Քաղաքական ծաղրածու, գնա ինքդ պառկիր ռուսի տակ, ինչքան ուզում ես. քաղաքը քեզ համար գրդոնի առարկա է. տեսանյութ

06/10/2025 schedule20:38

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Ալիևը եղել է, կա ու կմնա մեկը, որը ցանկանում է ՀՀ-ին ոչնչացնել որպես պետություն, սակայն այս պահին նա չի կարող դա անել:

Ըստ Ստեփանյանի՝ նրա հռետորաբանությունը պայմանավորված է իրողություններով, ինչ-որ առումով՝ նաև լսարաններով:

«Ինչո՞ւ է իրեն երկերեսանի Յանուսի նման պահում. Ալիևը ստիպված է գնում հռետորաբանության մեղմացման, որովհետև նրան Վաշինգտոնում առաջարկ է եղել պայմանական, որից չի կարող հրաժարվել: Եթե հրաժարվեր, նրա համար լավ չէր լինի, և կարող է Ադրբեջանը բոլոր ճակատներով նահանջել: Ալիևին անհրաժեշտ են նոր օրակարգ և ուղղություն, որի միջոցով կարող է երկիրը պահել առաջին էշելոնում»,- նկատում է նա:

Ըստ քաղաքագետի՝ Ղարաբաղի հարցում Ալիևը փորձում է թանկ վաճառել սեփական ծառայությունները և դերակատարությունը. «Ստանալ ամեն ինչ Ռուսաստանի օգնությամբ չստացվեց, գնում է Թրամփի ուղով՝ փորձելով ստանալ այն, ինչ կարող է»:

Զրուցակիցը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ ամբողջությամբ կփոխվի իրավիճակը մեր երկրում. «Մենք այս պահին ամբողջությամբ կախված ենք Վերին Լարսից, որը ՌԴ-ի քմահաճույքով փակվում-բացվում է: Թուրքիային ևս պետք է սահմանի բացումը. նա դրանով վերադառնում է Հարավային Կովկաս: Եթե հայ-թուրքական սահմանի բացումը վատ է, ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ դրան: Մեր կողմից ամենաողջամիտ որոշումն այն կլինի, որ բանակցություններում առհասարակ Ցեղասպանության թեմայից չխոսենք, օրակարգում չպետք է լինի դա: Չպետք է սրա վրա փորձենք փող աշխատել, ամոթն էլ է լավ բան: Շատ երկրներ սրա վրա քաղաքական դիվիդենդներ են հավաքել, ընդդիմությունն էլ է դա անում: Եկել է ժամանակը մեր քաղաքականությունը վերանայելու, բայց սա չի նշանակում, որ պատրաստվում ենք մոռանալ Ցեղասպանության փաստը»:

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ քաղաքագետը նկատում է. «Նա քաղաքական ծաղրածու է, Գյումրու կոմունալ խնդիրները թողած՝ բարձր քաղաքականությունից է խոսում, որ մենք պետք է ռուսի տակ պառկենք: Եթե Վարդան Ղուկասյանն ուզում է մտնել ռուսի տակ, թող մտնի ապրի ինչքան ուզում է: Քաղաքն իր համար գրդոնի առարկա է, հոգով ստրուկ է, դրա համար էլ խոսում է ստրկության մասին»:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, ըստ որոնց՝ Ռոբերտ Քոչարյանը գնացել է Մոսկվա և հանդիպումներ ունեցել, Ստեփանյանն ասում է՝ նրա համար իշխանությունը փող ձեռք բերելու ճանապարհ է. «Երևի գնացել ռուսներից փող է ուզել, որ իր փողը չծախսի: Վաղվա ասուլիսին նամյոկներ կտա՝ տվե՞լ են, թե՞ չէ»:

Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանը մրցակից է Քոչարյանին, սակայն եթե իրավիճակ ստեղծվի, Գյումրիի օրինակով միանալու են:

Զրուցակիցը համարում է, որ իմպիչմենտի գործընթացը ընդդիմության, մասնավորապես Սերժ Սարգսյանի թիմի համար իրենց մասին հիշեցնելու համար է. «Ռացիոնալ ուժ լինեին՝ Մասիսի քաղաքապետին թեկնածու չէին դնի. մարդիկ շատ լավ հիշում են, թե նա ինչպես էր 2018-ին հավաքները բռնի ցրում»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

    

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3850 դիտում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է բացվել

17-ամյա Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն

Կտրիճ Ներսիսյան, զավակ ունե՞ս, թե՞ ոչ. դեռ որքա՞ն հոգևորականի ես այս շղթայում զոհաբերելու՝ աթոռդ պահելու համար

13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն

Հագեցած աշխատանքային օրն ավարտեցինք Կապանում. Ալեն Սիմոնյան

ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ

ԱՍՀ նախարարը քննարկման ժամանակ կարևորել է պետություն-քաղհասարակություն համագործակցությամբ իրականացված ծրագրերը

Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել

Շուրջ 5 մլն եվրոյի աջակցություն՝ Ոստիկանության և ՓԾ կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը

Լանջաղբյուրում մեքենան բախվել է քարե պարսպին. զոհ ու վիրավոր կան

Վարույթով, որում ներգրավված է նաև Քերոբյանը, 9 ձերբակալված կա. կալանքի միջնորդություններ են ներկայացվել

Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Լուսացույցի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում

Ադրբեջանով ՀՀ ցորեն գալը հավաստում է՝ հեռու-մոտիկ երկրները ընդունում են, որ խաղաղություն է. տեսանյութ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արարատի մարզի խուզարկությունների վերաբերյալ. ձերբակալվել է 8 անձ. լուսանկարներ

Պետք է հասկանալ՝ արդյոք այս քայլով ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով չի փորձում մեզ պահել իր ազդեցության գոտում

Վարչապետն ընդունել է Վահե Գաբրաշին. քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական ծրագրերին առնչվող հարցեր

Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորմանն առնչվող հարցեր են քննարկվել. հանդիպում է տեղի ունեցել

Կցրտի՞, թե՞ կտաքանա. ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնում է

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարի հետ

Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Խուզարկություններ Արարատի մարզում. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե

Այս հանդիպմանն էի պատրաստվում սրճարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ն բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը պետք է պատրաստվել առանձնահատուկ կերպով. վարչապետ

Մահացել է Վահագն Ալեքսանյանի մայրը

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են

Ադրբեջանում միջոցառում պետք չէ ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան. Հարությունյան

Աննա Վարդապետյանն ու Իտալիայի գլխավոր զինվորական դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին

Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա ՀՀ ազգային հավաքականում. Եղիշե Մելիքյան

Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան

ԱՄԷ-ում առևանգել և սպանել են կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակին և կնոջը

Ալեն Սիմոնյանը Սիսիանում տաքսու վարորդներից մեկի մեքենան է վարել. տեսանյութ