Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել

15/06/2025 schedule11:24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ:

Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի թափանցիկության ապահովմանը: Վերոնշյալ հարցերի ուղղությամբ կարևորվել է ընտրակաշառքի պատճառահետևանքային կապերի վերհանումը, վարչական ռեսուրսի հստակ սահմանումն ու կուսակցությունների ֆինանսավորման ստանդարտի սահմանումը:

56047_b.jpg (827 KB)

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է գնումների ոլորտում քրեական գործերի ընթացքին: Տեղեկատվություն է տրամադրվել կայացվող որոշումների վերաբերյալ՝ ի ապահովում թափանցիկության: Խորհրդի անդամներն անդրադարձել են պետական գնումների կարգավորումներին, Պետական վերահսկողական ծառայության վերահսկողական գործողություններին, հանրային վերահսկողության մեխանիզմներին, լրացուցիչ լծակների նախատեսմանը, ձևաչափերին, գնումների գործընթացում կարողությունների զարգացմանը:

Հաջորդիվ ներկայացվել են կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղություններով կատարված աշխատանքները: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված քրեական վարույթներով պատճառվել է 8 մլրդ 20 մլն դրամի գույքային վնաս: Վերականգնվել է 1 մլրդ 163 մլն 514 հազար դրամ գույքային վնաս:

56032_b.jpg (549 KB)56036_b.jpg (599 KB)

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված եղել է 152 հայցադիմում Հակակոռուպցիոն դատարանի վարույթում: Արգելանք է դրված շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի, 540 մլրդ դրամական միջոցի վրա: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 մլրդ դրամ: Կայացվել է 5 դատական ակտ, կնքվել է հաշտության 8 համաձայնություն:

Հաշտության համաձայնություններով՝ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 7 անշարժ գույք, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ 815 մլն 200 hազար դրամ և 50 հազար 720 եվրո: Օրինական ուժի մեջ է մտել 1 դատական ակտ:

Տեղեկացվել է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուղղությամբ 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է շուրջ 2 մլրդ 785 մլն դրամ կամ 7 մլն 69 հազար դոլար: 2024-ին դատախազների կողմից ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 մլրդ 785 մլն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ:

2024 թ. ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն 341 հազար դրամ: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 43 հայցապահանջ 207 մլն դրամի:

56040_b.jpg (500 KB)56031_b.jpg (634 KB)

2025 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 7 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 3 մլրդ 365 մլն դրամ: 2025 թ. առաջին կիսամյակի ընթացքում համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել 4 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 275 մլն դրամ:

2025-ի առաջին կիսամյակի ընթացքում բավարարված հայցերով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 218 մլն դրամ: Նույն ժամանակահատվածում դատախազական ակտերի հիման վրա համայնքներին են վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը, Դիլիջան համայնքի մանկապարտեզի մասնաշենքը, Մարտունի համայնքի մարզադաշտը:

Տեղեկացվել է նաև, որ Զինվորական դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում վերականգնել է 11մլն 310 հազար դոլարին համարժեք 4 մլրդ 462 մլն 706 հազար դրամ:

Կառավարության որոշմամբ՝ ստեղծված Վերականգնված միջոցների միասնական հաշվին ստեղծման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր, մուտք է եղել 17 մլրդ 167 մլն դրամ:

56033_b.jpg (562 KB)56027_b.jpg (526 KB)

Օրակարգի վերջին հարցով ներկայացվել են Ազդարարման համակարգի զարգացման ոլորտում կատարված աշխատանքները և առկա խնդիրները: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ Ազդարարման համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում վերջին շրջանում աճել է ազդարարումների թիվը: Մասնավորապես տեղեկացվել է, որ 2021 թվականին ազդարարման թիվը եղել է 75, 2022 և 2023 թթ.-ին՝ 116-ական, 2024-ին՝ 380, իսկ 2025-ի առաջին կիսամյակում արդեն իսկ այդ թիվը հասել է 282-ի:

56026_b.jpg (776 KB)56038_b.jpg (572 KB)

Ըստ պատասխանատուների՝ Ազդարարման համակարգի կատարելագործման գործում հաշվի է առնվում նաև միջազգային փորձը, անանունության և անվտանգության երաշխիքների կատարելագործումը: Ներկայացվել են նաև համակարգի զարգացմանն ուղղված առաջարկություններ:

Ամփոփելով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է խորհրդի նիստում քննարկված և բարձրացված խնդիրների շուրջ շարունակել քննարկումները և դրանց լուծման քայլերը ներկայացնել հաջորդ նիստում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
706 դիտում

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է

Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ

«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել

Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար

Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի

«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել

Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի

Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ

Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները

Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան

Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին

Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն

Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին

Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր

ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի

Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում Առողջապահության նախարարությանը․ ՀՀ ԱՆ