Երևան
12 °C
«Միկոյան 64-ի մասին. թերևս շատերը գիտեն (արդեն), որ ի թիվս հարյուրավոր այլ բարեխիղճ գնորդների, ես նույնպես հանդիսանում եմ մարդ, որը գնման իրավունքով, վարկով բնակարան է ձեռք բերել, մինչ այժմ չունի սեփականության վկայական և սպասում է այս հարցի հանգուցալուծմանը»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ շարունակելով.
«Հաշվի առնելով ԱԺ պատգամավորի կարգավիճակս՝ անգամ հրապարակային չեմ էլ խոսել այս գործընթացի, խնդիրների ու ռիսկերի մասին, որպեսզի դա չընկալվեր որպես դիրքի չարաշահում կամ որևէ այլ կերպ չմեկնաբանվեր:
Չնայած դրան, բնականաբար, ոչ միայն հետևել ու տեղյակ եմ եղել խնդիրներին, այլ նաև կառավարության և այլ մարմինների ուշադրությունը հրավիրել դրանց վրա: Ոչ թե այն պատճառով, որ խնդիրն առնչվում է կոնկրետ ինձ, այլ որովհետեւ խոսքը վերաբերում է հարյուրավոր գնորդների, և այս դեպքում ռիսկերը չկառավարելը և խնդիրն անտեսելը կարող է դոմինոյի էֆեկտ և բացասական ազդեցություն ունենալ ընդհանրապես գնման իրավունքով անշարժ գույք ձեռք բերելու գործընթացի վրա:
Ասեմ, որ վերջին 1-2 տարիների ընթացքում ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք պիտի չեզոքացնեն հետագայում նման իրավիճակների առաջացման ռիսկերը: Որոշ կարգավորումներ էլ առաջիկայում կընդունվեն՝ բարեխիղճ ձեռքբերողների շահերը պաշտպանելու համար:
Այդ օրենքները կոնկրետ այս դեպքին չեն կարող վերաբերվել, սակայն կառավարությունն ինտենսիվ զբաղվում է հարցի լուծմամբ: Իհարկե, իր հնարավորությունների և իրավունքների սահմաններում, մանավանդ հաշվի առնելով, որ գործ ունենք սնանկության գործընթացի հետ:
Մինչ այդ ընդամենը մի բան կասեմ՝ որպես քաղաքացի և որպես ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ պատգամավոր:
Ճիշտ է, ներկայումս իրավական պրոցեսներ են ընթանում, սակայն անկախ ամեն ինչից՝ ցանկացած իրեն հարգող գործարարի ամենամեծ կապիտալը գործարար համբավն է և վստահությունը: Միամտություն է կարծել, որ մանավանդ այսօր՝ ինֆորմացիայի արագ տարածման ժամանակաշրջանում, հնարավոր է անպատասխանատու վարքագիծ, անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների ու գործընկերների նկատմամբ ու շարունակել հաջողությամբ աշխատել նույն կամ այլ ոլորտներում: Լինի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների, բիզնես գործընկերների, թե պետական մարմինների հետ՝ հաշվի է առնվելու նախկին գործունեությունը, իսկ դա անհնար է քողարկել, այն էլ՝ Հայաստանի նման փոքր երկրում:
Համոզված եմ՝ կառուցապատող ընկերությունը (և դրա սեփականատերերը) այս ամենը շատ լավ հասկանում են: Նաև կարծում եմ, որ նրանք դեռ չեն կորցրել ամեն ինչ շտկելու և ներկա ու ապագա գնորդների վստահությունը վերականգնելու հնարավորությունը: Դրա համար շատ բան պետք չէ. պարզապես պետք է հիշել՝ ինչ են խոստացել իրենց գրասենյակ այցելած մարդկանց (այդ թվում՝ ինձ), և տեր կանգնեն իրենց խոստումներին՝ ձեռնպահ մնալով տարբեր պատրվակներով ու սողանցքներ օգտագործելով մարդկանց ինչ-ինչ պայմաններ թելադրել փորձելու պրակտիկայից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան
Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ
Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը
Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է
Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ
Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել
Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը
Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան
Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել
Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը
Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ
Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ
Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ
Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել
Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան
Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին
Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք
Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը
Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT