Երևան
12 °C
«Ես Հայ առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չէի կարող, չեմ կարող և պատերազմ չեմ հայտարարել: Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, որոնք խախտում են Հայ առաքելական եկեղեցու Կանոնագիրքը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, մեր ավանդույթները»:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իր խնդիրը որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին և հոգևոր արմատներին:
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, վարչապետը նշեց՝ տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է, և այդ իսկ պատճառով այդ իրադարձություններից ի վեր ինքը ներքաղաքական հարցերով առանձնապես չէր արտահայտվում, սակայն դա չէր նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարձակումներ գործելու համար:
«Լկտի հարձակումները համարժեք պատասխան կստանան: Հույս ունեմ՝ արդեն համոզվել եք»,- հայտարարեց վարչապետը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք ունի՞ հիմքեր կուսակրոնության թեմայով Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելու համար, վարչապետը ասաց, որ եթե ինքը խոսում է, ապա ունի ապացույցներ:
«Դուք չե՞ք նկատել, որ իրենք չեն վիճարկում իմ հայտարարությունները: Ես առաջարկել էի՝ եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, կարող են դատի տալ, և այդ ապացույցները կարող են ներկայացվել, կամ այլ ձևով կարող են այդ ապացույցները ներկայացվել: Իմ դիրքորոշումներն ամբողջությամբ հիմնված են Հայ առաքելական Եկեղեցու իրավական կանոնների վրա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Եկեղեցու դեմ հայտարարությունների պատճառով հնարավոր բախումների հավանականությանը, վարչապետը նշեց՝ անհեթեթ է համարում բախումների մասին խոսակցությունները:
«Դա կատարյալ անհեթեթություն եմ համարում: Մենք բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում, և այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների և քայլերի վրա: Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտն ինքը կմերժի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ցուցադրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանոնագիրք հայոց» գրքերը՝ նշելով, որ դրանցում են սահմանված Եկեղեցու կանոնները՝ դեռևս 356 թվականի Աշտիշատի ժողովից սկսած, որում ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը կարգալույծ է արվում:
«Դա ոչ թե ես եմ ասում, այլ դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով ու պատգամով»,- ասաց Փաշինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻսրայելի հարձակման ժամանակ Իրանի նախագահը վիրավորվել է. երբ և որտեղ է դեպքը տեղի ունեցել. մանրամասներ
Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ
«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել
Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է
Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար
Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի
«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի
Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ
Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները
Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան
Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին
Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները
Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին
Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր
ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT