Կարապետյանը, իմանալով, որ ՀԷՑ-ի հետևից գալու են, կտրուկ դառնում է ակտիվ ընդդիմադիր, կա 2 տարբերակ. Իոաննիսյան

19/06/2025 schedule20:28

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում կարծիք է հայտնել գործարար Սամվել Կարապետյանի և ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:

«Մեծ հաշվով կա երկու տարբերակ.

1. Սամվել Կարապետյանը, իմանալով, որ ՀԷՑ-ի հետևից գալու են, կտրուկ դառնում է ակտիվ ընդդիմադիր, որ փորձի քաղաքական հետապնդում որակելով՝ կանխի ՀԷՑ-ի կորուստը. հայտնի մեթոդ է:

2. Ռուսաստանը՝ իր Կիրիենկոներով, Հայաստանի դեմ հիբրիդային հարձակման սխեմայում նաև Սամվել Կարապետյանին էր նախատեսել, ու Հայաստանը նախահարձակ եղավ:
Երկու սցենարն էլ շատ հավանական են: Երկու սցենարից էլ մեր շուրջ բազմիցս տեսել են:

Եթե գործ ունենք առաջին սցենարի հետ, ապա Սամվել Կարապետյանի կալանքը, «Տաշիր Պիցցաների» նկատմամբ տեսչական հետապնդումները և հարակից այլ գործողությունները համաչափ չեն:

Բայց եթե գործ ունենք նախապատրաստվող հիբրիդային հարձակման հակազդեցության հետ, ապա ինչպես ցանկացած այլ հարձակման դեպքում պետության հակազդեցությունը տեղին է:

Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք, ո՞ր սցենարն է»,- գրել է Իոաննիսյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ձերբակալվել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին է տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:

Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել, միջնորդություն է ներկայացվել կալանքի մասին:

Հունիսի 18-ին Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։

Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։  

Նրա այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
Մեկ այլ գրառման մեջ էլ Փաշինյանը նկատել էր. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:  

Ինչպես հայտնել ենք, հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։

Սամվել Կարապետյանը ՌԴ-ի ամենահարուստ հայազգի գործարարներից է, նրա կարողությունը տարբեր հաշվարկներով գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17629 դիտում

Մի շարք ընկերություններ ղեկավարած անձինք խուսափել են հարկեր վճարելուց․ մանրամասներ

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն․ մանրամասներ

Նարեկ Կարապետյանն այս պահին ձերբակալված չէ, գործողությունները շարունակվում են

Ընդդիմադիրները փորձելու են պատգամավորներին հունից հանել, իրադրությունը մեզ ծանոթ է․ Արշակյան

Հունիսի 1-ից հուլիսի 7-ը Հայաստանից արտահանվել և ՌԴ է մտել ծիրանով բեռնված 1507 բեռնատար. նախարար

Ազգային ժողովում իրավիճակը լարվեց․ Արթուր Սարգսյանը դուրս եկավ նիստերի դահլիճից

Ինչ տեսք կունենա օպերայի և բալետի թատրոնի շենքը գիշերը՝ նոր գեղարվեստական լուսավորությամբ․ լուսանկարներ

Քննչական կոմիտեից մանրամասնել են, թե ինչ գործողություններ են իրականացնում ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը

Ինչ եղանակ է սպասվում մարզերում և Երևանում հուլիսի 8-12-ը

Նեթանյահուն Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

ՀԷՑ գլխավոր գրասենյակում խուզարկություններ են

Իրավապահները գործողություններ են անում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը

7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Հիսուս Քրիստոսի տունը՝ Միածնի իջման վայրը, զավթված է ապազգային մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի․ վարչապետ

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա

Գիտե՞ք ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել

Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները

ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա

Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն

Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ

Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ

Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ

Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին

Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան

Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար

Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին

2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ

Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ

Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան

ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ

Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ