5 մլն եվրոյի աջակցություն՝ Ոստիկանության և ՓԾ կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը

Լանջաղբյուրում մեքենան բախվել է քարե պարսպին. զոհ ու վիրավոր կան

Վարույթով, որում ներգրավված է նաև Քերոբյանը, 9 ձերբակալված կա. կալանքի միջնորդություններ են ներկայացվել

Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Լուսացույցի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում

Ադրբեջանով ՀՀ ցորեն գալը հավաստում է՝ հեռու-մոտիկ երկրները ընդունում են, որ խաղաղություն է. տեսանյութ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արարատի մարզի խուզարկությունների վերաբերյալ. ձերբակալվել է 8 անձ. լուսանկարներ

Պետք է հասկանալ՝ արդյոք այս քայլով ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով չի փորձում մեզ պահել իր ազդեցության գոտում

Վարչապետն ընդունել է Վահե Գաբրաշին. քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական ծրագրերին առնչվող հարցեր

Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորմանն առնչվող հարցեր են քննարկվել. հանդիպում է տեղի ունեցել

Կցրտի՞, թե՞ կտաքանա. ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնում է

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարի հետ

Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Խուզարկություններ Արարատի մարզում. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե

Այս հանդիպմանն էի պատրաստվում սրճարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ն բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը պետք է պատրաստվել առանձնահատուկ կերպով. վարչապետ

Մահացել է Վահագն Ալեքսանյանի մայրը

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են

Ադրբեջանում միջոցառում պետք չէ ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան. Հարությունյան

Աննա Վարդապետյանն ու Իտալիայի գլխավոր զինվորական դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին

Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա ՀՀ ազգային հավաքականում. Եղիշե Մելիքյան

Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան

ԱՄԷ-ում առևանգել և սպանել են կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակին և կնոջը

Ալեն Սիմոնյանը Սիսիանում տաքսու վարորդներից մեկի մեքենան է վարել. տեսանյութ