Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի քննչական վարչությունում և Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը, տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ Լևոն Պետրոսյանը, մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, կայազորի զինվորական դատախազ Գարիկ Հայրապետյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության և կայազորային քննչական բաժնի քննիչները։
Աղասի Իսահակյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Շիրակի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները։
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 4.831 քրեական վարույթ, որից 483-ը փոխանցվել է 2023 թվականից:
Քննված 4.831 քրեական վարույթից լուծվել է 3.389 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 2.198-ը, որից 520-ը 592 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 1.678 քրեական վարույթ կարճվել է, որից 1.540-ը ռեաբիլիտացնող, 138-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 323-ը միացվել է, 90-ն ուղարկվել է այլ մարմին, 778-ը պասիվացվել է։
2024 թվականի ընթացքում Շիրակի մարզային քննչական վարչությունում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 167 քրեական վարույթ։
Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 3923 հաղորդում, որից 3297-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։
2024 թվականին դատարան ուղարկված, ինչպես նաև ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 81 մլն 314 հազ ՀՀ դրամ, որից վերականգնվել է 23 մլն 122 հազ ՀՀ դրամը։
2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 32 քրեական վարույթ, որից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 4-ը կարճվել է, 5-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ ապացուցողական և վարութային այլ գործողությունները կատարված, 1-ը միացվել է, 1-ը՝ ուղարկվել այլ մարմին, 16-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 199 քրեական վարույթ, որից 6-ը ուղարկվել է դատարան, 80-ը կարճվել է, 67-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 3-ը միացվել է, 1-ն ուղարկվել է այլ մարմին, 42-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
2024 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննվել է 25 քրեական վարույթ, որից 4-ը կարճվել է, 1 -ը՝ միացվել, 7-ն ուղարկվել է այլ մարմին, 13-ը փոխանցվել է 2025 թվականի առաջին կիսամյակ։
2025 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում լուծվել է 1 տարուց ավելի ժամկետով քննվող 381 քրեական վարույթի ընթացք, որից 55-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 253-ը կարճվել է, 23-ը միացվել է, 6-ն ուղարկվել է այլ մարմին, 44-ը՝ պասիվացվել: 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ քննվում է 1 տարուց ավելի ժամկետով 217 քրեական վարույթ:
Շիրակի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 2.337 քրեական վարույթ, որից 1442-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից։
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննված 2.337 քրեական վարույթից լուծվել է 733 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ է ունեցել 518-ը, որից 143-ը մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 127-ը պասիվացվել է, 67-ը միացվել է, 21-ն ուղարկվել է այլ մարմին։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ Լևոն Պետրոսյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում և 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները:
Հաշվետու ժամանակահատվածում ստորաբաժանման քննիչների կողմից քննվել է 522 քրեական վարույթ, որից ավարտվել է 273-ը:
2024 թվականին ստացվել է 332 հաղորդում, որից 322-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
2024 թվականին դատարան ուղարկված քրեական վարույթներով պետությանը պատճառվել է 2 մլն 705 հազ ՀՀ դրամի նյութական վնաս, որը նախաքննության փուլում ամբողջությամբ վերականգնվել է:
2025 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում քննվել է 295 քրեական վարույթ, ստացվել Է 89 հաղորդում, որից 85-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արթուր Պողոսյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել անչափահասների կողմից կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները, յուրաքանչյուր դեպքում պարզել հանցագործությունը ծնող պատճառները և պայմանները, այդ ուղղությամբ միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին:
Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ քրեական վարույթներով արձանագրված պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ մարզում հսկայական անելիքներ կան, հատկապես՝ ապօրինի անտառահատումների և հանքարդյունաբերության ոլորտում:
Խորհրդակցության արդյունքներով տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան
Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ
Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը
Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է
Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ
Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել
Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը
Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան
Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել
Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը
Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ
Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ
Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ
Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել
Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան
Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին
Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք
Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը
Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT