Երևան
12 °C
Իսպանիայի Մադրիդի շրջանի Պոզուելո դե Ալարկոն քաղաքում սպանվել է Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովը, հայտնում է Cadena SER ռադիոկայանը։ Նա 52 տարեկան էր։
Այս մասին հայտնում է նաև Reuters-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը։ Պորտնովի սպանության մասին տեղեկությունը «РБК-Украина»-ին հաստատել են Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ուժերը։
Ըստ ռադիոկայանի՝ նրա վրա մի քանի անգամ կրակել են ամերիկյան դպրոցի մոտ, որտեղ Պորտնովը բերելիս է եղել իր երեխաներին։
El Pais-ը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրները, գրում է, որ հարձակվողները երկու-երեք հոգի են եղել։ Փամփուշտներից մեկը դիպել է Պորտնովի պարանոցին, նա ընկել է, որից հետո կրակել են գլխին, հաղորդում է El Mundo-ն։
Քննչական մարմիններում աղբյուրը հայտնել է, որ ոստիկանությունը փնտրում է «բարձրահասակ, նիհար տղամարդու», որը փախել է դեպի Մադրիդի արևմտյան Casa de Campo այգի:
Պորտնովը ծնվել է Լուգանսկում 1973 թվականին և ավարտել Արևելաուկրաինական պետական համալսարանը։ 1997 թվականին աշխատանքի է անցել Արժեթղթերի և ֆոնդային շուկայի պետական հանձնաժողովում։ 2006-2010 թվականներին եղել է Ռադայի անդամ Յուլիա Տիմոշենկոյի դաշինքից։ Ավելի ուշ նա աշխատել է որպես Ուկրաինայի նախագահ Սերխի Լևոչկինի վարչակազմի ղեկավարի տեղակալ և նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական՝ դատական բարեփոխումների և նախագահական վարչակազմի դատական համակարգի գլխավոր տնօրինության ղեկավար:
Մինչև 2014 թվականի փետրվարը, երբ Կիևում տեղի ունեցավ իշխանափոխություն, նա զբաղեցնում էր վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։
2014 թվականի փետրվարի 26-ին Պորտնովը պաշտոնանկ արվեց: Դրանից անմիջապես հետո նա մեկնել է Ռուսաստան, ապա՝ Վիեննա և սկսել մասնավոր փաստաբանական աշխատանք։ Պորտնովը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։
2015 թվականի հունվարի 15-ին Ուկրաինայի ՆԳՆ-ն Պորտնովի նկատմամբ հետախուզում է հայտարարել պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով գույքի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, սակայն որոնողական աշխատանքները չեղյալ են հայտարարվել քաղաքական գործչի գտնվելու վայրը պարզելու պատճառով։
2019 թվականին Պորտնովը վերադարձել է Ուկրաինա։
ԱՄՆ-ն նրա դեմ պատժամիջոցներ է սահմանել 2021 թվականի վերջին։ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից սահմանափակումներ մտցնել Պորտնովի դեմ՝ նշելով, որ դրանց բացակայությունը «վարկաբեկում է ոչ միայն ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիին, այլև ամբողջ պետությանը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ
Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել
Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ
Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է
Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն
«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը
Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը
Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար
Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ
Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ
Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան
Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի
Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը
Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է
Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում
Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ
Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա
Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան
Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին
Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում
«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ
Երևանում վագոն-տնակ է այրվել
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը
Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի
Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ
Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները․ Էրդողան
Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT