Երևան
12 °C
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ԱԱԾ-ի 2018 թվականի հետախուզական-օպերատիվ տվյալները, որոնք առնչվում են Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կնոջը՝ Զարուհի Վոլոդյայի Բադալյանին:
«2018թ. ԱԱԾ օպերատիվ-հետախուզական տվյալներով Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կնոջը՝ Զարուհի Վոլոդյայի Բադալյանին է պատկանում՝
-ք. Երևան, Արաբկիր 39 փող. Թիվ 4 տունը՝ 877քմ. ընդհանուր մակերեսով, գույքը 2006թ.-ին նվիրատվություն է ստացել մորից՝ Հասմիկ Բադալյանից։
-ք. Երևան, Հյուսիսային պող. Շ. 6, թիվ 6 և 15 տարածքները՝ ընդհանուր 300քմ. մակերեսով, գույքը ԱՄՆ քաղաքացի Գրաչիկ Հովհաննեսի Խաչատրյանից 2007թ.-ին գնել է ընդհանուր 374մլն 800 հազար դրամ գումարով։
-18.11.2010թ-ից հանդիսանում է «Թարգեթ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը՝ 100 տոկոս բաժնեմասով։ ՀՀ ՊԵԿ տվյալներով՝ «Թարգեթ գրուպ» ՍՊԸ-ն փաստացի գործունեություն է ծավալում ք.Երևան Վ.Սարգսյանի փող., 10 շենք. Թիվ 6 և 7 սենյակներում, գործունեության տեսակն է՝ գույքի վաճառք և վարձակալություն։ Նույն տվյալներով՝ վերոնշյալ կազմակերպությունում գրանցված է 12 աշխատակից, և 2017թ-ի շրջանառությունը կազմել է 2մլրդ 670մլն դրամ գումար։ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ «Թարգեթ Գրուպ» կազմակերպությանն է պատկանում ք.Երևան Վ.Սարգսյան փող., 10 շենքում գտնվող թիվ 79, 80, 81, 84, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 102, 103, 110, 115, և 116 հասարակական տարածքները՝ ընդհանուր 2246.8քմ. մակերոսով և թիվ 20, 22, 23, 24, 25, 26, 27, 37, 38, 39, 41, 42, 43, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 120, 121, 132 և 133 ավտոկայանատեղիները՝ ընդհանուր 462.5ք. մակերեսով։ Նույն տվյալներով՝ նշված անշարժ գույքերի մեծ մասը տրված է վարձակալությամբ։
Վերոնշյալ ժամանակահատվածում նշված շենքում անշարժ գույքի 1քմ.-ի միջին արժեքը կազմել է 1մլն 800 հազար դրամ, սակայն «Թարգեթ Գրուպ» ՍՊԸ-ն հասարակական տարածքների 1քմ. ձեռք է բերել 293 հազար դրամ գումարով։
-03.03.2017թ.-ից հանդիսանում է «Բերի Հաուս» ՓԲԸ-ի համահիմնադիրը։ ՀՀ ՊԵԿ տվյալներով՝ «Բերի Հաուս» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն է՝ ք.Երևան Վազգեն Սարգսյան 10 շենք, 89 սենյակ, գործունեության տեսակն է՝ հատապտուղների աճեցում։ Նույն տվյալներով՝ վերոնշյալ կազմակերպությունում գրանցված են 11 աշխատակից, 2017թ.-ին ընկերության շրջանառությունը կազմել է 2մլն 782 հազար դրամ գումար։
Ստացված տվյալների համաձայն՝ Ռ. Քոչարյանի ընտանիքին է պատկանում նաև «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրը, «Նաիրի» բժշկական կենտրոնը և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը։
-«Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրը կառուցվել է 2005թ.-ին «Գոլդեն փելիս հյուրանոց» ՍՊԸ-ի կողմից։ Ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների՝ 2003թ.-ի Երևանի քաղաքապետի թիվ 1520 որոշմամբ՝ 99 տարի ժամկետով վարձակալությամբ, տարեկան 1մլն 480 հազար դրամ գումարով «Գոլդեն փելիս հյուրանոց» ՍՊԸ-ին է հատկացվել ք.Երևան Ազատության 2/2 հասցեի 3200քմ. հողամասը և 6800քմ. հողատարածքը՝ կանաչապատման և բարեկարգման նպատակով։
-«Գոլդեն փելիս հյուրանոց» ՍՊԸ-ն հիմնադրվել է 14.11.2000թ.-ին, հիմնադիրներն են Տիգրան Առաքելյանը և Արայիկ Հայրապետյանը։ 2013թ.-ից 93.73 տոկոս մասնաբաժինով ընկերության համասեփականատերն է «Գոլդեն գրուպ լիմիթեդ» ՓԲԸ-ը՝ գրանցված Անգլիա, Դուգլաս քաղաքում, մյուս 6.27 տոկոս բաժնեմասի սեփականատերն է Քնարիկ Տիգրանի Սահակյանը։
-16.12.2002թ.-ին ՀՀ առողջապահության նախարարության «Նաիրի ԲԱՄ» ՓԲԸ-ը, միավորվելով «Անգիոներոլոգիայի կենտրոն» դուստր ՓԲԸ-ի հետ, հիմնել են ք.Երևան, Պարոնյան 21 հասցեում գործող «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը։ 2002թ.-ի հուլիսի 24-ին ՀՀ կառավարության 1008-Ն որոշմամբ՝ «Նաիրի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն սեփականաշնորհվել է Հարություն Քուշկյանի կողմից։
-«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996թ-ին «Նաիրի-96» ՍՊԸ անվամբ, 1998թ.-ին անվանափոխվել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի, կանոնադրական կապիտալը կազմում է 1մլրդ 790մլն դրամ, ընկերությունն ունի երկու նշանակալից մասնակից՝ Լևոն Քոչարյանը՝ 60 տոկոս բաժնեմասով, և Վահագն Խաչատրյանը՝ 40 տոկոս բաժնեմասով։
Շարունակելի»,- գրում է Բաբաջանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ
Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել
Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ
Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է
Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն
«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը
Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը
Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար
Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ
Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ
Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան
Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի
Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը
Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է
Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում
Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ
Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա
Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան
Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին
Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում
«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ
Երևանում վագոն-տնակ է այրվել
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը
Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի
Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ
Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները․ Էրդողան
Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT