1600-ից ավելի ուսուցիչ ստանում է 300-400 հազ դր, 500-ից ավելի ուսուցիչ՝ 400 հազ դր․ նախարար

17/06/2025 schedule12:55

2017 թվականին ուսուցիչների հավելյալ վարձատրության ծրագրերից գործում էր միայն տարակարգի մեխանիզմը, որից շուրջ 10 տարում օգտվել էր ուսուցիչների 6 տոկոսը միայն, և նրանց 90 տոկոսից ավելին ստանում էր ընդամենը 10 տոկոս հավելավճար․ ուսուցչի վարձատրության որևէ նվազագույն շեմ ամրագրված չէր:

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը սկսվել է 2018 թվականից:

«2018-ից ի վեր ուսուցիչների վարձատրությունը բարձրացվեց, 2019-ին՝ համատարած 10 տոկոսով, 2020-ից սահմանվեց ուսուցչի նվազագույն վարձատրության չափ 108,800 դրամի չափով, որն այնուհետև ևս մեկ անգամ բարձրացվեց՝ 2023-ին դառնալով 119,900 դրամ: Բացի դրանից՝ նոր չափորոշչով վերանայվեց ուսուցիչների դրույքաչափը, ինչը հանգեցրեց դասավանդվող 1 ժամի արժեքի բարձրացման (տարրական դասարաններում՝ 20 տոկոսով, միջին և ավագ դասարաններում՝ 10 տոկոսով)»,- ասաց նախարարը՝ արձագանքելով այն դիտարկումներին, թե ուսուցիչների աշխատավարձի բարձրացման միակ հնարավորությունը կամավոր ատեստավորումն է:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նշված փաստերը ցույց են տալիս, որ ուսուցիչների վարձատրության և աշխատաժամանակի շարունակական բարելավմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել, որոնք ինչ-որ պահից դարձել են սովորական:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտի ֆինանսավորմանը՝ նախարարը նկատեց, որ եթե 2019 թվականին հանրակրթության ֆինանսավորումը 85,26 մլրդ դրամ էր, ապա 2024-ին այն կազմել է 118,84 մլրդ դրամ, այն է՝ 33,58 մլրդ դրամով ավելի կամ ավելի քան 39 տոկոսով ավելի: Ֆինանսավորման աճից բացի՝ գրանցվել է նաև սովորողների թվի աճ, բայց ֆինանսավորման աճը, ըստ Անդրեասյանի, գերազանցել է սովորողների թվի աճը. «Ներդրվել են նաև հավելավճարի նոր ծրագրեր, միայն նախորդ տարի հավելավճարի ծրագրերին պետությունն ուղղել է 10 մլրդ դրամ. դա կամավոր ատեստավորումն է, որին շահառու է արդեն ուսուցիչների 20 տոկոսը՝ ավելի քան 6300 ուսուցիչ»։

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ այս քայլերը հանգեցրել են նրան, որ ունենք բարձր վարձատրվող ուսուցիչներ. ըստ այդմ՝ 300-400 հազար դրամ վարձատրություն է ստանում 1600-ից ավելի ուսուցիչ, 400 հազարից ավելի վարձատրություն է ստանում 500-ից ավելի ուսուցիչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
554 դիտում

Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու. Ռոմանոս Պետրոսյան

Իրանը ողջունում ՀՀ-ի արտաքին հարաբերությունների նորմալացումը այլ երկրների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ

ԱԳ փոխնախարարը հանդիպել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ

Հայաստանի հետ մեր անկախ հարաբերություններն ենք ստեղծել և ոչ մի այլ երկրի պատուհանից չենք դիտում դրանք. Սոբհանի

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Փոփոխություններ և լրացումներ՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի կարգում

Խի՞ ես անիծում, տղա ջան, առավոտից իրիկուն անեծք են տալիս. եկեղեցու երկու «գեներալ» նստած է. տեսանյութ

Մոսկվան իրավունք ունի զենք կիրառել այն երկրների դեմ, որոնք կօգնեն Կիևին. Զախարովա

Կարապետյանի հռետորաբանությունը՝ կիսատ ճշմարտություններ. այդ մանիպուլյացիաները երկար կյանք չունեն. Մանավազյան

Էշը դո՛ւք եք, թե մտածում եք՝ մեր ժողովուրդը էշ է. ով ուզում է էշի տեղ դնել, հայտնվում է փակ տեղում. տեսանյութ

Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին

Քննարկվել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը. փոխվարչապետն ընդունել է Խերտ Յան Կոպմանին

Հայաստանը հանձնառու է լավագույնս անցկացնել Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը. Արման Խաչատրյան

Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

Հարգանքի տուրք է մատուցվել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին. տեսանյութ

Ալեն Սիմոնյանն ու դեսպան Քվինը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ. «Ազատություն»

Հայտնի է ընդունելության քննությունների արդյունքների հրապարակման օրը

Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է

Գրիգորյանը և Ֆիտոն շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում ՀՀ-ի ներգրավվածության անհրաժեշտությունը

Քասախ գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան և Մոսկովյան փողոցներում

Հայաստան-ՄԹ ակտիվ քաղաքական երկխոսություն է ձևավորվել. վարչապետն ընդգծել է դեսպան Գալագերի անձնական ներդրումը

Պարզվել է մի խումբ երեխաների կյանքը վտանգելով նրանց փողոցն անցկացրած 61-ամյա կնոջ ինքնությունը. տեսանյութ

Վորքաութ մարզահրապարակներ կբացվեն Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին

Վայելիր հանգիստդ, իսկ մնացածի մասին հոգ կտանի քո Amio Visa Infinite քարտը

Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Հնդկաստանում ՀՀ դեսպանը և Թանմայա Լալը մտքեր են փոխանակել օրակարգային կարևոր հարցերի և անելիքների շուրջ

Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվել է ազատազրկման

Ակունքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի. Կառավարությունը խրախուսել է հերթական ներդրումային ծրագիրը

Խստագույնս հետևել ճանապարհաշինական աշխատանքների որակին, ավարտել ժամկետում. Խուդաթյանը հանձնարարական է տվել

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից

Ալեն Սիմոնյանն ու Միացյալ Թագավորության դեսպանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող թեմաներ են քննարկել

«Միրոյան տուֆ»-ի ղեկավարը դեռ տարիներ առաջ էր պատմել Կտրիճի և Եզրասի ռեպրեսիաների մասին. Մանավազյան. տեսանյութ

Սուրեն Պապիկյանն ու Ջոն Գալագերը Հայաստան-Միացյալ Թագավորություն գործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 17-ին

Գրիգորյանը և Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Մանավազյանը, Ղազարյանն ու Գասպարյանը ծանոթացել են Արարատի մարզում կառուցվող դպրոցների շինաշխատանքներին