Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ծաղկաձորում մեկնարկած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ:
Ըստ վարչապետի՝ ֆորումը լավ հարթակ է ոլորտի խնդիրները, հնարավորություններն ու մարտահրավերները վեր հանելու, ինչպես նաև քննարկելու համար։
«Հանքարդյունաբերություն ասելով՝ հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, որովհետև ոլորտի 95 և ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործմանը, բայց իրականում այս իրողության մեջ էլ խնդիրներ կան»,- ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ կառավարությունը լրջագույն խնդիրների է բախվում հատկապես ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։
Ըստ վարչապետի՝ երբ Հայաստանում շինարարության տեմպերն ակտիվացել են, իրենք զարմանքով արձանագրել են, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա այն դեպքում, երբ Հայաստանի մասին խոսելիս ամեն երրորդ նախադասության մեջ ասվում է «քարերի երկիր Հայաստանը»։
«Բայց հետո պարզվեց, որ մենք մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար ենք ներկրում Հայաստան։ Սա ցույց է տալիս, որ մենք խնդիրներ ունենք։ Հանքարդյունաբերության մեջ մետաղական հանքերի շահագործման 95 տոկոսը ավելացված արժեքի, կշռի մասով գուցե ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ մասնավորապես քարի մշակման և արդյունահանման ոլորտում անելիքներ ունենք, որովհետև դա առաջին հերթին մեր տնտեսության պոտենցիալն է, երկրորդը՝ մեր երկրի կոլորիտը մեր երկրում ներկայացնելու հնարավորությունն է, ինչը մենք այդքան էլ լավ չենք անում:
Հայաստանի 60 տոկոսը երևի տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին մեր հարգանքի տուրքը նորմալ չենք էլ մատուցում և տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ: Որոշել ենք, որ առաջիկայում Արթիկ համայնքի հետ այս բացը կլրացնենք։ Նախ սա բնության հետ հաղորդակցվելու շատ կարևոր ձև է, նաև մեր խոսույթներն իրականության հետ համապատասխանեցնելու կարևոր ձև է։ Էլ չեմ ասում, որ շինարարության ոլորտում քարի ներկրումը շատ տարածված երևույթ է:
Ես չեմ ասում, որ Հայաստան քար չպետք է ներկրվի, որովհետև տարբեր պահանջներ կան, ես խոսում եմ այն մասին, որ այն, ինչ մենք ակնհայտորեն նկատի ենք ունեցել, որ պետք է Հայաստանի տնտեսությունը զարգանա բյուջեի ներդրումներով, հետո ենք պարզել, որ դա իրականում ներմուծման վրա է օգտագործվում»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են 45 ընտրատեղամասերի նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատարն է
Հայտնի են 41 ընտրատեղամասերի նախնական արդյունքները. ՔՊ-ն հաղթում է
Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան, Վանեցյան, բոլորը ջախջախվել են Էջմիածնում. Հարությունյան
ՔՊ-ն ջախջախիչ պարտության է մատնում Ռոբին, Սերժին, «հրապարակ», «ժողովուրդ», «168» թերթերին ու իրենց շրջապատին
Կեցցե´ Վաղարշապատը․ Ժողովրդի կամքը անսասան է, ժողովրդավարությունը` պաշտպանված․ Կոնջորյան
Հայտնի են Վաղարշապատի 37 ընտրական տեղամասի արդյունքները. ՔՊ-ն հաղթում է
Վաղարշապատում ամփոփվել են 47 ընտրատեղամասից 31-ի քվեարկության արդյունքները. ՔՊ կուսակցությունն առաջատար է
Մինչև վերջին պահը հակաքարոզ իրականացնողները իրենց պատասխանը ստացան հենց վաղարշապատցուց. Մանավազյան
Ընդդիմությունը իր բոլոր երանգներով Վաղարշապատում ջախջախվեց. Խուդաթյան
ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի 26 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Հայտնի են 20 ընտրական տեղամասի արդյունքները. ՔՊ-ն առաջատարն է
ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի 13 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
Ահասարսուռ սպանություն Մոսկվայում. լճում գտել են 6-ամյա երեխայի գլուխը, շենքերից մեկի պատշգամբում՝ մարմինը
ՔՊ-ն առաջատարն է. ԿԸՀ–ն հրապարակել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների առաջին տվյալները
Վաղարշապատի 47 տեղամասից 30-ի նախնական արդյունքներով առաջատարը Արգիշտի Մեխակյանն է. տվյալներ
Ինչպիսին են Էջմիածնի 5 ընտրական տեղամասի նախնական արդյունքները
Հայթաղ բնակավայրի 14/39 ընտրատեղամասում ևս առաջատարը Մեխակյանն է. նախնական
Հայտնի են Էջմիածին քաղաքի 14/17 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները
Դաշտ բնակավայրի 14/45 ընտրատեղամասում առաջատարը Մեխակյանն է. նախնական
Ծեծկռտուք Երևանում. կան ձերբակալվածներ
Հայտնի են Գեղակերտ բնակավայրի 14/27 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները
Աբովյանի տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին. նախաձեռնվել է քրեական վարույթ
Քվեարկության նախնական արդյունքները Վաղարշապատի 14/26 տեղամասում
Գեղակերտի 14/26 ընտրատեղամասի նախնական արդյունքներով առաջատարը Մեխակյանն է
Հայտնի են Վաղարշապատի Լեռնամերձ բնակավայրում ընտրությունների նախնական արդյունքները
Սաթիկը չի գրե՞լ, որ Էրդողանը խնդրել է Վաղարշապատում հաղթել, բայց կարող էր, չէ՞ գրել. Սաֆարյան
Վաղարշապատի ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների մասին 10 ահազանգ է եղել. ՆԳՆ-ն մանրամասնել է
Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը․ ԿԸՀ
Արձանագրել ենք 20 խախտում, որոնցից ընթացակարգային է եղել 9-ը. Իոաննիսյան
Հրդեհ Երևանում. ծուխը տեսանելի է եղել մի քանի մետրից, վնասվել է ավտոմեքենա
Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե որն է ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայության պատճառը
Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններն ավարտված են. սկսվում է ձայների հաշվարկը
9-1. Հայաստան-Պորտուգալիա խաղն ավարտվել է մեր հավաքականի խոշոր պարտությամբ
8-1. Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվում է Պորտուգալիային
Մի քանի րոպեով խափանվել է Վաղարշապատի 2 ընտրական տեղամասի էլեկտրամատակարարումը. ԿԸՀ
Հաշվառումները և հասցեի հաշվառումից դուրսգրումները իրականացվում են միայն դիմումի հիման վրա. Նելլի Դավթյան
Երազում եմ, որ մեր շահառուները մի օր դառնան նվիրատու. Աննա Հակոբյան. տեսանյութ
ԿԸՀ-ն վարչական վարույթի շրջանակում անդրադարձել է 3 դիտորդական առաքելության աշխատանքին. նիստը տևել է 10 ժամ
Կարճ կանգառ Պարույր Սևակ բնակավայրի մոտակայքում. վարչապետը ցույց է տվել կառուցվող նոր դպրոցն ու տները
Վաղարշապատն ընտրում է. ԿԸՀ-ն լուսանկարներ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT