Երևան
12 °C
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանն ու Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում են լրացում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և փոփոխություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:
Օրենսդրական փաթեթը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում քննարկման է ներկայացել Սերգեյ Բագրատյանը: Զեկուցողը նշել է, որ մեքենաներում հնչող երաժշտությանն ու խլացուցիչների բարձր ձայնին առնչվող հարցերը չեն կարգավորվում որևէ օրենքով: Շատ հաճախ մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը և խլացուցիչների ձայնը խանգարում են հասարակական անդորրը և բարձրացնում աղմուկային աղտոտումը: Օրենսդրական փաթեթի ընդունումը, ըստ զեկուցողի, ուղղված է այդ խնդրի լուծմանը: Պատգամավորներն առաջարկում են արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների և բարձրախոսների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը:
Առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել վարչական տույժ, և այն կիրառել օրենքը խախտող քաղաքացիների նկատմամբ: Տուգանքն առաջարկվում է նշանակել սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաև կիրառել տուգանային երկու միավոր:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը ընդհանուր առմամբ դրական է գնահատում օրենսդրական փաթեթը, սակայն կան որոշ խնդիրներ առաջարկվող ձևակերպումների հստակեցման առումով: Փոխնախարարն առաջարկել է մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատել հեղինակների հետ՝ նախագծերն իրագործելիության տեսանկյունից լավարկելու և ձևակերպումներն առավել որոշակի դարձնելու համար:
Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հանձնաժողովն առաջարկել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ
«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել
Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է
Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար
Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի
«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի
Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ
Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները
Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան
Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին
Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները
Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին
Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր
ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT