Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar

17/05/2025 schedule17:00

Թուղթը, մատիտը, գրիչն ու գույնը 5 տարեկանում գտան Կարոյին, գերեցին ու տարան իրենց հետ արվեստի ճամփեքով: Ծնողները տեսան՝ տղան ձգտումներ ունի, նկարչական դպրոց տարան: Չընդունեցին. փոքր էր: Գյումրեցի տղան միայն 4-րդ դասարանում հայտնվեց նկարչական դպրոցում:

«Չեմ ասում՝ էդ տարիքում չգիտեմ ինչեր էի նկարում, բայց սիրում էի գրիչներով, մատիտներով կամ ջրաներկերով թղթի վրա խզբզել, բայց մինչև չորրորդ դասարան արդեն լավ նկարում էի: Նկարչական դպրոցում քննություն տվեցի ու ընդունվեցի: Էդ տարիներին Շանթ Սարգսյանն էր տնօրենը: Փայլուն ուսուցիչներ եմ ունեցել՝ Սաֆյան Նվերը, ընկեր Նինելը, ընկեր Ծովիկը: Բոլորը եղել են իմ դասատուները: 8-րդ դասարանի հետ ավարտեցի նաև նկարչական դպրոցը ու էլ ոչ մի տեղ չգնացի: Բանակից առաջ ընդունվեցի գեղարվեստի ուսումնարանը՝ ոսկի-արծաթ փորագրության բաժինը ու գնացի բանակ: Բանակից հետո՝ արդեն Լենինգրադ: Մտադիր էի հետագայում երրորդ կուրսից ուսումս շարունակեի Մուխինայի արվեստի բարձրագույն դպրոցում, բայց երկրաշարժն ամեն բան խափանեց: Վերադարձա ավերակ Գյումրի. աղետը բոլորիս էլ վերքեր է բաժին հանել: Եվ 88-ից եկա ու մնացի այստեղ մինչ օրս»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի նկարիչ, գրչանկարիչ Կարո Վարդանյանը:

photo_2025-05-17_14-50-14.jpg (212 KB)

Հանգիստ գրեք. կինս տեղյակ է. աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի նկարած մեխակը՝ «ստարտ»

1989-ին Կարոն սիրահարված է լինում: Ծովը՝ ծնկներից, երազանք-նպատակները՝ ափեափ: Մի աղջիկ անընդհատ նրան աքրոստիկոսներ է ձոնում: 

«Սիրահարված ժամանակներն էին, և, բնականաբար, չէի կարող մոտենալ, ասել՝ ի՞նչ էիր ուզում ասել դրանով (նկատի ունի տողերը, որոնք գրվում էին իր համար -խմբ.): Գրիչը ձեռքս էր, որոշեցի ես էլ մի ծաղիկ նկարեմ: Մի գեղեցիկ մեխակ նկարեցի և ուղարկեցի նրան: Եվ արձագանքը եղավ շատ հաճելի ինձ համար, նաև հետաքրքիր, ոգևորիչ տողերը: Նա ինձ որպես պատասխան գրել էր.

«Երբ ես բացեցի ծրարը մեղմիկ,

Ծաղկի բուրմունքը առա անուշիկ,

Ուզեցի վերցնեմ ու դնեմ սրտիս,

Որ ծաղկի բույրով պարուրվի հոգիս»:

Եվ այդ ու նման այլ տողերը կարծես դարձան, այսպես ասած, «ստարտը», դրանք ինձ մեծ լիցք տվեցին, ոգեշնչեցին, և ես վստահ գիտակցեցի, որ պետք է բնություն նկարեմ և անպայման գրչով»,- պատմում է նա:

Նկարիչը հենց այս պատմությունն ավարտում է՝ հարցնում եմ՝ այդ աղջկա հետ ամուսնացա՞ք: Ասում է՝ ո՛չ, նա մնաց ոգեշնչման աղբյուր միայն: Ակնարկում եմ, որ ուզում եմ գրել իր կյանքի այս կարևոր դրվագի մասին: Ժպտում է՝ «կինս գիտի, հանգիստ կարող եք գրել»:

Եվ այսպես Կարոն դարձավ գրչանկարիչ, կտավի չափերը մեծանում են, գույները՝ ավելանում, նրանով սկսում են հետաքրքրվել: Առաջին գործերը վաճառվում են Գյումրիում, այնուհետև Վարդանյանին միջազգային ասպարեզ դուրս գալու հարցում մեծապես աջակցում է «Ստիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր, տնօրեն երջանկահիշատակ Արտուշ Մկրտչյանը:

Վարդանյանի սկսնակ շրջանի գործերն ընդգրկել են Վանկուվեր, Տորոնտո, Մոնռեալ քաղաքներում կազմակերպված հայկական կերպարվեստի ցուցահանդեսներում:

«Այդ ցուցահանդեսներին ներկա էին էլիտան, փորձագետներն ու շատ այլ մարդիկ: Այնպես եղավ, որ նույնիսկ պատվեր ունեցա և մեկ տարվա համագործակցության պայմանագիր: Իմ ստեղծած ոճն այդ տարիներին շատերին դուր եկավ: Հետո գործեր սկսեցի վաճառել նաև Կիպրոսում, ցուցահանդեսի ժամանակ Կանադայում, Վանկուվեր, Տորոնտո, Մոնռեալ քաղաքներում շրջիկ ցուցահանդես էր, և յոթը աշխատանք էնտեղ վաճառվեց: Ես շնորհակալ եմ պարոն Մկրտչյանին, նա կարողանում էր իմ աշխատանքները լավ ներկայացնել: Բայց հետո այդ արտերկիր գնալ-գալը դադարեց»,- ասում է նա:

photo_2025-05-17_14-50-15.jpg (229 KB)

Սկսեցի անձամբ գնորդ փնտրել. Լոնդոնից մի կին գրեց

«Որ արդեն էլ արտերկիր չէի գնում, սկսեցի անձամբ գնորդ փնտրել: Նկարներիցս էլի 7 հատ վաճառեցի Բեյրութում, հետո Լոնդոնից պատվեր ունեցա. մի կին էր, «Ֆեյսբուք»-ով ծանոթացանք, ինքը պատվիրեց 2 նկար: Նկարեցի ինչ ուզել էր և այնպիսի գնով վաճառեցի, որ ինքն էլ գոհ մնաց, ես էլ»,- նկատում է նա:

Կարո Վարդանյանը Գերմանիայի ցուցահանդեսից հետո սկսել է ստորագրել որպես ԿարՎար: Խորհուրդ էին տվել՝ ինչքան կարճ ու հիշվող, այնքան լավ: Կատակում է. «Գառնիկ Զուլումյանը կդառնա Գառզու, Կարո Վարդանյանը չի՞ դառնա ԿարՎար, հատկապես որ ամեն լեզվով հնչեղ է»:

Գծանկարչի ժանրային ընտրությունը նատյուրմորտն է, հենց դրանց միջոցով է կարողանում ներկայացնել Հայաստանը:

«Իմ բոլոր աշխատանքներում ես ջատագովում եմ մեր ազգայինը՝ արժեքներ, մրգեր, ազգային երաժշտական գործիքներ, դուդուկներ, քամանչա: Կա կոնցեպցիա խոր, ես կարողանում եմ դրանք հրամցնել ոչ միայն որպես նկար, այլ նաև որպես պատմություն: Ես մի նկար ունեմ, վերնագրված է «Դլե յաման»: Եղեռնի 90-ամյակի կապակցությամբ եմ նկարել: Այնտեղ խուրջին կա ոչնչի վրա դրված, գորգն է ոչնչից կախված: Վերցրել եմ «Գոհար գորգը», որը 1700 թվականի գորգ է և մինչ օրս պահպանված է: Այսինքն՝ եղեռնի ժամանակ արդեն 215 տարեկան գորգ է եղել և արժանի էր որպես ազգային արժեք մազապուրծ լիներ: Ցույց եմ տվել, որ հայ ժողովուրդը կարծես չի ունեցել իր սեփական պատը, որ կարողանար իր գորգը կախել, մաշված չարոխներ կան ոչնչի վրա դրված, ցույց եմ տվել հայի անցած դժվար ճանապարհը և այլն:

Այս նկարի հիմքում ոչ թե սուգը, ազգամիջյան ատելությունն ու թշնամանքն է, այլ փաստը, որ եղել է Ցեղասպանություն, ու նաև պտղատու ծառ եմ նկարել՝ ասելու, որ հայն աննկուն է, չի կոտրվում և շարունակում է իր ուղին դեպի առաջ՝ անկախ բոլոր մարտահրավերներից»,- ընդգծում է նա:

photo_2025-05-17_14-50-15 (2).jpg (234 KB)

Գրիչը հատուկ տեխնիկա է պահանջում. 7-8 բերան գույն եմ դնում

«Գրիչը հատուկ տեխնիկա է պահանջում. 7-8 բերան գույն եմ դնում. դա բավական բարդ գործ է: Սխալվելն անթույլատրելի է. ջնջելու հնարավորություն չկա՝ ո՛չ գույնը, ո՛չ քաշված գիծը, և հետո գրիչն այնպես է, որ կարող է քերծել, կողքի ներկը հանել: Ես 7-8 բերան գույն եմ դնում, որ շատ ուշ գունազրկվի, չենթարկվի արևին»,- ասում է նկարիչը:

Որակյալ գրիչները նա արտերկրից է ձեռք բերում, նկատում է՝ բավական թանկ են, յուրաքանչյուրը 7-8 եվրո արժե:

2011-ից գրչանկարիչն այլ ճամփով էլ է սկսել քայլել. մտածել է՝ իսկ ինչո՞ւ չնկարել ապակու վրա, կամ ինչու չնկարել հալեցված ապակիներով. «Ինձ «Նանե» հոթելը մի գործ պատվիրեց, որ լիներ ապակու վրա, բայց չլիներ վիտրաժ: Իմ նախագիծն իրենց դուր եկավ: Աշխատանքն ավարտեցի ու անցա այլ գործերի: Հիմա արդեն կարողանում եմ հալեցված ապակիով նաև նկարի վրա շոշափվող պատկերներ ստանալ՝ խաղող, նուռ, նռան հատիկներ: Երկու դեպքում էլ՝ թե՛ գրչով, թե՛ ապակու վրա, ինձ ավելի հարազատ է հենց նատյուրմորտը»:

Հալեցված ապակիով նկարելը Կարո Վարդանյանի համար հեշտ չէ. տնային պայմաններում, մեծ դժվարությամբ ու շնչառական ուղիների համար խնդիրներ առաջացնելով՝ աշխատում է: Նկարիչն արվեստանոց չունի. տանն է աշխատում:

photo_2025-05-17_14-50-14 (3).jpg (126 KB)

«Ես նախատեսել էի, որ պետք է արվեստանոց լիներ, բայց ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ դարձավ իմ տունը: Ճիշտ է, տնեցիները նեղվում են, որ նկարները շատ են, տեղ չկա դնելու, հաճախ անակնկալ այցեր են լինում, դե բնական է, մի քիչ անհարմարավետ է, բայց սովորել են»,- ասում է նա:

Գրչանկարչի աշխատանքները հաճախ գնում են ծանոթները, ընկերները, նաև քաղաքային իշխանություններն են նրան ծանոթ. շատ աշխատանքներ են պատվիրակությունների համար ձեռք բերվել:

photo_2025-05-17_14-50-15 (4).jpg (195 KB)

Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով

Վարդանյանն ասում է՝ կյանքում և արվեստում ձգտում է հետևել աստվածաշնչյան պատվիրաններին. դրանք մարդկային փոխհարաբերությունների հիմքում են դրված. «Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով, ճիշտ ապրել ու հանգիստ: Բոլորս էլ մարդ ենք, սխալներ ունենում ենք, բայց նայած՝ ով ինչպես և որտեղ է սխալվում»:

photo_2025-05-17_14-50-15 (3).jpg (129 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2530 դիտում

Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ

Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ

Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է

Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն

«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը

Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը

Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար

Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ

Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ

Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան

Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի

Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը

Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է

Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան

Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ

Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա

Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան

Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին

Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում

«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ

Երևանում վագոն-տնակ է այրվել

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը

Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ

Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի

Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ

Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր ​​գործիքները․ Էրդողան

Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան