Երևան
12 °C
Հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության մասն է և բացառիկ առաքելություն է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման մեջ:
Այս մասին Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին:
Պատգամավորը ներկայացրեց, թե Պարսկական կայսրության ժամանակաշրջանում ինչ զոհողությունների է գնացել Հայ առաքելական եկեղեցին ազգային ինքնության պահպանման գործում ստանձնած առաքելությունը կատարելու համար, ինչպես են այդ զոհողությունները փոխել Հայ առաքելական եկեղեցին, և թե ինչպես, ըստ Մարիա Կարապետյանի, այժմ պետք է փոխվի այն:
«Գիտեք՝ մեր պատմությունը կրկնվելու հատկություն ունի, քանի դեռ մենք գիտակցաբար այն ինքներս կերտելու պատասխանատվություն չստանձնենք:
Ինչպես այն ժամանակ Հայ առաքելական եկեղեցին ազատագրական պայքարի գաղափարի կրողը չէր, հաշտ էր կայսրության հետ, այդպես էլ այժմ Հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք, որովհետև առնվազն մեր ժողովուրդը անտեղի չէ Եկեղեցուն ի պահ տվել իր վանքերը:
Սիրելի՛ քաղաքացիներ, քանի դեռ մեր Եկեղեցին չի ընդունել մեր պետության գերակայությունը՝ որպես մեր ժողովրդի կամքի արտահայտություն, շարունակելու է լինել կայսրությունների մեջ դարեր շարունակ գոյատևելու համար ձեռք բերած հատկությունների կրող»,- ասաց նա:
Այս համատեքստում Մարիա Կարապետյանն անդրադարձավ այն քննարկումներին, թե Եկեղեցու սպասավորների կուսակրոն չլինելու հարցը քննարկելն անձնական կյանքի միջամտություն է:
«Այս քննադատությունը բաց է թողնում մի կարևոր հանգամանք. կուսակրոնությունը հանրայնորեն հանրահռչակված պայման է մեր հազարամյա վանքերը խնամելու համար և ոչ միայն դա անելու համար: Մեզ հետաքրքիր է ոչ թե ինչ-որ մեկի անձնական կյանքը, այլ երեսպաշտությունը, կեղծիքը դադարեցնելը: Կա՛մ կյանքը պետք է համապատասխանի Կանոնագրքին, կա՛մ Կանոնագիրքը՝ կյանքին»,- ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որոշ հոգևորականներին ուղղված քննադատական բառապաշարին:
«Ոմանց նուրբ հոգիները ցնցվել են վարչապետի բառապաշարից: Իմ հոգին ևս, պարո՛ն վարչապետ, խստորեն դատապարտում եմ, սակայն ոմանց պարագայում այդ ցնցումն արժանի ցնցում էր, քանի որ արդեն որերորդ տարին է՝ գուբերնատորները, նրանց սպասարկող հոգևորականները, որոշ բլոգերներ կարծում են, թե երբ հարվածներ են հասցնում պետությանը, դուք պետք է ձեռքերը ներքև պահեք: Ինչո՞ւ եք բարձրացնում, ինչո՞ւ եք հարվածներ հասցնում:
Խստորեն դատապարտում եմ և ամբողջությամբ աջակցում, պարո՛ն վարչապետ, դարերով կուտակված մեր խնդիրները լուծելու ձեր հանձնառությանը որպես քաղաքացի, որպես պատգամավոր:
Սիրելի՛ քաղաքացիներ, մենք չենք մոռացել մեղմ և բարեկիրթ լինելու ձևը, այդպիսին կլինեն բոլորը և շուտով»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ
«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել
Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է
Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար
Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի
«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի
Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ
Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները
Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան
Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին
Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները
Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին
Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր
ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT