Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հեռանկարի տեսանկյունից․ Դիմիտրիու

19/05/2025 schedule13:30

Կիպրոսը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին և ընդգծում դրա կարևորությունը ոչ միայն տարածաշրջանի կայունության, այլև Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի տեսանկյունից։ 

ԱԺ-ում ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դիմիտրիուն։

«Մենք հուսով ենք, որ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեզ տեղեկացրեց այդ ուղղությամբ արվող ջանքերի մասին։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցելու դիվանագիտական շրջանակներում իրականացվող բոլոր փորձերին։ Ի վերջո, խաղաղության պայմանագիրը պետք է ոչ միայն ստորագրվի, այլև լիարժեք կյանքի կոչվի:

Կայունությունը և խաղաղությունը նպաստելու են Հայաստանի զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու եվրոպական հեռանկարի ամրապնդմանը։

Դա կօգնի նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությանը ԵՄ-ին, ինչպես նաև մնացած երկրների հետ ավելի սերտ հարաբերությունների կառուցմանը։ Երբ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկիր ծաղկում է, զարգանում է»,- ասել է նա:

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը հիշեցրել է, որ Կիպրոսում ևս խաղաղության խնդիրն առկա է արդեն կես դար, և ինքն առավել, քան ուրիշը, հասկանում է Հայաստանին:

«Կիպրոսն արդեն 50 տարի է՝ կիսված է։ Մենք գիտենք՝ ինչ է նշանակում ապրել երկարատև հակամարտության պայմաններում։ Այդ փորձառությունն էլ է պատճառը, որ Կիպրոսն աջակցում է հայ ժողովրդին խաղաղություն հաստատելու ջանքերում»,- եզրափակել է Կիպրոսի խորհրդարանի նախագահը։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
430 դիտում

Սամվել Կարապետյանի պաշտպանները հետ են վերցրել նրա կալանքի դեմ վերաքննիչ բողոքը

Առաջարկվում է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին զրկել մանդատից

Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում է. հայտնի է՝ ինչ են քննարկել նա ու Պուտինը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Չինաստան

Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ

Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին

Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են

ՏԿԵ նախարարը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատարին

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունը վերածվել է դանակահարության. բաժին է ներկայացել 20-ամյա երիտասարդ

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակումների նոր ալիք է սկսել Իրանի ուղղությամբ. տեսանյութ

Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. ռուսական մամուլը սուտ է հրապարակել

Ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ. վնասվել է նաև դեղատան ծածկը

Լինելու են կրկնակի ստուգումներ. ՍԱՏՄ-ում տեղի է ունեցել հանդիպում պաղպաղակ արտադրողների հետ

Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությունը և ներդրումների խթանումը

Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը

Պադոշը դեմքներին քաշած նման հիմարություններով մարդկանց ուղեղն են լվանում. Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Ես բազմոցին՝ թթվածնի սարքի մոտ էի, բայց ապրեցի էմոցիաների մեծ փունջ. Զառա Արամյանի դուստրը նշանադրվել է

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի ևս մեկ հողամասի նկատմամբ

Իրանում միջուկային բոլոր ստորգետնյա օբյեկտները ոչնչացված են․ Թրամփ

Կրակոցներ Երևանում. կիրառվել են տարբեր հրազեններ, վիրավորը հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է

Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ առնչվող հաշմանդամություն ունեցող անձանց

Խորամաբադ քաղաքում Իրանը խոցել է իսրայելական «Հերմես» ԱԹՍ. տեսանյութ

Ահաբեկչություն Դամասկոսի կաթոլիկ եկեղեցում աղոթքի ժամին. կա 25 զոհ

Փոփոխություններ են եղել որոշ հատվածներում, երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, որը բնական է. քաղաքապետարան

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանին ԱՄՆ հարվածների համար, շեշտել՝ Փարիզը մասնակցություն չունի

Հունիսի 1-ից 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

Վերացվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող սննդի Երևանի կետերից մեկի գործունեության կասեցումը

Ռուսական ուժերը գնդակոծել են Կիևը. կան 5 զոհ, 19 տուժած

Հայ-իրանական սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվել

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը. լուսանկարներ

Այ հիստերիկ, այս մարդն ընթրիքին մասնակցել, նվիրատվություն է արել այլոց աջակցելու համար. Հակոբյանը՝ լրագրողին

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթել է Երևանի թիվ 51 դպրոցի թիմը. վարչապետը շնորհավորել է նրանց

Հայաստանը չի փակել իր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. ինչի մասին են լռում մանիպուլյատորները. Թորոսյան

ԱՄՆ-ն ոչնչացրել է Ֆորդոյի միջուկային ներուժը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն ի վիճակի չէ պատերազմել Իրանի հետ. փոխնախագահ Վենս

Ընթացքի մեջ են Ջրարբի-Ջրառատ տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. տեսանյութ