Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

20/05/2025 schedule18:57

Երևան, մայիսի 20։

«Արինտերլև» ՓԲԸ-ն («Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն) այսօր պատմական քայլ կատարեց՝ դառնալով Հայաստանի առողջապահական ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այսօր ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողության ընթացքում ստորագրվեց ցուցակման պաշտոնական որոշումը, որով ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

Այս նշանակալի իրադարձությունը ոչ միայն պատմական նախադեպ է, այլ նաև հստակ ուղերձ ոլորտի այլ ընկերություններին այն մասին, որ կապիտալի շուկան իրական հնարավորություն է ֆինանսական միջոցներ ներգրավելու և երկարաժամկետ զարգացման ռազմավարությունները կյանքի կոչելու համար։

«Արինտերլև» ՓԲԸ պարտատոմսերը՝ ընդհանուր 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով, մայիսի 23-ին ցուցակվելու են Բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում։ Ցուցակվելու են 20,000 պարտատոմսեր՝ յուրաքանչյուրը 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36-ամսյա շրջանառության ժամկետով։ Վերոնշյալ արժեթղթերով թույլատրվելու են հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

Ներդրողներն արդեն մայիսի 23-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Արինտերլև» ՓԲԸ-ի պարտատոմսերի առևտրին։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի ապրիլի 1-ից 11-ը ընկած ժամանակահատվածում՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն նշել է.

«Վարդանանց բժշկական կենտրոնի ցուցակումը կարևոր և նախադեպային քայլ է կապիտալի շուկայի ոլորտային դիվերսիֆիկացման և առողջապահական համակարգի կայուն զարգացման տեսանկյունից։ Այն վկայում է, որ կապիտալի շուկան բաց է տնտեսության տարբեր ճյուղերի համար՝ դառնալով հուսալի, թափանցիկ և արդյունավետ հարթակ նորարար ծրագրերի ֆինանսավորման համար։ Այս քայլը նաև ամրապնդում է ներդրողների վստահությունը և խթանում է առողջապահության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացումը»։

«Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ Վարդանանցի թիմը այսօրվան եկել է ավելի քան 22 տարի:

Սա թիմի նվիրվածության, կառավարման և որակի վերահսկման համակարգերի արդյունավետության արդյունքն է:

Այսօրվա հնչած զանգով ազդարարվեց հայաստանյան պարտատոմսերի շուկայի համալրումը տնտեսության նոր սեգմենտում ներդրումներ կատարելու հնարավորությամբ: Այսուհետև առողջապահությունը ևս ներկայացված է հայաստանյան բորսայում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ պարոն Եգանյանին:

Մենք Վարդանանցում հաստատակամ ենք էֆեկտիվ կառավարման, զուսպ գների, ֆինանսական թափանցիկության և ֆիսկալ կարգապահության քաղաքականությունների շնորհիվ լայնացնել արժեթղթերի շուկայում մեր ներկայացվածությունը:

Դա հարկավոր է Վարդանանցին զարգացման տեմպերը պահպանելու համար՝ ի շահ մեր բուժառուների»,- ասել է «Վարդանանց»-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը:

«Մեր ընկերությունների խումբը՝ ի դեմս ԷՖԵՍ-ի և Վարդանանցի, շարունակելու է նպաստել ՀՀ առողջապահության համակարգի զարգացմանը՝ ներդնելով առողջության միջազգային երաշխիքներ և գերժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդներ»,- ասել է Վարդանանց ՆԲԿ Տնօրենների Խորհրդի անդամ, «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ընկերության տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշել է «Կոնվերս Բանկը բիզնեսի տարբեր ոլորտների ընկերություններին a to z ձևաչափով աջակցություն է ցուցաբերում պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման հարցում՝ սկսած բիզնես ընթացակարգերի համապատասխանեցումից մինչև տեղաբաշխում, շուկայի ստեղծում: Ուրախ ենք, որ այս ճանապարհն անցանք ցուցակված առաջին հայաստանյան առողջապահական կառույցի հետ՝ աջակցելով զարգացման ծրագրերի իրականացմանը և մեր ներդրումը ունենալով կապիտալի շուկայի զարգացման հարցում»։

«Վարդանանց» ՆԲԿ-ի պարտատոմսերի թողարկման և Բորսայում ցուցակման նպատակն է ներգրավել ֆինանսական միջոցներ նոր բժշկական ծառայությունների ներդրման, թվային տեխնոլոգիաների, մարդկային ռեսուրսի զարգացման և տարածաշրջանային մասնաճյուղերի ընդլայնման համար՝ շարունակելով ընկերության ռազմավարական զարգացման ճանապարհը։

Ընկերության պարտատոմսերի թողարկումը ներդրողներին ընձեռում է նոր հնարավորություն դիվերսիֆիկացնելու ներդրումային պորտֆելը՝ միաժամանակ ներդրում կատարելով առողջապահական համակարգի զարգացումը խթանող նախաձեռնությունների մեջ։

Ընկերության պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով համապատասխան հայտ:

-Ավարտ-

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել [email protected] հասցեին։

Կոնվերս Բանկի մասին

Կոնվերս Բանկը գործում է 1993թ.-ից՝ մատուցելով ունիվերսալ բանկային ծառայություններ ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ թվային հարթակներում: Բանկը ակտիվ մասնակցություն ունի Հայաստանում ներդրումային հնարավորությունների ընդլայնման, կապիտալի շուկայի զարգացման գործում: Բանկը պարբերաբար հանդես է գալիս սեփական պարտատոմսերի թողարկումներով, առաջարկում այնպիսի աջակցություն պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և շուկայի ստեղծման հարցում, բրոքերային ծառայություններ, արտարժույթի փոխարկման հնարավորություն Converse Markets հարթակում և այլն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
632 դիտում

Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ

Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ

Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է

Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն

«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը

Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը

Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար

Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ

Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ

Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան

Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի

Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը

Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է

Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան

Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ

Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա

Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան

Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին

Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում

«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ

Երևանում վագոն-տնակ է այրվել

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը

Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ

Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի

Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ

Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր ​​գործիքները․ Էրդողան

Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան