Եկեղեցին ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է. Փաշինյան

18/06/2025 schedule12:48

«Իմ կարծիքով՝ այդ հայտարարությունը կապ չունի եկեղեցու և եկեղեցու շահերի հետ: Ես ուղիղ մեկ ամիս առաջ մեկ ամիս ժամկետով տվել էի Կառավարության վերաբերելի անդամների հանձնարարական, որ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի»։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությանը։

«Իմ բազմաթիվ մարզային այցելությունների ընթացքում ես զարմանքով և զայրույթով արձանագրեցի, որ, ըստ էության, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Իմ վերլուծությունը հիմք է տալիս մտածելու, առնվազն թույլ չի տալիս հրաժարվելու այդ մտքից, որ այդ ամենը արվել է և արվում է Հայաստանում ներքին դժգոհություն գեներացնելու համար։ Ես տվել էի հանձնարարական, որ կա՛մ պետք է հստակ ժողովրդին հասցված վնասը վերադարձնելու հստակ մեխանիզմներ դրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին։

Ես այդ ակտիվացումը կապում եմ իմ այդ հանձնարարականի, իմ այդ որոշման հետ, որովհետև Կառավարության անդամները սկսել էին աշխատել, ՀԷՑ-ին ուղերձ տվել էին, ասել էին՝ հստակ հաշվարկում եք, թե ժողովրդին ինչ վնաս եք հասցրել, ոչ միայն ժողովրդին, այլև պետական ու մասնավոր կազմակերպություններին, որովհետև որ համայնք գնում եմ, որ մարզ գնում եմ, մարդիկ հստակ հարց են դնում, ասում են՝ հոսանքն անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք, վառվել է, սառնարան էինք առել, վառվել է, հեռուստացույց ունեինք, վառվել է։ Ո՞վ է դրա պատասխանը տալու։ Ես Լոռու մարզ այց եմ կատարել. ուր մտել եմ, հոսանք չի եղել, կամ եղել է, անջատվել է: Դպրոց կլինի, մանկապարտեզ կլինի, մասնավոր հիմնարկ կլինի։

Ես ասում եմ՝ եկեղեցին ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է»,- ասաց Փաշինյանը։

Երեկ՝ հունիսի 17-ին, «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե ինչո՞ւ է իրականում ակտիվացել Սամվել Կարապետյանը: Հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի մայիսի 21-ի հանձնարարականը Կառավարության անդամներին, ըստ որի՝ նա բարձրացրել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների հարցը՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել:

Screen-Shot-06-17-25-at-03.45-PM-001.png (39 KB)

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1534 դիտում

Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է

Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ

«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել

Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար

Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի

«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել

Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի

Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ

Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները

Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան

Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին

Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն

Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին

Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր

ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի