Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ

21/05/2025 schedule15:49

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային միջոց հանդիսացող գումարների հափշտակությունն է եղել:

«Մասնավորապես հանցավոր կազմակերպության ղեկավարը Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին ուղղորդել է վարկեր ձևակերպելու համար դիմել տարբեր բանկեր՝ նպատակ չունենալով ապագայում կատարել վարկային պարտավորությունները:

Այնուհետև վարկային միջոցները փոխանցվել են վարկառուների բանկային քարտերին կամ տրամադրվել են առձեռն, որից հետո Է.Ն.-ն վարկի գումարի 30-50 տոկոսը պահել է իրեն, իսկ մնացածը վերադարձրել վարկառուներին:

Արդյունքում հանցավոր կազմակերպության կողմից իրականացրած հիշյալ գործունեության մեջ ներգրավված 33 անձանց կողմից վարկեր ստանալու արդյունքում մի շարք բանկերի պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 119 մլն 236 հազ 568 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ՝ Է.Ն.-ն վրացահայերի շրջանում նրանց օգտագործման համար իրացրել է նաև կեղծ վարորդական իրավունքի վկայականներ և անձնագրեր:

10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Հանցավոր կազմակերպության ղեկավարի և մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկ այլ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
784 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ

Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան

Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի

Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը

Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է

Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան

Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ

Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա

Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան

Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին

Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում

«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ

Երևանում վագոն-տնակ է այրվել

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը

Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ

Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի

Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ

Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր ​​գործիքները․ Էրդողան

Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացին․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի. Պուտին

«Խաղաղության խաչմերուկը» մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն․ Արշակյանը՝ Չեխիայի փոխվարչապետին

Եթե արտահերթին չմասնակցեք կամ դեմ քվեարկեք՝ կնշանակի խոչընդոտելու եք քննությանը․ Հարությունյանը՝ Ղուկասյանին

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Քաղաքական դրդապատճառ կա. ինչ է եղել Տաթևում, և ինչու է ձերբակալվել վարչական ղեկավար Գոռ Մինասյանը. մանրամասներ

ՍԱՏՄ ղեկավարի նոր թեկնածու կա

Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, և Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար․ Նիկոլ Փաշինյան․ ԱԿՕՍ

Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ գագաթնաժողովի․ ԱԿՕՍ