Ինչ վնասներ են եղել հունիսի 14-15-ը ուժեղ քամու, անձրևի և կարկուտի հետևանքով. ՆԳՆ-ն տվյալներ է հրապարակել

16/06/2025 schedule13:57

Հունիսի 14-15-ը ՆԳՆ փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ:

ՆԳՆ ՓԾ-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայության ստորաբաժանումները, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում:

Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-15-ը գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից 1-ը՝ Երևանում, 3-ը՝ Արագածոտնի, 1-ը՝ Լոռու, 33-ը՝ Շիրակի մարզում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Հունիսի 14-15-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է 6 տրանսպորտային միջոց։

Հունիսի 15-ին՝ ժամը 16:10-ից սկսած, ահազանգեր են ստացվել, որ Ապարանում և Լուսագյուղ բնակավայրում ուժեղ քամու (գրանցվել է քամու ուժգնացում՝ 39,2  մ/վ արագությամբ) հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ, ինչպես նաև արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ։

Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունիսի 16-ի ժամը 09։00-ի դրությամբ վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ՝ վնասվել են 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց, 2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավել ծառ:

Փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններում և ՀՆՓԱԻ կենտրոնում հայտարարվել է անձնակազմի հավաք:

Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 8 օպերատիվ խումբ, 154 փրկարարական ծառայող, որոնք հեռացրել, ինչպես նաև ամրացրել են վտանգավոր թիթեղներն ու կառուցատարրերը, մասնատել և հեռացրել են երթևեկելի գոտիներում ու տրանսպորտային միջոցների վրա տապալված ծառերը։

Տուժել է հինգ անձ, որոնք հոսպիտալացվել են և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Հունիսի 16-ին՝ ժամը 07։30-ին, վերսկսված աշխատանքներին ներգրավվել են 205 փրկարարական ծառայողներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
451 դիտում

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետների հանդիպումը. Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է

Առաջնորդները վերահաստատել են ԵՄ աջակցությունը ՀՀ «Խաղաղության խաչմերուկ»-ին. Ջուլհակյանն ընգծումներ է արել

Սևանում բախվել են մարդատար մեքենան և մոտոցիկլը․ կին մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Վարչապետը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացման հետագա քայլերը

Եվրամիության ներդրումները Հայաստանում կանխատեսվում են հասցվել 2,5 միլիարդ եվրոյի

Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում. Պապիկյանը՝ Լըկորնյուին

Լավրովն ու Արաղչին Չինաստանում կքննարկեն Իրանի միջուկային հարցը

Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները

Փաշինյանի, Կոշտայի և Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

Ամառը դեռ չի ավարտվել՝ շահելու հնարավորությունը նույնպես

Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Որոշվել է դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերը. Կոշտա

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության բացահայտումը. տեսանյութ

Իշխանությանը բացարձակ չի մտահոգում Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելը. Չախոյան

ՀԱԷԿ-ը միացվել է հանրապետության միասնական էներգահամակարգին

Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական համագործակցությունը վերափոխվել է ռազմավարական երկխոսության. Խաչատուրյան

Ինչ փուլում է Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնաթափման համար նախատեսվող ճանապարհի և ուղեանցի կառուցումը

Լվացրել են տարածքը, զուգարան են նետել պարկուճները. գազալցակայանի 2 աշխատակից պարտակել է սպանության դեպքը. ՔԿ

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, 31-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել. մանրամասներ

France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. տեսանյութ

Եթե վարչապետը վեհարան մտնելու ցուցում տար, դա չէր անի գրառմամբ․ Չախոյանը հերքում է պնդումները

Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հանդիպումը

Համայնքի ղեկավարի կեղծ տեղեկանքներով մի շարք անձինք ազատվել են ՊՆ 25-օրյա հավաքներից. նախաձեռնվել է վարույթ

Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան

Հունվարից հունիս ավտոբուսի ուղեվարձի մասով Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել

Վաղը՝ երեկոյան ժամերից, Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան

Իմ ամենաջերմ մաղթանքները Ֆրանսիային հուլիսի 14-ի կապակցությամբ. Միրզոյան

Մեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ձեռքբերման քվեարկությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել. տեսանյութ

Սամվել Կարապետյանը հայտել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին. հայտարարություն

ԱՄՆ նախագահի` Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդը ժամանել է Կիև

ՆԳՆ ՓԾ-ն հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը

Բարձր եմ գնահատում Ձեր աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ Փաշինյանը՝ Մակրոնին

Խաղաղության արժեքն ամենալավը գիտեն պատերազմով անցած մարդիկ. Պետրոսյանն ամփոփել է իր այցերը Սյունիք և Վայոց ձոր

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի

Հայտնի է՝ ինչպիսին է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում