Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է

23/05/2025 schedule18:29

Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ, նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 20-ին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2.660.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է կաշառքի մասնաբաժնի մնացած մասը փոխկապակցված անձի միջոցով գործարարի կողմից տալու գործընթացը, որի արդյունքում 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին նշված անձի բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխանաբար՝ 200.000 ԱՄՆ դոլար և 125.000 ԱՄՆ դոլար` նշված գումարների փոխանցման նպատակը ձևակերպելով որպես «բարեգործություն», որով մարվել են ՀՀ նախագահի երդմնակալության և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառման ընթացքում ծախսված այլ գումարների ծախսերը:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթից նրա վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1633 դիտում

Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ

Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ

Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է

Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն

«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը

Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը

Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար

Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ

Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ

Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան

Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի

Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը

Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է

Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան

Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ

Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա

Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան

Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին

Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում

«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ

Երևանում վագոն-տնակ է այրվել

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը

Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ

Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի

Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ

Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր ​​գործիքները․ Էրդողան

Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան