Երևան
12 °C
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մի քանի անգամ հայտարարել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրությունների ժամանակ կաշառք է բաժանել՝ պնդելով՝ փաստեր ունի:
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է՝ սա ուղիղ հաղորդում է հանցագործության մասին, և իրենք ցանկանում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը զբաղվի հայտարարությամբ, Վարդան Ղուկասյանը հաստատի իր խոսքերի ճշմարտացիությունը, հակառակ դեպքում՝ նա ստում է:
«Ուզում եմ նաև հիշեցնել, որ Վարդան Ղուկասյանի հետ կապված վարույթ կա, երբ նա սպառնում էր մարդկանց, որ եթե ընտրություններին իրեն չաջակցեն, խնդիրներ կունենան: Մարդիկ, որոնք մշտապես աչքի են ընկել ընտրություններին կաշառք բաժանելով, հիմա եկել են ու ՔՊ-ին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու համար: Մեր ջանքերով է ՀՀ-ում ընտրակաշառքի թեման փակվել»,- ասում է Հարությունյանը:
Անդրադառնալով Ղուկասյանի այն պնդումներին, թե իրեն ժողովուրդն է ընտրել, և չեն կարող հեռացնել, զրուցակիցը նկատում է. «Վարդան Ղուկասյանին չի ընտրել ժողովուրդը, նրան ընտրել են այն ուժերը, որոնք սատարել են իրեն քվեարկության ժամանակ: 4 ուժերով միանալով՝ ստանձնել են իշխանությունը: ՔՊ-ն 17 հազար ձայն է հավաքել․ եթե իրենք մերժված չեն, ապա թող իրենք այդքան հավաքեին»:
Հանրային դաշտում կան դժգոհություններ, թե ինչու Ղուկասյանը մինչև հիմա կալանավորված չէ․ Հարությունյանն ասում է. «Ինձ էլ շատ գյումրեցիներ հարցնում են՝ ինչու է Ղուկասյանը քաղաքապետ, ձերբակալված չէ: Հարցը իրավական տիրույթում է, կան նախաձեռնված քրեական վարույթներ»:
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը խիստ խնդրահարույց է համարում Վարդան Ղուկասյանի այն հայտարարությունները, թե ինքը ՀՀ-ի ապագան տեսնում է ՌԴ-ի հետ միութենական պետության կազմում: Ըստ Հարությունյանի՝ նման հայտարարությունները ուղիղ հարված են Հայաստանի պետականությանը:
«Այն մարդիկ, որոնք կփորձեն ստրուկի հոգեբանությամբ երկիր կառուցել, մեր երկրում տեղ չունեն: Ղուկասյանը ներկայացնում է այլ երկրի շահերը: Հուսամ՝ նման փորձերը կոշտ գնահատականի կարժանացնի ժողովուրդը: Իրենք չեն սիրում ՀՀ-ն, մեր հաջողությունները: Տարիներ շարունակ ապրել են ստրուկի հոգեբանությամբ, ազատ ապրելը դիսկոմֆորտ է առաջացնում»,- ընդգծում է նա:
Քնարիկ Հարությունյանը հարց է տալիս՝ այս մարդիկ նույնիսկ մշակութային միջոցառումները քաղաքականացնում են, և դեռ իրե՞նք են բռնաճնշումների ենթարկվում. «Ազատ կարծիքի համար այսօր որևէ մեկը բռնաճնշումների չի ենթարկվում, որևէ մեկի խոսքը սահմանափակվե՞լ է այսքան ժամանակ, ինչպես նախկինում էր, որևէ մեկը պատի տակ ծեծվե՞լ է: Աջապահյանը հնչեցրել է ռազմական հեղաշրջման կոչ, որը քրեորեն պատժելի է․ սա պետք է հստակ ֆիքսել»:
Անդրադառնալով «Մեր ձևով» շարժման անդամների Գյումրի այցելություններին և այնտեղ նախաձեռնություններ իրականացնելուն՝ ավագանու խմբակցության քարտուղարը շեշտում է. «ՀԵՑ-ի «Ղարս» մասնաճյուղում, որը սպասարկում է Գյումրիի տարածքը, անմարդկային պայմաններ են եղել աշխատողների համար՝ սկսած սանհանգույցից: Բա որ բարեգործ էիք, ձեր ղեկավարած կառույցում մի սանհանգույցն ի՞նչ էր, որ չէիք սարքում՝ մարդիկ արժանավայել օգտվեին, հիմա եկել Գյումրիում տոն են կազմակերպում, գյումրեցիների համար են մտածում․ սա ընտրություններից առաջ հերթական փիառ քայլն է»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է բացվել
17-ամյա Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն
Կտրիճ Ներսիսյան, զավակ ունե՞ս, թե՞ ոչ. դեռ որքա՞ն հոգևորականի ես այս շղթայում զոհաբերելու՝ աթոռդ պահելու համար
13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն
Հագեցած աշխատանքային օրն ավարտեցինք Կապանում. Ալեն Սիմոնյան
ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
ԱՍՀ նախարարը քննարկման ժամանակ կարևորել է պետություն-քաղհասարակություն համագործակցությամբ իրականացված ծրագրերը
Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել
Շուրջ 5 մլն եվրոյի աջակցություն՝ Ոստիկանության և ՓԾ կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը
Լանջաղբյուրում մեքենան բախվել է քարե պարսպին. զոհ ու վիրավոր կան
Վարույթով, որում ներգրավված է նաև Քերոբյանը, 9 ձերբակալված կա. կալանքի միջնորդություններ են ներկայացվել
Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ
Լուսացույցի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում
Ադրբեջանով ՀՀ ցորեն գալը հավաստում է՝ հեռու-մոտիկ երկրները ընդունում են, որ խաղաղություն է. տեսանյութ
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արարատի մարզի խուզարկությունների վերաբերյալ. ձերբակալվել է 8 անձ. լուսանկարներ
Պետք է հասկանալ՝ արդյոք այս քայլով ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով չի փորձում մեզ պահել իր ազդեցության գոտում
Վարչապետն ընդունել է Վահե Գաբրաշին. քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական ծրագրերին առնչվող հարցեր
Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորմանն առնչվող հարցեր են քննարկվել. հանդիպում է տեղի ունեցել
Կցրտի՞, թե՞ կտաքանա. ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնում է
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարի հետ
Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խուզարկություններ Արարատի մարզում. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե
Այս հանդիպմանն էի պատրաստվում սրճարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ն բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի
Աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը պետք է պատրաստվել առանձնահատուկ կերպով. վարչապետ
Մահացել է Վահագն Ալեքսանյանի մայրը
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են
Ադրբեջանում միջոցառում պետք չէ ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան. Հարությունյան
Աննա Վարդապետյանն ու Իտալիայի գլխավոր զինվորական դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին
Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա ՀՀ ազգային հավաքականում. Եղիշե Մելիքյան
Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան
ԱՄԷ-ում առևանգել և սպանել են կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակին և կնոջը
Ալեն Սիմոնյանը Սիսիանում տաքսու վարորդներից մեկի մեքենան է վարել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT