Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ

21/06/2025 schedule11:24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա մամուլը որակել է պատմական:

Այս մասին Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ըստ էության, այս շատ կարևոր այցը շարունակությունն է այն պրոցեսների, որոնք, ըստ էության, մեկնարկել են 2022 թվականին Պրահայում իր և նախագահ էրդողանի միջև տեղի ունեցած առաջին հանդիպումով, որին հաջորդել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև երկխոսության մեկնարկը:

«Որից հետո նաև Արտաքին գործերի նախարարությունների միջև ակտիվ շփումներ սկսվեցին, նաև նախորդ տարի Թուրքիայի նախագահի հետ հանդիպում տեղի ունեցավ Նյու Յորքում: Այս ընթացքում մի քանի հեռախոսային խոսակցություններ ենք ունեցել, և իհարկե, սա շատ կարևոր հանգրվան է»,- ասել է վարչապետը:

Վերջին շրջանում ի՞նչ է փոխվել Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում:

Ըստ վարչապետի՝ առաջին հայացքից ոչ շատ շոշափելի, բայց իր կարծիքով՝ շատ էական փոփոխություն է արձանագրվել:

«Եթե մի քանի տարի առաջ մեզ պետք լիներ ճշտել այս կամ այն հարցում Թուրքիայի դիրքորոշումը, և Թուրքիան ուզենար այս կամ այն հարցում ճշտել Հայաստանի հանրապետության դիրքորոշումը որևէ հարցում՝ բացի հրապարակային հայտարարություններից, կարծում եմ՝ երկուստեք պետք է դա փորձեինք պարզել երրորդ երկրների միջոցով:

Բայց շատ կարևոր եմ համարում, որ արդեն բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, և սա, կարծում եմ, շատ էական և կարևոր պայման է, որ մենք կարող ենք մշտապես հաղորդակցության մեջ լինել և փորձել որոշակի օրակարգեր ձևավորել, քննարկումներ ունենալ: Ես նկատի ունեմ ոչ միայն այն հանդիպումները, որոնք երկկողմ մակարդակում պաշտոնապես տեղի են ունենում, այլև, եթե չասենք ամենօրյա, այնուամենայնիվ շարունակական և մշտական աշխատանք, ինչը չափազանց կարևոր է։

Ի տարբերություն նախորդող շրջանի՝ հիմա Թուրքիայի հետ մեր շփումները շատ ինտենսիվ են, այնուամենայնիվ տարածաշրջանի և միջազգային զարգացումներն իրենց ծավալով շատ ավելի մեծ են, և ես կարծում եմ, որ առաջին հերթին այս այցը իմ դիտանկյունից և իմ պատկերացմամբ մեզ համար լավ հնարավորություն է, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, այդ դիրքորոշումների նրբությունները, առանձնահատկությունները և լուծումների մասին պատկերացումները հնարավորություն ունենանք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններն են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
730 դիտում

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո

Երևանի և 10 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի

Օհանյանը իր 50-ամյակն է նշել առանձնատանը. հայտնաբերվել են բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների նամակները

Սևանի ափին 900-ից ավելի գույք է ստուգման փուլում. Օհանյանը միակը չէ, էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Անբարոյականը խոսում է բարոյականությունից, յուբկայով Գեբելս Զախարովան էլ՝ դեմոկրատիայից. Մեհրաբյան. տեսանյութ

Զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը. եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր. Կոնջորյան

«Հոկտեմբերի 27»-ից վտանգավոր բան էր ծրագրվում. սքեմը վերմակ չէ, որ քաշես վրադ, ահաբեկչություն անես. տեսանյութ

Հայաստանը Ղազախստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Հարգանքին՝ հարգանքով, անարգանքին՝ անարգանքով. Վարդան Ղուկասյանը բացակայել է Շիրակի մարզխորհրդի նիստից

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի՝ 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն»-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը. 450 մարդ աշխատավարձ չի ստացել

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է խափանման միջոցը

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին

ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս. ինձ դատի է տվել. Չախոյան

ՀՀ անունից թողարկված եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում

Զորավարժադաշտում, նախնական տվյալներով ականանետային կրակոցի պայթյուն է եղել, կան տուժածներ. ՊՆ

Խաչփառ գյուղի տներից մեկում հրդեհ է. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Այգեշատի մանկապարտեզը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետ. տեսանյութ

Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է

Գումարի նշումներով անվանացուցակներ, գումար. Սամվել Կարապետյանի աջակցության հավաքի գործով դեպքեր են բացահայտվել

Հայտնի է Սեյրան Օհանյանի խափանման միջոցը

Թուրքիան Ֆրանսիային հորդորել է չմիջամտել իր դատական գործընթացներին

Այո, հարցաքննվում էի, մեղադրանք են առաջադրել, ես ցուցմունք չեմ տվել. Սեյրան Օհանյան

Արտակ Զեյնալյանին են հանձնվել ՍԴ դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև թղթապանակը

Չնախատեսված հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սեյրան Օհանյանը Քննչական կոմիտեում է, հարցաքննվում է

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին

Տեղի է ունեցել 80 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտն այլևս իրականություն է. ԲՏԱ նախարար

Սիսիանը և հարկայինը թալանածը Արցախի տեղը չգիտե՞ր, թե՞ ազգային արժեքը խառնել էր ազգային արժույթի հետ. Ղազարյան

Կա հիմնավոր կասկած, որ Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի. Վարդապետյանը՝ նրան ազատությունից զրկելու հիմքերի մասին

Անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման քայլերին. հեռախոսազրույց են ունեցել ՀՀ և Հորդանանի ԱԳ նախարարները

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին