Երևան
12 °C
Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել «Ռոսիա-1»-ի եթերում Վլադիմիր Սոլովյովի հնչեցրած մեկնաբանությունների ու որակումների առնչությամբ։
«Վլադիմիր Սոլովյովը փաստացի Կրեմլի կարկառուն քարոզիչներից մեկն է, ու կարելի է եզրակացնել, որ նա արտահայտել է Ռուսաստանի իշխանական ատյաններում առկա դիրքորոշումը, որը հետագա օրերին որևէ կերպ չի հերքվել։
Այսպիսով, ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ ռուսաստանյան իշխանություններին մոտ կանգնած շրջանակները և մեդիա ռեսուրսները ջանում են ակտիվորեն միջամտել Հայաստանի հասարակական-քաղաքական և նույնիսկ իրավական գործընթացներին՝ փորձելով ներազդել մեր երկրի ներքին իրավիճակի վրա գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»,- մասնավորապես ասվում է հայտարարությունում։
Հայտարարությունը՝ ստորև.
«Հայաստանյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին լայն արձագանք են ստացել հունիսի 18-ին «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարողի հերթական անպարկեշտ և վիրավորական արտահայտություններն ու որակումները ՀՀ իշխանությունների, պետության ու ժողովրդի հասցեին։
Հիշեցնենք, որ Սոլովյովը, վրդովվելով Երևանում ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալման փաստից, ՀՀ իշխանություններին և մասնավորապես վարչապետին անվանել է սրիկա, ծախու, «թուրքոլ» (թուրքամետ) և տարակուսել՝ «Հայաստանի ժողովուրդը որևէ մասնակցություն ունի՞ երկրի ճակատագրին վերաբերող հարցերին, թե՞ շուտով Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին․․․»։
Եթե հաշվի առնենք վերոհիշյալ հեռուստաընկերության պետական կարգավիճակը և այն, որ Վլադիմիր Սոլովյովը փաստացի Կրեմլի կարկառուն քարոզիչներից մեկն է, ապա կարելի է եզրակացնել, որ նա արտահայտել է Ռուսաստանի իշխանական ատյաններում առկա դիրքորոշումը, որը հետագա օրերին որևէ կերպ չի հերքվել։
Ավելին՝ նույն առիթով նմանատիպ տեսակետներ են հայտնել նաև իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության պատգամավորներ և Կրեմլի տրամադրությունները տարածող փորձագետներ։ Այսպիսով, ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ ռուսաստանյան իշխանություններին մոտ կանգնած շրջանակները և մեդիա ռեսուրսները ջանում են ակտիվորեն միջամտել Հայաստանի հասարակական-քաղաքական և նույնիսկ իրավական գործընթացներին՝ փորձելով ներազդել մեր երկրի ներքին իրավիճակի վրա գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Հայտնի է, որ վերջին տարիներին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ ՀՀ տարածքում հեռարձակվող ՌԴ պետական հեռուստաընկերությունը, խախտելով օրենսդրական և մասնագիտական տարրական պահանջները, տարածել են ապատեղեկություն, կեղծ լուրեր, ատելություն և խտրականություն պարունակող բովանդակություն, ակնհայտ վիրավորանք Հայաստանի հասցեին։
Այդ դատապարտելի արշավի առաջամարտիկներից եղել և մնում է վերոհիշյալ Սոլովյովը՝ իր կողմից հրավիրվող «փորձագետներով» հանդերձ։ Դա է պատճառը, որ նրա հաղորդումներն արգելափակվել են ՀՀ հանրային մուլտիպլեքսում, և նույնիսկ հայ-ռուսական միջգերատեսչական բանակցությունների արդյունքում այդ որոշումը չի վերանայվել։ Նման խնդիրներ են առաջացել նաև Հայաստանում գործող ռուսական այլ լրատվամիջոցների հետ։
Քանի որ կիրառված միջոցները բավարար ազդակ չեն դարձել ՌԴ-ում որոշում կայացնողների համար, մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից.
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
«Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք». ՀՀ-ն Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված
Անհետ կորած անձանց ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տրամադրվել է Գյումրուն. այն ամրակայված է համայնքապետարանի շենքում
Օմանում և Հորդանանում Հայաստանը նոր դեսպաններ ունի. նախագահը հրամանագրեր է ստորագրել
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում
Կոչ եմ անում հայկական մեդիադաշտ չբերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Դանիելյան
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Սահմանամերձ Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է. Քաղշինկոմիտեն նոր կապալառու է ներգրավել
Իջևանում «դրիֆթ» արած 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ
Հայաստանը ծայրագավառ չի դառնալու. Լիլիթ Մինասյան
Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ»-ի տակ. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ
Պետք է ականջներին օղ անեն. եթե «Հոկտեմբերի 27»-ին հաջողության են հասել, հիմա չեն կարողանալու. տեսանյութ
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության մասնագետին
Ես կրկնել եմ այն, ինչ նախագահն է ասել, Լավրովի հետ զրույցն անկեղծ է եղել. Ռուբիո
Իրանում բոլոր օդանավակայանների աշխատանքը վերսկսվել է
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում
ԱՄՆ դոլարով ավանդ՝ տարեկան մինչև 6% տոկոսադրույքով
ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի տեղակալին. ինչ է քննարկվել
Ինչ է տեղի ունենում, ինչով էր կարևոր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Բաբաջանյանը մանրամասնում է մեսիջները. տեսանյութ
Նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին. տեսանյութ
ՆԳՆ կրթահամալիրը նոր ռեկտոր ունի. տեսանյութ
Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին
Նախագահի աջակցությամբ անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է Մատենադարանին
Սյունիքում 3 վարույթով Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հզր դոլարին համարժեք 33 մլն դրամ
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Չախոյան
Երևի դուք էլ գիշերը սիսեռահատիկի վրա եք քնեցնում տեռորիստներին, որ հասկանաք՝ բոյ կտա՞ն, թե՞ չէ. Դավոյան
Այ իրենց եք բուծել, որովհետև իրենցով հեշտ է Կանոնագիրք խախտելը պաշտպանողների բանակ ձևավորել. Հարությունյան
Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է
Գալստանյանն ասում է՝ Սաղաթելյանը 1200 դաշնակցական է խոստացել. Հովհաննիսյանը գաղտնալսումից հատված է հրապարակել
Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ դաշնակները սթրայքբոլ են խաղում մարտական նռնակներով. Հակոբյան
Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը. մանրամասներ
Էներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորում՝ մինչև 500 մլն դրամի չափով
Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը. ԱԳՆ խոսնակ
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն», հետաքրքրվել բուժում ստացող զինծառայողների վերականգնողական ընթացքով
Նռնակը մարտական է․ ՔԿ-ն հերքում է տարածվող ապատեղեկատվությունը, թե իբր այն սթրայքբոլ խաղալու համար է
Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են. հանդիպումը տևել է մոտ 1 ժամ
Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը
Ընդդիմությունը շարունակում է «էշի» տեղ դնել սեփական հետևորդներին, իսկ մեր ազգին՝ «անասունի»․ Ալեքսանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT