Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքի 3 հողամասը կվերադարձվի համայնքին. դատախազության հայցերը բավարարվել են

17/06/2025 schedule09:34

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:

Ինչպես հայտնել են դատախազությունից, վերոնշյալ հայցադիմումներից ևս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական պահանջն ամբողջությամբ բավարարելու մասին վճիռներ: Վճիռներով դադարեցվել են՝

Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի թիվ 18/7 հասցեում գտնվող 350.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը,

Թատերական փողոցի թիվ 18/6 հասցեում գտնվող 322.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը,
Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող 360.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Վճիռներն օրինական ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից մեկ ամիս անց:

Վերոնշյալ 16 հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում պատասխանողի կողմից 2025 թվականի ապրիլի 18-ին դիմում էր ներկայացվել Կադաստրի կոմիտե՝ խնդրելով դադարեցնել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը:

Կադաստրի կոմիտեում նույն օրը կատարվել էր Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքի պետական գրանցման դադարեցումը. հողամասը վերադարձվել էր համայնքին:

Վերոնշյալ 16 հայցադիմումներից ևս մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող, շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Կողմը ներկայացրել է վճռաբեկ բողոք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
417 դիտում

Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու. Ռոմանոս Պետրոսյան

Իրանը ողջունում ՀՀ-ի արտաքին հարաբերությունների նորմալացումը այլ երկրների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ

ԱԳ փոխնախարարը հանդիպել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ

Հայաստանի հետ մեր անկախ հարաբերություններն ենք ստեղծել և ոչ մի այլ երկրի պատուհանից չենք դիտում դրանք. Սոբհանի

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Փոփոխություններ և լրացումներ՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի կարգում

Խի՞ ես անիծում, տղա ջան, առավոտից իրիկուն անեծք են տալիս. եկեղեցու երկու «գեներալ» նստած է. տեսանյութ

Մոսկվան իրավունք ունի զենք կիրառել այն երկրների դեմ, որոնք կօգնեն Կիևին. Զախարովա

Կարապետյանի հռետորաբանությունը՝ կիսատ ճշմարտություններ. այդ մանիպուլյացիաները երկար կյանք չունեն. Մանավազյան

Էշը դո՛ւք եք, թե մտածում եք՝ մեր ժողովուրդը էշ է. ով ուզում է էշի տեղ դնել, հայտնվում է փակ տեղում. տեսանյութ

Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին

Քննարկվել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը. փոխվարչապետն ընդունել է Խերտ Յան Կոպմանին

Հայաստանը հանձնառու է լավագույնս անցկացնել Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը. Արման Խաչատրյան

Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

Հարգանքի տուրք է մատուցվել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին. տեսանյութ

Ալեն Սիմոնյանն ու դեսպան Քվինը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ. «Ազատություն»

Հայտնի է ընդունելության քննությունների արդյունքների հրապարակման օրը

Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է

Գրիգորյանը և Ֆիտոն շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում ՀՀ-ի ներգրավվածության անհրաժեշտությունը

Քասախ գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան և Մոսկովյան փողոցներում

Հայաստան-ՄԹ ակտիվ քաղաքական երկխոսություն է ձևավորվել. վարչապետն ընդգծել է դեսպան Գալագերի անձնական ներդրումը

Պարզվել է մի խումբ երեխաների կյանքը վտանգելով նրանց փողոցն անցկացրած 61-ամյա կնոջ ինքնությունը. տեսանյութ

Վորքաութ մարզահրապարակներ կբացվեն Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին

Վայելիր հանգիստդ, իսկ մնացածի մասին հոգ կտանի քո Amio Visa Infinite քարտը

Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Հնդկաստանում ՀՀ դեսպանը և Թանմայա Լալը մտքեր են փոխանակել օրակարգային կարևոր հարցերի և անելիքների շուրջ

Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվել է ազատազրկման

Ակունքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի. Կառավարությունը խրախուսել է հերթական ներդրումային ծրագիրը

Խստագույնս հետևել ճանապարհաշինական աշխատանքների որակին, ավարտել ժամկետում. Խուդաթյանը հանձնարարական է տվել

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից

Ալեն Սիմոնյանն ու Միացյալ Թագավորության դեսպանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող թեմաներ են քննարկել

«Միրոյան տուֆ»-ի ղեկավարը դեռ տարիներ առաջ էր պատմել Կտրիճի և Եզրասի ռեպրեսիաների մասին. Մանավազյան. տեսանյութ

Սուրեն Պապիկյանն ու Ջոն Գալագերը Հայաստան-Միացյալ Թագավորություն գործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 17-ին

Գրիգորյանը և Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Մանավազյանը, Ղազարյանն ու Գասպարյանը ծանոթացել են Արարատի մարզում կառուցվող դպրոցների շինաշխատանքներին