Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր, որտեղ վաղվանից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը:
Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը ներկայացրել է համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ «Միկա» մարզահամալիրում մասնավորապես արդեն կատարվել են մարզադահլիճի հղկման, ներկման, սանհանգույցների, խոհանոցի վերանորոգման, ինչպես նաև հանդերձարանների նորոգման աշխատանքներ:
Ժաննա Անդրեասյանը շրջել է համալիրի մարզական և վարչական ենթակառուցվածքներում՝ տեղում քննարկելով առաջնության պատշաճ անցկացմանն ու անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր: Նշվել է՝ մարզահամալիրը լիովին պատրաստ է հյուրընկալել «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը:
Մրցաշարը ներառում է տարիքային երկու խմբեր՝
10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ)
13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ)
Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մտնում 16 թիմեր։ Խմբային փուլի հաղթողները կհասնեն փլեյ-օֆֆ փուլին, որը կանցկացվի հունիսի 19-21-ը։ Եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։
Խմբային փուլի մեկնարկը նախատեսված է հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից: Առաջին խաղում միմյանց հետ կմրցեն Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի և Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների թիմերը: Մուտքն ազատ է:
Խորեն Զարգարյանը տեղեկացրել է՝ Երևանում կայանալիք բասկետբոլի Մ20 առաջնության նախապատրաստական աշխատանքները ևս ընթանում են մեծ թափով՝ ըստ սահմանված ժամանակացույցի։ Անհրաժեշտ ծավալով իրականացվել են նաև գույքով համալրման աշխատանքներ: Առաջիկայում նախատեսվում է հզորացնել մարզադահլիճի լուսային համակարգը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի հանդիպումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ մյուս երկրների հավաքականները կհյուրընկալվեն «Միկա» մարզահամալիրում։ Եվրոպայի Մ20 B դիվիզիոնի բասկետբոլի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 11-ին։ Երևանը կհյուրընկալի 20 երկրի հավաքականների, որոնք կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։
Ներկայում «Միկա» մարզահամալիրում տարբեր մարզաձևերով՝ ֆուտբոլ, ըմբշամարտ, կարատե, ձյուդո, ֆուտզալ և այլն, մարզվում է շուրջ 1500 երեխա, ինչը վկայում է կենտրոնի հանրային ակտիվ գործունեության մասին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱԺ-ում լարված միջադեպի ժամանակ Լևոն Քոչարյանը թաքնվել էր կանանց թիկունքում
Կաթողիկոսին արված հարցադրման պատասխանը չենք լսել․ Արշակյան
Ոչ ոք Հայաստանում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք․ Սուքիասյան․ տեսանյութ
Amio Visa Signature Business քարտի հատուկ առաջարկին մնացել են հաշված օրեր
Ժողովրդի ձեռքից իշխանությունը գողանալը ո՛չ տղամարդկություն է, ո՛չ ճշմարտություն. Արշակյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ներ
Քննչական խումբը 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ. մանրամասներ
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն․ մանրամասներ
Նարեկ Կարապետյանն այս պահին ձերբակալված չէ, գործողությունները շարունակվում են
Ընդդիմադիրները փորձելու են պատգամավորներին հունից հանել, իրադրությունը մեզ ծանոթ է․ Արշակյան
Հունիսի 1-ից հուլիսի 7-ը Հայաստանից արտահանվել և ՌԴ է մտել ծիրանով բեռնված 1507 բեռնատար. նախարար
Ազգային ժողովում իրավիճակը լարվեց․ Արթուր Սարգսյանը դուրս եկավ նիստերի դահլիճից
Նոր գեղարվեստական լուսավորությամբ ի՞նչ տեսք կունենա օպերայի և բալետի թատրոնի շենքը գիշերը. լուսանկարներ
Քննչական կոմիտեից մանրամասնել են, թե ինչ գործողություններ են իրականացնում ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը
Ինչ եղանակ է սպասվում մարզերում և Երևանում հուլիսի 8-12-ը
Նեթանյահուն Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են
Իրավապահները գործողություններ են անում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը
7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հիսուս Քրիստոսի տունը՝ Միածնի իջման վայրը, ապազգային մի խմբակ զավթել է, և պետք է ազատագրվի․ վարչապետ
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա
Գիտե՞ք՝ ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել
Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա
Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն
Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ
Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ
Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ
Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին
Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան
Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար
Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին
2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ
Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT