Ինչպե՞ս հասկանալ ուժերին, որոնք մի քանի օր է՝ պատերազմի քարոզչությամբ ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին. Ղազարյան

20/06/2025 schedule10:12

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վերջին շրջանում Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին ու որոշ շրջանակների՝ դրանց արված անդրադարձին:

«ՀՀ-ում հայտնի շրջանակները, չունենալով որևէ կոնկրետ օրակարգ և անկարող լինելով մրցակցել կառավարող ուժի առաջ քաշած խաղաղության օրակարգի հետ, այսօր մրցակցում են մեկ այլ դաշտում՝ Հայաստանի ներքին կյանքը մշտապես անկայուն պահելու և հասարակությանը մոտալուտ պատերազմի վտանգով ահաբեկելու հարցում։

Եթե աշխարհի հատուկ ծառայությունները հսկայական ռեսուրսներ են ծախսում այլ երկրներում պրոքսի ուժեր ձևավորելու համար, ապա այս խմբերը, ըստ էության, հենց իրենք են իրենց ծառայությունները առաջարկում բացահայտ ու գիտակցաբար։

Ավելին՝ եղել են դեպքեր, երբ բացահայտ հորդորել են հարձակվել ՀՀ-ի վրա՝ պատճառաբանելով, որ «պահը նպաստավոր է»։

Այո՛, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կան լուրջ անվտանգային ռիսկեր։ Բայց ինչպես հասկանալ այն ուժերին, որոնք արդեն մի քանի օր է՝ պատերազմի մասին քարոզչությամբ ահաբեկում են Հայաստանի քաղաքացիներին։

Բանն այն է, որ նրանց գերագույն նպատակը մնում է նույնը՝ իշխանության զավթումը, որովհետև, իրենց համոզմամբ, միայն այս եղանակով կարող են կրկին ճանապարհ բացել դեպի իշխանություն։

Հաջորդ խնդիրը, որ իրենք դրել են իրենց առջև, անկայունության հրահրումն է, սոցիալ-տնտեսական զարգացման կասեցումը, ներդրումների խոչընդոտումը, քաղաքացիների հուսալքումը և նրանց արտագաղթի մղումը։

Այս խմբերին խաղաղությունն ու տնտեսական ձեռքբերումները հանգիստ չեն տալիս։

Պատահական չէ, որ նման հայտարարություններ հնչեցին հենց ԱԺ ամբիոնից 2024 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

Սակայն ի հեճուկս այս ամենի՝ մենք շարունակում ենք կառուցել մեր երկիրը, ամրապնդել տնտեսությունը և ապահովել առաջընթաց ոչ թե բաժակաճառերով, այլ հետևողական աշխատանքով, որովհետև մենք լավ գիտենք՝ պատերազմները կանխվում են, իսկ հաղթանակները կերտվում նաև տնտեսական զարգացմամբ։

Բարի լույս և բարի առավոտ բոլորիս,

Խաղաղությունն է մեր ճանապարհը»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
726 դիտում

Լավրովն ու Արաղչին Չինաստանում կքննարկեն Իրանի միջուկային հարցը

Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները

Փաշինյանի, Կոշտայի և Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

Ամառը դեռ չի ավարտվել՝ շահելու հնարավորությունը նույնպես

Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Որոշվել է դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերը. Կոշտա

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության բացահայտումը. տեսանյութ

Իշխանությանը բացարձակ չի մտահոգում Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելը. Չախոյան

ՀԱԷԿ-ը միացվել է հանրապետության միասնական էներգահամակարգին

Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական համագործակցությունը վերափոխվել է ռազմավարական երկխոսության. Խաչատուրյան

Ինչ փուլում է Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնաթափման համար նախատեսվող ճանապարհի և ուղեանցի կառուցումը

Լվացրել են տարածքը, զուգարան են նետել պարկուճները. գազալցակայանի 2 աշխատակից պարտակել է սպանության դեպքը. ՔԿ

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, 31-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել. մանրամասներ

France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. տեսանյութ

Եթե վարչապետը վեհարան մտնելու ցուցում տար, դա չէր անի գրառմամբ․ Չախոյանը հերքում է պնդումները

Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հանդիպումը

Համայնքի ղեկավարի կեղծ տեղեկանքներով մի շարք անձինք ազատվել են ՊՆ 25-օրյա հավաքներից. նախաձեռնվել է վարույթ

Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան

Հունվարից հունիս ավտոբուսի ուղեվարձի մասով Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել

Վաղը՝ երեկոյան ժամերից, Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան

Իմ ամենաջերմ մաղթանքները Ֆրանսիային հուլիսի 14-ի կապակցությամբ. Միրզոյան

Մեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ձեռքբերման քվեարկությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել. տեսանյութ

Սամվել Կարապետյանը հայտել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին. հայտարարություն

ԱՄՆ նախագահի` Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդը ժամանել է Կիև

ՆԳՆ ՓԾ-ն հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը

Բարձր եմ գնահատում Ձեր աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ Փաշինյանը՝ Մակրոնին

Խաղաղության արժեքն ամենալավը գիտեն պատերազմով անցած մարդիկ. Պետրոսյանն ամփոփել է իր այցերը Սյունիք և Վայոց ձոր

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի

Հայտնի է՝ ինչպիսին է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը. լուսանկարներ

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը. քաղաքացիները կարող են ուղարկել սպասարկման խնդիրները

Երեխան մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին՝ քայլել դեպի Լանջազատ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Մարտունիում կայացած հանդիպմամբ ավարտեցինք «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների այս փուլը. Հակոբյան