Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը:
Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
«Արդյունքում հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։
Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Առաջիկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ՝ թույլատրելի սահմաններում ներկայացնելով ինչպես հանրային հնչեղություն ստացած այս վարույթով պարզված հանգամանքները, այնպես էլ հանցագործության ու դրա մասնակիցների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների գործադրած ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան
Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ
Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը
Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է
Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ
Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել
Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը
Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան
Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել
Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը
Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ
Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ
Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ
Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել
Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան
Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին
Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք
Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը
Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT