Երևան
12 °C
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։
Նախարարության ղեկավարությանն են ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։
Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության ամրապնդման, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև սահմանադրական կարգի պահպանման գործում ունեցել և շարունակում են ունենալ լրջագույն ներդրում։ Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության համար, դիմել է ոստիկանության զորքերի ծառայողներին և նշել, որ նրանց համազգեստը ոչ միայն աշխատանքի կամ ծառայության նշան է, այլև մեր քաղաքացիների և պետության հանդեպ վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ։
Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես Ոստիկանության զորքերի կայացման, այնպես էլ պետականաշինության գործում անգնահատելի դեր են ունեցել երկրի սահմանների պաշտպանության համար և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանները, որոնք դա ապացուցել են կյանքի գնով՝ սերունդներին ժառանգելով նվիրական ծառայության օրինակ։
Նախարարի խոսքով՝ կարևոր ու խորհրդանշական է, որ զորքերի կազմավորման 33-ամյակը համընկել է ոստիկանության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների փուլին, որն ուղղված է հանրային անվտանգության ապահովման նոր չափանիշների ձևավորմանը։
Բարեփոխումների համատեքստում Արփինե Սարգսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ՝ ընդգծելով օրենսդրական դաշտի կարգավորման, ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, շարունակական վերապատրաստման և սոցիալական երաշխիքների ապահովման կարևորությունը։
Նախարար Սարգսյանի խոսքով՝ գվարդիայի ստեղծմամբ հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործընթացը կընդլայնվի նոր մեթոդներով ու մոտեցումներով՝ այս ուղղությամբ կարևորելով ծառայողների ամենօրյա ինքնակատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նա վստահեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով, ինչը քաղաքացիներին կապահովի հասարակական կարգի պահպանման ավելի բարձր որակ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը բարեխիղճ ծառայության համար պարգևներ են հանձնել մի խումբ ծառայողների։
Միջոցառման շրջանակում ոստիկանության զորքերը հանդես են եկել ցուցադրական վարժանքներով։
Տոնական միջոցառումը եզրափակվել է Ոստիկանության զորքերի երգի և պարի համույթի կատարումներով։
Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ Մայր Աթոռը վերածվել է անիծողների, փողի համար աղոթողների որջի․ Չախոյան
ՔԿ-ն հերքում է Մայր Աթոռի տարածքում քննչական գործողություններ նախատեսելու մասին տեղեկությունները
ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին նախատեսվում է հաստատել Հայաստանի առաջընթացի զեկույցը
Ձեր այցը Հայաստան պատեհ առիթ կլինի համատեղ ձեռքբերումներն արձանագրելու համար. վարչապետը՝ Արգենտինայի նախագահին
Վտանգ չի սպառնում. ՊՆ-ն՝ ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունից տուժածների մասին
Կրթվելը նորաձև է Նյու Յորքում․ Աննա Հակոբյանը մասնակցում է «Global first ladies academy»- 2025-ին
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատված փակ է բեռնատարների համար
Սպիտակ տանը Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը տևել է 90 րոպե
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Հուլիսի 7-ից Հանրային հեռուստաընկերությունն ընդունում է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայտերը
2025թ. առաջին կիսամյակում 3000 Կելվին ջերմատվությամբ շուրջ 6300 լուսատուներ են տեղադրվել Երևանի փողոցներում
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո
Երևանի և 10 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի
Օհանյանը իր 50-ամյակն է նշել առանձնատանը. հայտնաբերվել են բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների նամակները
Սևանի ափին 900-ից ավելի գույք է ստուգման փուլում. Օհանյանը միակը չէ, էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է
Անբարոյականը խոսում է բարոյականությունից, յուբկայով Գեբելս Զախարովան էլ՝ դեմոկրատիայից. Մեհրաբյան. տեսանյութ
Զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը. եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր. Կոնջորյան
«Հոկտեմբերի 27»-ից վտանգավոր բան էր ծրագրվում. սքեմը վերմակ չէ, որ քաշես վրադ, ահաբեկչություն անես. տեսանյութ
Հայաստանը Ղազախստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Հարգանքին՝ հարգանքով, անարգանքին՝ անարգանքով. Վարդան Ղուկասյանը բացակայել է Շիրակի մարզխորհրդի նիստից
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները
ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի՝ 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն»-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը. 450 մարդ աշխատավարձ չի ստացել
Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է խափանման միջոցը
Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին
ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս. ինձ դատի է տվել. Չախոյան
ՀՀ անունից թողարկված եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում
Զորավարժադաշտում, նախնական տվյալներով ականանետային կրակոցի պայթյուն է եղել, կան տուժածներ. ՊՆ
Խաչփառ գյուղի տներից մեկում հրդեհ է. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ
Այգեշատի մանկապարտեզը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետ. տեսանյութ
Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է
Գումարի նշումներով անվանացուցակներ, գումար. Սամվել Կարապետյանի աջակցության հավաքի գործով դեպքեր են բացահայտվել
Հայտնի է Սեյրան Օհանյանի խափանման միջոցը
Թուրքիան Ֆրանսիային հորդորել է չմիջամտել իր դատական գործընթացներին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT