Հանքարդյունաբերական երկրորդ միջազգային ֆորումը Ծաղկաձորում. միջազգային միտումները և Հայաստանի ներուժը

06/10/2025 schedule17:56

Հայաստանի Հանքարդյունաբերական երկրորդ միջազգային ֆորումը հոկտեմբերի 3-ին և 4-ին մեկ հարթակում էր համախմբել տեղական և միջազգային մասնագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, ներդրողների և փորձագետների՝ քննարկելու հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը և կայուն զարգացման գլոբալ միտումները։ Այս տարի ֆորումն անցկացվեց «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրի ներքո:

Ֆորումի գլխավոր հովանավորներն էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ֆորումի հովանավորն էր Ամերիաբանկը:

5.png (2.49 MB)

«Ոչ մի այլ ոլորտ չի առաջարկում նույնչափ մեծ հնարավորություններ, որքան հանքարդյունաբերությունը։ Պատասխանատու կառավարման արդյունքում այն կարող է դառնալ աճի և սոցիալական զարգացման հզոր շարժիչ ուժ՝ Հայաստանը վերածելով ծաղկող տնտեսության։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերություն, որը ոչ միայն տնտեսապես կենսունակ է, այլ նաև ժամանակակից, անվտանգ, պատասխանատու և ներառական»,- նշեց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ֆորումի գլխավոր հովանավոր, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը:

1.png (2.46 MB)

Ամերիաբանկի կորպորատիվ վաճառքների ու հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանն էլ խոսեց տնտեսության համար ոլորտի ունեցած նշանակությունից. «Հանքարդյունաբերական ոլորտի 5000 ներկայացուցիչ աշխատավարձ է ստանում Ամերիաբանկի միջոցով: Խոսքը 5000 ընտանիքների մասին է, և այդ 5000 հոգին հանրագումարային ունեն մոտավորապես 60 մլն դոլար գումարի վարկեր: Դրանք բնակարանների ձեռքբերման, մեքենաների և սպառողական վարկեր են: Ոլորտի նշանակությունը մեր տնտեսության համար պատկերացնելու նպատակով հարկ է նշել ևս մեկ կարևոր ցուցանիշ. տարեկան այդ հանքարդյունաբերական ընկերությունները շուրջ 500 մլն դոլարի կարգի գումարներ են փոխանցում 3100-ից ավելի իրավաբանական անձանց, այսինքն՝ 3000-ից ավելի իրավաբանական անձինք ծառայություններ են մատուցում ընկերություններին»:

2.png (1.15 MB)

Ֆորումի մյուս գլխավոր հովանավոր «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն էլ նշեց. «Այսօր աշխարհաքաղաքական փոփոխությունների և գլոբալ տնտեսական միտումների պայմաններում հանքարդյունաբերության հետագա զարգացումը և ոլորտում որակյալ ներդրումների ներգրավումը ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար: Այս առումով Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը կարևոր հարթակ է տրամադրում ոլորտի ապագայի շուրջ մասնագիտական երկխոսություն ծավալելու և զարգացման հնարավորությունները նախանշելու համար: Որպես ֆորումի գլխավոր հովանավոր հպարտ ենք մեր ներդրումն ունենալ այս երկխոսության կայացման մեջ»:

8.png (3.08 MB)

Երկօրյա ֆորումի միջազգային խոսնակներն ու ոլորտի հեղինակավոր փորձագետները ներկայացնում էին շուրջ 8 երկիր: Միջոցառմանը մասնակցել են միջազգային և տեղական ավելի քան քառասուն բանախոսներ, ՀՀ կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անդամ կազմակերպությունների ղեկավարներ։ Հոկտեմբերի 3-ին ֆորումի բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

7.png (2.56 MB)4.png (2.99 MB)

Քննարկման հիմնական թեմաներն էին «Հանքարդյունաբերությունը՝ որպես էներգիայի նոր աղբյուր․ ներդրումային հնարավորությունները և գլոբալ տնտեսական միտումները», «Կայուն զարգացումը՝ որպես տեխնոլոգիական առաջընթացի արդյունք. տեխնոլոգիաների դերը հանքարդյունաբերությունում և դրա սահմաններից դուրս», «Հայաստանի հանքարդյունաբերությունն այսօր և ապագայի հեռանկարները», «Հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացումն ու հասարակական միտումները»։

9.png (3.24 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
516 դիտում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է բացվել

17-ամյա Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն

Կտրիճ Ներսիսյան, զավակ ունե՞ս, թե՞ ոչ. դեռ որքա՞ն հոգևորականի ես այս շղթայում զոհաբերելու՝ աթոռդ պահելու համար

13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն

Հագեցած աշխատանքային օրն ավարտեցինք Կապանում. Ալեն Սիմոնյան

ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ

ԱՍՀ նախարարը քննարկման ժամանակ կարևորել է պետություն-քաղհասարակություն համագործակցությամբ իրականացված ծրագրերը

Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել

Շուրջ 5 մլն եվրոյի աջակցություն՝ Ոստիկանության և ՓԾ կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը

Լանջաղբյուրում մեքենան բախվել է քարե պարսպին. զոհ ու վիրավոր կան

Վարույթով, որում ներգրավված է նաև Քերոբյանը, 9 ձերբակալված կա. կալանքի միջնորդություններ են ներկայացվել

Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Լուսացույցի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում

Ադրբեջանով ՀՀ ցորեն գալը հավաստում է՝ հեռու-մոտիկ երկրները ընդունում են, որ խաղաղություն է. տեսանյութ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արարատի մարզի խուզարկությունների վերաբերյալ. ձերբակալվել է 8 անձ. լուսանկարներ

Պետք է հասկանալ՝ արդյոք այս քայլով ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով չի փորձում մեզ պահել իր ազդեցության գոտում

Վարչապետն ընդունել է Վահե Գաբրաշին. քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական ծրագրերին առնչվող հարցեր

Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորմանն առնչվող հարցեր են քննարկվել. հանդիպում է տեղի ունեցել

Կցրտի՞, թե՞ կտաքանա. ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնում է

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարի հետ

Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Խուզարկություններ Արարատի մարզում. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե

Այս հանդիպմանն էի պատրաստվում սրճարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ն բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը պետք է պատրաստվել առանձնահատուկ կերպով. վարչապետ

Մահացել է Վահագն Ալեքսանյանի մայրը

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են

Ադրբեջանում միջոցառում պետք չէ ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան. Հարությունյան

Աննա Վարդապետյանն ու Իտալիայի գլխավոր զինվորական դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին

Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա ՀՀ ազգային հավաքականում. Եղիշե Մելիքյան

Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան

ԱՄԷ-ում առևանգել և սպանել են կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակին և կնոջը

Ալեն Սիմոնյանը Սիսիանում տաքսու վարորդներից մեկի մեքենան է վարել. տեսանյութ