Մենք ուսուցչի կարգավիճակն ու դերը վերասահմանելու կարիք ունենք. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

05/10/2025 schedule10:53

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր նշվում է Ուսուցչի միջազգային օրը, որը սկիզբ է դրվել 1994 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։

Կարևոր է, սակայն, վերհիշել՝ ինչու է Ուսուցչի միջազգային օրը նշվում հենց հոկտեմբերի 5֊ին։ Դրա հիմքում այն հանգամանքն է, որ 1966 թվականին այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է ուսուցչի կարգավիճակն ու աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը:

Եվ այսօր՝ այդ իրադարձությունից գրեթե 60 տարի անց, մենք ուսուցչի կարգավիճակն ու դերը վերասահմանելու կարիք ունենք, որովհետև տեխնոլոգիական զարգացումը, կրթական համակարգի առաջ կանգնած խնդիրները պահանջում են մի կողմից վերաիմաստավորել ուսուցչի դերը, մյուս կողմից նրան ընձեռել նոր կարգավիճակ, որն այդ նոր պայմաններում կշարունակի ուսուցչի մասնագիտությունը պահել գրավիչ և մրցունակ երիտասարդների համար, կխրախուսի այսօր համակարգում աշխատող ուսուցիչներին մնալ և շարունակել իրենց գործունեությունը։

Սա մեկ օրվա կամ մեկ ծրագրի գործ չէ։ Այս հարցերը հասցեագրելու համար անհրաժեշտ է համալիր քաղաքականություն, ուստի մենք նախաձեռնում ենք ուսուցչի կարգավիճակի մասին նոր օրենքի քննարկումներ, որը պետք է լինի ուսուցչի դերը մեր հասարակության և պետության ներսում ընդգծող և ուսուցչի համալիր պաշտպանվածությունը, երաշխիքներն ու հարցերը հասցեագրող փաստաթուղթ։

Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր կառավարությունն արդեն իսկ էական քայլեր է նախաձեռնել ուսուցչի մասնագիտական զարգացման, վարձատրության համակարգի և աշխատանքային պայմանների բարելավման նպատակով։

2018 թվականին ուսուցչի վարձատրության ֆոնդին ուղղվում էր շուրջ 55 միլիարդ դրամ։ Այս տարիների ընթացքում վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով: Վերանայվել է ուսուցչի աշխատաժամանակը՝ շաբաթական 22 դասաժամից դառնալով 18`տարրական դասարանների համար և 20՝ հիմնական և ավագ դասարանների համար, ներդրվել են ուսուցչի հավելյալ վարձատրության մի շարք մեխանիզմներ՝ գյուղական փոքր դպրոցների, բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչների համար։

Բոլոր ուսուցիչների համար վարձատրության էական բարձրացման մեխանիզմ է դարձել կամավոր ատեստավորումը, որին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 8400 հոգի։

Եթե հաշվի առնենք, որ մինչ այս էլ ատեստավորման արդյունքում վարձատրության բարձրացում գրանցել է արդեն իսկ 6300-ից ավելի ուսուցիչ, ապա կարող ենք հստակ արձանագրել, որ ուսուցչական համայնքի շուրջ կեսը կամ արդեն կամավոր ատեստավորման համակարգի շահառու է, կամ դիմել է, որ դառնա շահառու։

Սա մեծ ճանապարհ է, սիրելի՛ ուսուցիչներ, որը մենք անցել ենք միասին, անցել ենք թերահավատության, ապատեղեկատվության, կասկածների ուղեկցությամբ։ Անցել ենք, որովհետև միասին ենք։

Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեր անգնահատելի, հսկայական աշխատանքի համար:

Սովորենք, որ սովորեցնենք։

Շնորհավոր Ուսուցչի օրը»,- ասվում է ուղերձում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
620 դիտում

Վաղարշապատի ընտրությունների կազմակերպման համար ձևավորված թվով 47 ՏԸՀ-ները կահավորել են քվեարկության սենյակները

Ստեղծարար արդյունաբերությունը հզոր ուժ է. մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված «ԱՍԱ» համաժողովը

Երկրաշարժ Հայաստանում

Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել

Հայ լրագրությունը մահացել է վաղուց, այն օրը, երբ Սաթիկ Սեյրանյանը «ընտրվել» է ժուռնալիստների միության նախագահ

Վարչապետին են ներկայացվել Ակադեմիական քաղաքի տարածքի ակտիվացման աշխատանքները, իրականացվող պեղումների ընթացքը

Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մրցավարները

Սաթիկը թուրքական ֆեյքերի հայկական շարունակությունն ա դարձել. Ղազարյան

Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ-ին. հայցը մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրգործ

Ջեյ Դի Վենսի ավտոշարասյանը ուղեկցող ոստիկանական մեքենաները վթարի են ենթարկվել

Հունգարիան Ուկրաինային ֆինանսավորելու փոխարեն օգնություն կուղարկի Լիբանանին. Սիյարտոն պարզաբանել է՝ ինչու

Մեր նպատակը աշխատողի վարքագծի փոփոխությունն է` համահունչ հասարակության պահանջներին և բարեփոխումներին

Պապոյանն այցելել է աշխարհում բժշկական տեխնոլոգիաների ամենամեծ արտադրական կլաստերներից մեկը՝ Անդրա Պրադեշ

Պետություն-միջազգային գործընկերներ համագործակցությամբ Աճանանում խոշոր եղջերավոր անասունների ֆերմա է հիմնվել

Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան հատվածում, կնոջ դի է հայտնաբերվել

Աշխարհում միջուկային զինանոցի կրճատման կարիք կա. Թրամփ

Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Ուրուգվայի դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ չվերթի անհրաժեշտությունը

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 15-ին

Մայիսյան գյուղում մեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարի հոտին. 8-ը տեղում սատկել է

Խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով առաջնորդում է Աստված. վարչապետի ելույթը ՀՀ առաջին Աղոթքի նախաճին

Ելույթով հանդես եկա Հայաստանի Հանրապետության աղոթքի առաջին նախաճաշին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քայքայեք 4-րդ իշխանությունը մինչև վերջ. ոլորտի կորիֆեյներ, ծպտուն չհանեք, թե չէ Սաթիկանմանները կնախշեն ձեզ

Փայտանյութ տեղափոխող մեքենաների վարորդների ներկայացրած փաստաթղթերը կասկածներ են հարուցել

Green Green նախաձեռնության պլոգինգ ակցիայի մասնակիցները Հրազդանի կիրճից շուրջ 150 պարկ աղբ են հավաքել

Հայաստանի Հանրապետության աղոթքի առաջին նախաճաշը կայացավ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Միջազգային մասնագետները կայցելեն Հայաստան. GITC/ACT քոլեջն ու ամերիկյան MOSAIC-ը հուշագիր են ստորագրել

Մեղրիում նոր բուժծառայությունների ներդրման աշխատանքների մեկնարկը տրված է. Ավանեսյան. տեսանյութ

Երևանում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Մ-1 ճանապարհի՝ Երևանից Պռոշյան հատվածում նորոգման աշխատանքներ են իրականացվում

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի 20-ամյա շահառուն ատեստավորման արդյունքում ստանում է շուրջ 400 հազար դրամ աշխատավարձ

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը. տեսանյութ

«HBL India»-ին առաջարկվել է դիտարկել ՀՀ-ում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը

Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանին կյանքից զրկած եղբայրները հայտնաբերվել և ձերբակալվել են. ՆԳՆ

Կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային. վարչապետի ելույթը Աղոթքի նախաճաշի գալա ընթրիքին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ ստորաբաժանումները ծառայություն կիրականացնեն արտակարգ ռեժիմով

Վերջին դատաստանը. Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել

Մեզ մոտեցող ցիկլոնի մասին. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Գյումրիում 2-ամյա տղան 3-րդ հարկից ընկել է. նրան Երևան տեղափոխած շտապօգնությունը վերադարձին վթարի է ենթարկվել

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել