Երևան
12 °C
Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նախագիծ։
Ըստ այդ նախագծի՝ տվյալ շահառուներին աշխատանքի տեղավորելու համար գործատուները կստանան աջակցություն հետևյալ ոլորտներում՝ քաղաքաշինության և ենթակառուցվածքների պահպանման ոլորտում, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն կամ սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություն), սոցիալական և համայնքային ծառայություններ տրամադրող կազմակերպություններում (միայնակ տարեցների, խնամքի կարիք ունեցող անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների մատուցում), գյուղատնտեսության և անտառային տնտեսության (գյուղատնտեսական արտադրանքի, մշակաբույսերի աճեցում, անտառապատման աշխատանքներ, կանաչ տարածքների խնամքի իրականացում), մշակույթի և զբոսաշրջության, այդ թվում՝ հուշարձանների խնամքի, կրթության (ուսուցիչների օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական մասնագիտություն չպահանջող աշխատանքներ):
Նախագիծը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
«Բոլոր այդ ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ համայնքի վարչական շրջանի կողմից կարող է ներկայացվել ծրագրային առաջարկ, եթե նրանք գործել են ոլորտներում առնվազն 3 տարի և ունեն տարեկան միջինում առնվազն 10 աշխատող: Ծրագրի տևողությունը սահմանված է 3-12 ամիս:
Այսպիսով, այս գործատուներին պետությունը կաջակցի ամսական 21-օրյա աշխատանքի կտրվածքով 73 հազար դրամի չափով, քանի որ սահմանված է, որ եթե գործատուն մեր անապահով ճանաչված շահառուների հետ կկնքի աշխատանքային պայմանագիր, ապա 1 մարդ-օր աշխատանքի համար գործատուն կստանա 3500 դրամի չափով գումար»,- ասաց նա:
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվեց՝ սա նշանակո՞ւմ է, որ գործատուն կարող է նախատեսած լինել տվյալ աշխատատեղի համար ավելի մեծ չափով վճարում, սակայն Կառավարության աջակցության մասը կգա մասամբ փոխհատուցելու այդ գումարը:
Նախարարի տեղակալը հավելեց՝ նախատեսվում է 1 օրվա համար 3500 դրամ վճարել, ինչը չի սահմանափակում գործատուին վճարել ավելի չափով, և դա կախված է հավանաբար աշխատանքի բնույթից. «Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ, այնուամենայնիվ, սա մասնագիտական աշխատանք չի պահանջելու այն աշխատանքների համար, որին մենք աջակցում ենք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՉինաստան մեկնելու կապակցությամբ լրագրողներից երկու հարցում եմ ստացել. Աննա Հակոբյանը հրապարակել է պատասխանները
Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետների հանդիպումը. Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է
Առաջնորդները վերահաստատել են ԵՄ աջակցությունը ՀՀ «Խաղաղության խաչմերուկ»-ին. Ջուլհակյանն ընգծումներ է արել
Սևանում բախվել են մարդատար մեքենան և մոտոցիկլը․ կին մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Վարչապետը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացման հետագա քայլերը
Եվրամիության ներդրումները Հայաստանում կանխատեսվում են հասցվել 2,5 միլիարդ եվրոյի
Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում. Պապիկյանը՝ Լըկորնյուին
Լավրովն ու Արաղչին Չինաստանում կքննարկեն Իրանի միջուկային հարցը
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Փաշինյանի, Կոշտայի և Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
Ամառը դեռ չի ավարտվել՝ շահելու հնարավորությունը նույնպես
Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին
Որոշվել է դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերը. Կոշտա
Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության բացահայտումը. տեսանյութ
Իշխանությանը բացարձակ չի մտահոգում Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելը. Չախոյան
ՀԱԷԿ-ը միացվել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական համագործակցությունը վերափոխվել է ռազմավարական երկխոսության. Խաչատուրյան
Ինչ փուլում է Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնաթափման համար նախատեսվող ճանապարհի և ուղեանցի կառուցումը
Լվացրել են տարածքը, զուգարան են նետել պարկուճները. գազալցակայանի 2 աշխատակից պարտակել է սպանության դեպքը. ՔԿ
Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, 31-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել. մանրամասներ
France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. տեսանյութ
Եթե վարչապետը վեհարան մտնելու ցուցում տար, դա չէր անի գրառմամբ․ Չախոյանը հերքում է պնդումները
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հանդիպումը
Համայնքի ղեկավարի կեղծ տեղեկանքներով մի շարք անձինք ազատվել են ՊՆ 25-օրյա հավաքներից. նախաձեռնվել է վարույթ
Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան
Հունվարից հունիս ավտոբուսի ուղեվարձի մասով Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել
Վաղը՝ երեկոյան ժամերից, Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան
Իմ ամենաջերմ մաղթանքները Ֆրանսիային հուլիսի 14-ի կապակցությամբ. Միրզոյան
Մեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ձեռքբերման քվեարկությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել. տեսանյութ
Սամվել Կարապետյանը հայտել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին. հայտարարություն
ԱՄՆ նախագահի` Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդը ժամանել է Կիև
ՆԳՆ ՓԾ-ն հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը
Բարձր եմ գնահատում Ձեր աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ Փաշինյանը՝ Մակրոնին
Խաղաղության արժեքն ամենալավը գիտեն պատերազմով անցած մարդիկ. Պետրոսյանն ամփոփել է իր այցերը Սյունիք և Վայոց ձոր
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT