Երևան
12 °C
Մայիսի 19-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Պետության Էմիր Նորին Մեծություն շեյխ Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Էմիր Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ողջունելով դեսպան Առաքելյանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու հաջող գործունեություն՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման։ Քուվեյթի Էմիրը ընդգծել է Քուվեյթը և Հայաստանը միավորող բարեկամական կապերն ու պատրաստակամություն հայտնել նպաստել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Նա նաև գոհունակությամբ է անդրադարձել Քուվեյթում բնակվող հայկական համայնքի դերակատարությանը երկրի հասարակական կյանքում։
Դեսպան Առաքելյանը Քուվեյթի Էմիրին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու գործընկերությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել քուվեյթյան իշխանություններին՝ հայկական համայնքի հանդեպ դրսևորած ուշադրության և ստեղծված արժանապատիվ պայմանների համար։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է Հայաստան-Քուվեյթ հարաբերությունների բարեկամական և փոխվստահության վրա հիմնված բնույթը, ինչպես նաև շեշտվել է երկկողմ համագործակցության օրակարգը զարգացնելու ու առաջ մղելու կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպան Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը սատարելու Քուվեյթի անփոփոխ դիրքորոշման համար՝ նկատելով, որ Հայաստանն իր հերթին սկզբունքորեն մերժում է հակամարտությունները զենքի ուժով լուծելու մոտեցումը և բոլոր ջանքերը գործադրում է միջազգային հարաբերություններում այդ սկզբունքի գերակայությունն ապահովելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 220-ը
Իսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին
Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք
Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա
Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց
2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից
Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան
Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել
Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի
Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ
Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ
ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները
Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել
«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան
Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին
Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի
«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը
Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը
Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին
Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել
Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ
Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին
Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան
Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով
Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ
Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել
Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել
Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ
Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր
Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT