Երևան
12 °C
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը կարծում է, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հասցեագրված գրությունը (տեղադրված է մեկնաբանությունների բաժնում) ունի մի քանի շերտ:
«Ֆեյսբուք»-ի իր էջում նա ներկայացրել է դրանք:
«Առաջին՝ կարգի համաձայն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց նամակագրությունը պետք է իրականացեն ՀՀ ԱԳՆ միջոցով: Որոշ, հազվադեպ դեպքերում այս կարգը շրջանցվում է, մասնավորապես երբ հարցը վերաբերում է ընթացիկ, շարունակական, ոչ ֆունդամենտալ նշանակության թեմաներին:
Մինչդեռ սույն նամակի դեպքում ուղիղ կապի առկայությունը մատնանշում է ռուսական կողմի՝ II համաշխարհային պատերազմի հաղթանակի սեփականության իրավունքի ընդգծում, քանի որ դժվար թե ռուսական կողմը չգիտակցեր, որ սույն գրությունն ուղարկելով՝ արդեն իսկ խառնվում է Հայաստանի ներքին գործերին: Իսկ մեր գործադիրը կամ օրենսդիրը չեն կառավարում մեդիայի կոնտենտը, նույնիսկ եթե այն հնչում է Հանրայինի եթերով:
Երկրորդ՝ «Պատմականորեն կեղծ և սրբապիղծ» են որակվում Արծրուն Հովհաննիսյանի պատմագիտական տեսակետները/ պնդումները:
Գաղտինք չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև անծայրածիր անապատներ են գոյացել մամուլի ազատության, ազատ խոսքի ու կարծիքի ընկալումների առումով: Հետևաբար ռուսական կողմը իր մեթոդաբանությանը հակադիր, թելադրվող «պատմագիտական տեսակետներից» դուրս գործելաոճի նկատմամբ որևէ կերպ չի կարող ունենալ տոլերանտություն կամ օբյեկտիվ ընկալում:
Երրորդ՝ ռուսական կողմը վրդովված է, որ պատմագիտական տեսակետ/պնդումներն արվել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Հ. Բաղրամյանի անվան Հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանի կողմից: Չէ՞ որ կառույցը զբաղվում է սերունդներ կրթելով: Այլ բառերով, դաշտ է նետվում հետխորհրդային տարածաշրջանում «պատմությունը վերանայելու անթույլատրելիության» հին ավանդական ռուսական թեզը:
Եվ վերջապես, ըստ իս՝ սույն նամակին արձագանքել առհասարակ հարկավոր չէ: Արծրունը՝ որպես գիտնական, հնչեցրել է իր պատմագիտական տեսակետը և լավ է արել: Մենք կայուն ժողովրդավարության ձգտող Պետություն ենք, և մեր մոտ գործում են դրանից բխող կարգ ու կանոնները»,- գրել է Մարգարյանը:
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ստալինգրադի ճակատամարտի նշանակության մասին Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների առնչությամբ՝ նշելով, թե դրանք, իբր, արդարացնում էին նացիստական Գերմանիայի ագրեսիան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ
Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել
Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ
Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է
Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն
«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը
Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը
Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար
Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ
Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ
Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան
Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի
Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը
Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է
Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում
Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ
Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա
Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան
Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին
Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում
«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ
Երևանում վագոն-տնակ է այրվել
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը
Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի
Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ
Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները․ Էրդողան
Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT